Զալխանի մզկիթ
Արտաքին տեսք
| Զալխանի մզկիթ | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
| Երկիր | |
| Վարչատարածք | Երևան |
| Աշխարհագրական տեղադրաում | Երևան |
| Հիմնվել է | 1670 |
| Բացվեց | 17-րդ դար |
| Ճարտարապետություն | |
| Ոճ | սեֆյան ճարտարապետություն |
| 40°10′52″N 44°31′01″E / 40.181°N 44.517°E | |
![]() | |
![]() | |
Զալխանի մզկիթ, մզկիթ էր Երևանի Շահար թաղամասում[1]։ Կառուցվել է 1649 թվականին՝ ազգությամբ վրացի մահմեդականացած պարսից Զալ խանի տիրապետության տարիներին։ Այլ գրեթե բոլոր շինությունների պես ավերվել է 1679 թվականին երկրաշարժից, ու վերակառուցվել 1687 թվականին։
Ի տարբերություն իր հարևանությամբ գտնվող ու շուրջ հազար տարով ավելի հին Պողոս-Պետրոս եկեղեցու, որը ավերվեց 1931 թվականին, այս մեկը մնաց կանգուն մինչև 1950-ականներ, երբ իր հիմքի վրա Ռաֆայել Իսրայելյանի կողմից կառուցվեց Նկարիչների միության շենքը։ Միության ներքին ցուցասրահը փաստացի կառուցվել է նույն մզկիթի պատերի ներքո՝ սակայն վրայից ավելացված հարկերով։
Զալխանի և Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի մզկիթներն իրենց հատակագծերով իրար նման էին[2], սակայն Զալ խանի մզկիթը չափսերով ավելի մեծ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Т. X. Акопян. Очерк истории Еревана. — Издательство Ереванского университета., 1977. — С. 131. — 489 с.
Из мечетей города по своей архитектуре и роли первейшей была мечеть Гусейн-Али-хана, а из остальных более или менее знаменитыми мечети Гаджи-Новруз-Али-бека и Залхана, расположенные в квартале Шаар.
- ↑ Երևանի պատմությունը
| |||||||||||||||||


