Կոնդի մզկիթ
Արտաքին տեսք
Կոնդի մզկիթ, շիա իսլամական մզկիթ, որը գտնվում է Երևանի Կոնդ թաղամասի հարավում։ Հայտնի է նաև Աբբաս-Ղուլու խանի մզկիթ կամ Թափաբաշի մզկիթ անուններով։
Կոնդի մզկիթը հիմնվել է 1687 թվականին[1]։ Հաշվի առնելով այն փաստը, որ նույն շրջանում ակտիվորեն վերականգնվում էին դրանից 8 տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժից քանդված բոլոր եկեղեցիները, հավանաբար Կոնդի մզկիթի տեղում նույնպես եղել է ավելի հին հայկական եկեղեցի մինչ 1679 թվականը։
Գտնվել է ներկայիս Կոնդի, Ռուսթավելու ու Սիմեոն Երևանցու փողոցների հատման վայրում՝ Կոնդ թաղամասի հարավում։ Կոնդի մզկիթը ունեցել է երկու գմբեթ՝ մեծ ու փոքր։ Մեծը քանդվել է 1960-ականներին[2]։
1915 թվականին այստեղ բնակվել է ցեղասպանությունից փրկված 17 ընտանիք, ում ժառանգները մինչ այսօր էլ ապրում են մզկիթի շենքում[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերակառուցված պատուհաններ
- Շենքի դուռ
- Վերակառուցված պատուհան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Երեւան-ایروان» | Facebook». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- 1 2 «Կոնդում պետք է ձևավորել հին Երևան». Hetq.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնդի մզկիթ կատեգորիայում։ |
| |||||||||||||||||
