Jump to content

Աբել Թասման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել Թասման
հոլ.՝ Abel Janszoon Tasman
Ծնվել է1603[1][2]
Լուտյեգաստ, Խրոտեխաստ, Խրոնինգեն, Նիդերլանդներ[3]
Մահացել էհոկտեմբերի 10, 1659(1659-10-10)[1][4][5][…]
Ջակարտա, Ինդոնեզիա[6]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ծովային ճանապարհորդ և հեղինակ
Գործունեության ոլորտղեկապետ և ճանապարհորդ հետազոտող
Տիրապետում է լեզուներինանգլերեն և հոլանդերեն[7]
Ամուսին(ներ)անհայտ և անհայտ
 Abel Tasman Վիքիպահեստում

Աբել Յանսզոն Թասման (հոլ.՝ Abel Janszoon Tasman, 1603[1][2], Լուտյեգաստ, Խրոտեխաստ, Խրոնինգեն, Նիդերլանդներ[3] - հոկտեմբերի 10, 1659(1659-10-10)[1][4][5][…], Ջակարտա, Ինդոնեզիա[6]), հոլանդացի ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող։

1642-1643 թթ., առաջին արշավախմբի ժամանակ, առաջինը անցել է Ավստրալիայի հարավով, հայտնաբերել է Վան-Դիմենի երկրի հարավային և արևելյան ափերը (հետագայում իր անվամբ կոչվել է Թասմանիա), հասել է Նոր Զելանդիայի և Տոնգա կղզեխմբի արևմտյան ափերին, Ֆիջի և Նոր Իսլանդիա կղզիներին։

1642 թ. արշավախմբի ժամանակ իր առջև նպատակ է դրել.

  • ա) ուսումնասիրել Հնդկական օվկիանոսի այն մասեր, որոնք այդ ժամանակներում դուրս էին գտնվում առևտրական ճանապարհների շրջանակներից,
  • բ) պարզել այն հարցը, թե Ավստրալիան արդյոք կազմում է «Հարավային մեծ երկրի մասը», ինչպես գտնում էին ժամանակակիցներից շատերը,
  • գ) հետազոտել Նոր Գվինեայի ծովափը և պարզել՝ այն կղզի է, թե ոչ։

Աբել Թասմանը արշավի է դուրս գալիս Բատավիայից (Ջակարտա) և հաջողությամբ հասնում է Մավրիկա կղզի, իսկ այդտեղից նավարկում է հարավ, ապա ուղղությունը փոխում է դեպի հարավ-արևելք։ Առաջին կղզին, որ նա հանդիպել է դեպի արևելք նավարկելու ընթացքում, Հոլանդական Հնդկաստանի նահանգապետի անունով անվանել է Վանդիմենի երկիր (Թասմանիա)։

Վանդիմենի երկրից Թասմանը շարունակում է նավարկությունը դեպի արևելք և դեկտեմբերի 13-ին հասել է մի այլ երկիր՝ Նոր Զելանդիայի հարավային կղզին։ Շարունակել է նավարկությունը դեպի հյուսիս, մտել Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև գտնվող նեղուցը, բայց չիմանալով, որ դա նեղուց է, հետ է վերադառնում։ Շարունակելով առաջ ընթանալ Հյուսիսային կղզու արևմտյան ափի երկայնքով՝ հասնում է կղզու ծայրակետը, ապա ուղղվում դեպի հյուսիս-արևելք։

Հունվարի 21-ին Թասմանի արշավախումբն հասնում է Տոնգա կղզիներ, որտեղից ուղղություն է վերցնում դեպի արևմուտք։ Անցնելով Ֆիջի կղզիների մոտով՝ հաջողությամբ հասնում է Նոր Իռլանդիա կամ Նոր Մեկլենբուրգ։ Սակայն սխալմամբ նա վերջինս համարում է ոչ թե կղզի, այլ Նոր Գվինեայի մի մասը։

Նոր Իռլանդիայից շարունակելով նավարկել դեպի արևմուտք՝ Նոր Գվինեայի հյուսիսային ափի երկայնքով անցնում է մինչև նրա արևմտյան ելուստը, ապա հաջող կերպով վերադառնում դեպի Բատավիա։

Աբել Թասմանը 1961 թվականի Նոր Զելանդական փոստային նամականիշի վրա։

Աշխարհագրական և վարչական անվանումներ Թասմանի անունով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իր հայտնագործած Թասմանիա կղզին Ավստրալիա ափերի մոտ,
  • Թասմանի ծովը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերի մոտ,
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերի մոտ, Խաղաղ օվկիանոսում Թասմանի իջվածքը,
  • Հոբարտ քաղաքի (Թասմանիայի վարչական կենտրոն) 1.3 կմ երկարությամբ կամուրջը,
  • Թասմանիայի արագընթաց ճանապարհը (Tasman Highway (or A3),
  • Նոր Զելանդիայի ազգայի այգին,
  • Նոր Զելանդիայի լեռնագագաթներից մեկը,
  • Լիճ Նոր Զելանդիայում,
  • Ծովածոց Նոր Զելանդիայում,
  • Վարչական կենտրոն Նոր Զելանդիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Թասման» հոդվածին։