Մահմադ Սարդիպ խանի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահմադ Սարդիպ խանի մզկիթ
Տեսակմզկիթ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Ճարտարապետություն
Ոճպարսկական ճարտարապետություն

Մահմադ Սարդիպ խանի մզկիթ՝ շիա իսլամական մզկիթ Երևանի Դեմիրբուլաղ թաղամասում։ Գտնվել է այսօրվա 114 դպրոցի բակում[1]։ Իր մոտակայքում գտնվող Մեդրեսեի հետ միասին կազմել է մեկ համալիր։ Մեդրեսեի շենքը այսօր ունի Վարդանանց անցուղի 19 հասցեն։

Կառուցվել է 19-րդ դարում Մահմադ Սարդիպ խանի կողմից, ով ռուսական նահանգային նիստերին ներկայացրել է մուսուլմաններին[2]։ Ունեցել է մեկ փոքր մինարե։

Քանդվել է 1958 թվականին[1] տեղում ծավալված շինարարական աշխատանքներին ընդառաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]