Հաջի Ջաֆար-բեկի մզկիթ
Արտաքին տեսք
| Հաջի Ջաֆար-բեկի մզկիթ ադրբ.՝ Hacı Cəfər bəy məscidi | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
| Երկիր | |
| Վարչատարածք | Երևան |
| Կառուցման սկիզբ | 18-րդ դար |
| Կարգավիճակ | ավերված |
| Ճարտարապետություն | |
| Ոճ | սեֆյան ճարտարապետություն և պարսկական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Հաջի Ջաֆար-բեկի մզկիթ, շիա իսլամական մզկիթ Երևանի Դեմիրբուլաղ թաղամասում։ Հայտնի է նաև Հաջի Սաֆար-Բեկի մզկիթ ու Չաթիրլի (հովհանոցավոր) մզկիթ անուններով՝ մինարեի փոխարեն բարձր հարթակի վրա կախված անձրևանոցի պատճառով։
Գտնվել է այսօրվա Վարդանանց 22 հասցեում գտնվող բակում՝ Գետառից ոչ հեռու՝ Վարդանանց ու Քոչար փողոցների տարածքում[1]։
Կառուցվել է 18-րդ դարում։ Կապույտ մզկիթից բացի միակն էր, որ կանգուն էր առ 1980-ականների վերջը։ Ըստ տեղաբնակների հիշատակությունների՝ 1990 թվականի հունվարի 21-ին Բաքվում հայերի ջարդերի մասին լուրերին ընդառաջ հրկիզվել է, իսկ հաջորդ օրը բուլդոզերի միջոցով քանդվել՝ հակառակ ժամանած միլիցիայի աշխատակիցների հորդորների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hovsepian, Շահէն Յովսէփեան Shahen. «Երեւան քաղաքի պատմութիւնը The history of Yerevan city» (անգլերեն).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)
| |||||||||||||||||


