YouPorn

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
YouPorn
Logo de YouPorn.svg
Տեսակպոռնոգրաֆիկ կայք, վիդեոհոսթինգի ծառայություն և pornographic actor or erotic model database?
Լեզուանգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հոլանդերեն, լեհերեն և ռուսերեն
ՍեփականատերMindGeek?
Բացվածօգոստոս 2006
YouPorn Վիքիպահեստում

YouPorn-ը ազատ պոռնոգրաֆիկ վիդեո հոսթինգ ծառայության կայք է, որը նման է ՅուԹյուբին։ Մեկնարկը 2006 թ.-ի օգոստոսին տրվելուց հետո, այն դարձավ ամենահայտնի պոռնոգրաֆիկ և 47-րդ հայտնի կայքը 2009 թ.-ի օգոստոսի դրությամբ[1]։ 2007 թ.-ի նոյեմբերին հայտարարվեց, որ այն համարվում է Համացանցի ամենամեծ ազատ օգտագործվող պոռնո կայքը[2]։

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

YouPorn.com-ը վիդեո տարածող կայք է, որը ձևավորվել է այնպես, որպեսզի մարդիկ կարողանան տեղադրել իրենց պոռնոգրաֆիկ տեսահոլովակները կայքում, որից հետո այդ հոլովակները կկարողանան փնտրել այլ մարդիկ ու դիտել իրենց նախընտրածները։ Ինչպես այլ նմանատիպ կայքերը, այն նույնպես օգտվում է Flash տեխնոլոգիայից։ Տեղադրված վիդեոները սովորաբար սկսում են գործել տեղադրվելուց մի քանի շաբաթ անց։

YouPorn-ը թույլատրում է քաշել վիդեոները ինչպես Flash Video (.flv) ֆայլեր։ Այս web 2.0 (կամ porn 2.0) կայքը տարբերվում է մյուս նմանատիպ կայքերից նրանով, որ այն ամբողջովին անվճար է և ազատ է օգտագործման մեջ։ YouPorn-ը նաև ունի չաթ, ֆորում ծառայություններ և Պոռնոտեսախցիկ, որը կոչվում է YouPornMate։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմեյնի անունը գրանցվել է ընկերության կողմից 2005 թ.-ի փետրվարին[3]։ Կայքը չի հայտնում թե որտեղ է գտնվում և չունի որևէ կոնտակտային ինֆորմացիա[4]։ Որոշ լրագրողներ պնդում են, թե ընկերությունը գտնվում է Գերմանիայում[5]։ Կայքն աշխատեցվում է Տեխասում գտնվող սերվերի միջոցով։ Ինֆորմացիան ընկերության սեփականատերերի մասին իսպառ բացակայում է։

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PornoTube-ը մեկ այլ պոռնոգրաֆիկ վիդեոների կայք է որը հայտնի էր մինչև YouPorn-ի հայտնվելը[6], օգոստոսի 2006 թ.-ին[7]։ 2007 թ.-ի հոկտեմբերի դրությամբ YouPorn-ը ամենադիտողական պոռնո կայք է։ Այն ունի ամենամեծ տռաֆիկի շրջանառությունը այս կարգի կայքերի մեջ Alexa։ Այս տարի կայքը ամեն ամիս ավելացել է 12 միլիոն օգտագործող։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Porn 2.0 վեբկայքերը PornoTube-ի և YouPorn-ի նման, օրեցօր հավաքում են մեծ լսարան, նրանց քննադատների քանակը ավելանում է։ Որոշ քննադատություններ վերաբերվում են ազատ օգտագործման, օրեցօր ավելացող լսարանի և այլ ասպեկտներին։ YouPorn-ը շրջանառում է օրական ավելի քան երեք տեռաբայթ ինֆորմացիա, որը հանգեցնում է կայքի խափանումների օգտագործողների մեծ քանակի, ինչպես նաև վիդեոներ մեծ ծավալի պատճառով։ YouPorn-ում մեծ է տնային արտադրության վիդեոներ քանակը, այդ պատճառով շատ են խոսակցությունները վիդեոներում հանդես եկող անձանց տարիքի մասին այդ թվում նաև իրավապահ մարմինների կողմից։

Արգելափակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում արգելվում է պոռնո կայքերի օգտագործումը առանց տարիք ստուգող լուրջ համակարգի, և գերմանական Bundesprüfstelle für jugendgefährdende Medien-ը ներառել է YouPorn-ը կայքերի սև ցուցակում։ Որպես արդյունք, սկսած 2007 թ.-ի ապրիլից, Գուգլի գերմանական տարբերակը համարում է YouPorn.com-ը որպես խիստ վտանգավոր պոռնոգրաֆիկ կայք։

Սինգապուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ.-ի մայիսին հրապարակվեց, որ Սինգապուրն արգելափակել է մուտքը YouPorn և RedTube։

Շրի Լանկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ.-ի հուլիսին Շրի Լանկան արգելափակեց մուտքը դեպի 12 պոռնո կայքեր, այդ թվում YouPorn, RedTube, Xvideos և Xhamster։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://mostpopularwebsites.net/
  2. "Special Report with Brit Hume." Broadcast: November 21, 2007
  3. Warum zeigen immer mehr Menschen ihre privaten Sexfilme im Internet? Archived 2007-08-25 at the Wayback Machine., Bild.de, 14 Նոյեմբեր 2006. (գերմ.)
  4. "Home porn gives industry the blues", guardian.co.uk, Դեկտեմբերի 16 2007. Ստացվել է մարտի 4, 2009.
  5. Porn 2.0, and Its Victims, The Tyee, 6 Հուլիս 2007
  6. Comparison of YouPorn and PornoTube traffic Alexa.com
  7. Alexa traffic details for youporn.com