Xscape

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xscape
Մայքլ Ջեքսոնի Ստուդիական ալբոմ
Թողարկվածմայիսի 13, 2014
Ժանրփոփ և ռիթմ էնդ բլյուզ
Տևողություն34:25
Լեզուանգլերեն
ԼեյբլMJJ, Epic
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն, Էլ Էյ Ռիդ, Ռոդնի Ջերքինս, Ջոն Մաքլեյն
Մայքլ Ջեքսոնի ալբոմների ժամանակագրություն
Bad 25 Xscape Scream

Xscape, Մայքլ Ջեքսոնի տասներկուերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2014 թվականի մայիսի 13-ին։ Ապրիլի 1-ին «Xscape»-ը iTunes-ի և Ամազոնի նախնական պատվերի համար հասանելի է դարձել[1][2]։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Xscape» անվանումով ձայնասկավառակում տեղ են գտել երաժշտի ավելի վաղ չթողարկված ութ երգեր, որոնք Epic Records ձայնագրման ընկերության պրոդյուսերները հանել են Ջեքսոնի ձայնագրությունների արխիվից[3][4]։

Երգչի նոր ալբոմի վրա աշխատել են մի քանի հայտնի պրոդյուսերներ՝ Epic Records ձայնագրման լեյբլի գործադիր տնօրեն Էլ Էյ Ռեյդը, Թիմբալենդը, ինչպես նաև Ռոդնի Ջերքինսը՝ Ջեքսոնի կենդանության ժամանակ թողարկված վերջին՝ «Invincible» ստուդիական ալբոմի պրոդյուսերը, որը մասնակցել է «Xscape»-ի՝ նոր ձայնասկավառակի տիտղոսային երգի ստեղծմանը[3][4]։

Ալբոմը վաճառքի է հանվել երկու տարբերակով։ Սովորական տարբերակում տեղ են գտել պրոդյուսերների ժամանակակից մշակմամբ երգերը, դելյուքս-հրատարակությունում դրանց ավելացել են օրիգինալ փորձնական տարբերակներ և երկու տեսահոլովակ[1][3]։ «Xscape»-ի առաջխաղացման համար Մայքլ Ջեքսոնի ժառանգության կարգադրիչները պայմանագիր են կնքել սմարթֆոններ արտադրող Sony Xperia Z2-ի հետ[5]։ Մայիսի 13-ին՝ ալբոմի թողարկման օրը, ձայնասկավառակի երգերը անվճար հասանելի են դարձել նոր բջջային սարքերի սեփականատերերին[6]։

2014 թվականի մայիսի 2-ին «IHeartRadio Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել ալբոմի առաջին սինգլի պրեմիերան[7]։ Դա «Love Never Felt So Good» երգն էր, որի բնօրինակ դեմո տարբերակը Ջեքսոնը ձայնագրել է 1980 թվականին[8]։ Արարողության համար երգիչ Աշերի մասնակցությամբ պատրաստվել է Ջեքսոնին նվիրված խորեոգրաֆիկական հարգանքի տուրք[7]։ Երգը արժանացել է երաժշտական քննադատների բարյացակամ արձագանքներին։ Rolling Stone-ի գրախոսները երգը դրական են գնահատել, չնայած նշել են, որ այն Ջեքսոնի լավագույն աշխատանքների հետ նույն մակարդակի վրա չի գտնվում[9]։ Լոս Անջելես Թայմսում «Love Never Felt So Good»-ը դիսկո-սոուլի ոսկե նմուշ են անվանել և գրել, որ նրա «լողացող ստեղնաշարով և շողշողացող հարվածային գործիքներով» երգը հեշտությամբ կարող է հայտնվել Ջեքսոնի «Off The Wall» կամ «Thriller» ալբոմներում[8]։

«Xscape»-ը դարձել է երգչի երկրորդ հետմահու ստուդիական ալբոմը։ 2010 թվականին՝ կատարողի «վերադարձից» մեկ տարի անց, թողարկվել է «Michael» ալբոմը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ հրատարակություն[10]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Love Never Felt So Good»  Մայքլ Ջեքսոն, Պոլ Անկա[11]Jackson, John McClain, Giorgio Tuinfort, Anka 3:54
2. «Chicago»  Քորի ՌունիTimbaland, Jerome "J-Roc" Harmon*, Jackson**, Rooney** 4:05
3. «Loving You»  ՋեքսոնTimbaland, Harmon*, Jackson** 3:15
4. «A Place with No Name»  Ջեքսոն, Դեյվ Բանել, Dr. FreezeStargate, Jackson**, Dr. Freeze** 5:35
5. «Slave to the Rhythm»  Էլ Էյ Ռիդ, Բէբիֆեյս, Դերիլ Սիմոնս, Քևին ՌոբերտսոնTimbaland, Harmon*, Reid**, Babyface** 4:15
6. «Do You Know Where Your Children Are»  ՋեքսոնTimbaland, Harmon*, Jackson** 4:36
7. «Blue Gangsta»  Ջեքսոն, Dr. FreezeKing Solomon Logan, Daniel Jones, Timbaland, Harmon*, Jackson**, Dr. Freeze** 4:14
8. «Xscape»  Ջեքսոն, Ռոդնի "Darkchild" Ջերկինս, Ֆռեդ Ջերկինս III, Լէշոյ Դենիել[12]Darkchild, Jackson**[12] 4:04
34:25

(*) — համապրոդյուսեր

(**) — վոկալային պրոդյուսեր

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Ամսաթիվ Լեյբլ Ձևաչափ
{{{2}}} Գերմանիա[15] 2014 թվականի մայիսի 9 Sony Music CD, Թվային բաշխում
{{{2}}} Իսպանիա[16]
{{{2}}} Ֆրանսիա[17] 2014 թվականի մայիսի 12
{{{2}}} Մեծ Բրիտանիա[18] Epic Records
{{{2}}} Իտալիա[19] 2014 թվականի մայիսի 13 Sony Music
 Կանադա[20]
 Ռուսաստան
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[21] Epic Records, MJJ
{{{2}}} Մեքսիկա[22] 2014 թվականի մայիսի 15 Sony Music
Ճապոնիա Ճապոնիա[23] 2014 թվականի մայիսի 21 Sony Music Japan CD
{{{2}}} Հնդկաստան[24] 29 мая 2014 Sony Music
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[25] 2014 թվականի հունիսի 10 Epic Records, MJJ LP

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Michael Jackson — Xscape (Deluxe)». iTunes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Xscape (Deluxe Edition CD\DVD)». Amazon.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «New Michael Jackson Album Xscape to Be Released in May» (անգլերեն). Billboard. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  4. 4,0 4,1 Locker, Melissa. (2014 թ․ մարտի 31). «It's a Thriller: New Michael Jackson Songs Coming in May on Posthumous LP Xscape» (անգլերեն). Time. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  5. Scott, Hil. (2014 թ․ ապրիլի 1). «Michael Jackson Xscape album is free for Sony Xperia Z2, Z1s buyers on May 13» (անգլերեն). Examiner. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  6. «Окунитесь в мир развлечений с Xperia™ Z2». Sony. 2014 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  7. 7,0 7,1 Payne, Chris. (2014 թ․ մայիսի 1). «Usher Helps Debut Michael Jackson's 'Love Never Felt So Good' at iHeartRadio Music Awards» (անգլերեն). Billboard. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  8. 8,0 8,1 Wood, Mikael. (2014 թ․ մայիսի 2). «Listen: Michael Jackson thrills in 'Love Never Felt So Good'» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  9. Edwards, Gavin. (2014 թ․ մայիսի 2). «IHeartRadio Music Awards 2014's 10 Best and Worst Moments» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  10. «Buy Xscape Michael Jackson, Pop, CD». Sanity. 2014 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  11. «Love Never Felt So Good». BMI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  12. 12,0 12,1 Corner, Lewis (2014 թ․ ապրիլի 1). «Michael Jackson's new album Xscape: How good is it?». Digital Spy. Hearst Magazines UK. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  13. «XSCAPE Deluxe Edition Tracklist & Contents Announced!». MichaelJackson.com. 2014 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  14. Michael Jackson Billboard Cover Story: Get the Inside Story of 'Xscape' «Michael Jackson Billboard Cover Story: Get the Inside Story of 'Xscape'». Billboard. 2014 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. «Xscape [Doppel-CD]». Amazon.com. Amazon.de. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  16. «Xscape». Amazon.com. Amazon.es. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  17. «Xscape - Edition Deluxe (CD+DVD)». Amazon.com. Amazon.fr. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  18. «Xscape [Deluxe Edition]». Amazon.com. Amazon.co.uk. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  19. «Xscape [Deluxe Edition]». Amazon.com. Amazon.it. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  20. «XSCAPE (Deluxe Edition) [CD + DVD] [Deluxe Edition, CD+DVD]». Amazon.com. amazon.ca. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  21. «XSCAPE (Deluxe Edition CD\DVD)». Amazon.com. Amazon.com. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  22. «XSCAPE (CD + DVD + BNS TRKS) (DLX)». mixup.com. Mixup. 2014 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  23. «エスケイプ デラックス・エディション(完全生産限定盤)(DVD付) [CD+DVD, Limited Edition]». Amazon.com. Amazon.co.jp. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  24. «Xscape [Audio CD]». Amazon.com. Amazon.it. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  25. «XSCAPE». Amazon.com. Amazon.com. 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]