Աբբաս Միրզայի մզկիթ (պարս.՝ مسجد عباس میرزا), շիա իսլամականմզկիթ, որը գտնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Հայտնի է եղել նաև Շահ Աբբասի մզկիթ ու Սարդարի մզկիթ անվանումներով։
Կառուցվել է 1606 թվականին Շահ Աբբասի հրամանով։ Վերակառուցվել է Երևանի մեծ երկրաշարժից հետո։ Կրկին անգամ վերակառուցվել է 1807-1817 թվականներին, երբ Երևանի խանը Հուսեին Քաջարն էր, Պարսից թագաժառանգ ազգությամբ թուրք-քաջար Աբբաս Միրզայի հրամանով ու սրացել նրա անունը։
Մզկիթի գմբեթները արտաքինից պատված են կապտականաչավուն ապակով։ Նման ճարտարապետական ոճը բնորոշ է միայն պարսկական ճարտարապետությանը։ Ռուսների կողմից Երևանի գրավումից հետո Աբբաս Միրզայի մզկիթը ռուս զինվորների համար ծառայել է որպես զինանոց[1][2][3][4][5]։ 1901 թվականին կանգուն էր, սակայն ծայրահեղ խարխլված[6]։