XX արքայատոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդինեթ Հաբու՝ Ռամզես III-ի դամբարանը

XX արքայատոհմ, Հին Եգիպտոսի փարավոնների արքայատոհմերից մեկը, որի գահակալմամբ ավարտվել է Նոր թագավորությունը, և սկսվել այսպես կոչված Երրորդ անցումային շրջանը։ Ամենատարածված անվան պատճառով XIX արքայատոհմի հետ հաճախ միավորում են Ռամզեսյաններ արքայատոհմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX արքայատոհմից XX-ի անցման հանգամանքները շատ հայտնի չեն։ Հավանաբար, Մերնեպտահի մահից հետո կենտրոնական իշխանությունը թուլացել է, ինչպես նաև վերսկսվել է ազնվական տոհմերի դիմակայությունը, որը հանդարտվել էր XIX արքայատոհմի ժամանակ։ Երիտասարդ Սապտահի մահից հետո գահը վերցրած կին-փարավոն Թուսերթի գահակալման վերջում Եգիպտոսում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որին մասնակցություն են ունեցել նաև օտարերկարացիները:Արդյունքում գահը անցել է մեծանուն ազնվական Սեթնախտին՝ XX արքայատոհմի հիմնադրին[1]։ Նրա ծագումն անհայտ է, բայց հնարավոր է, որ նրա հայրը եղել է փարավոն Ռամզես II-ի որդիներից մեկը։ Նրա կին Թիա-Մերենիսեթը հավանաբար եղել է Մերնեպտահի աղջիկը։

Եվսեբիոս Կեսարացին, մեջբերելով Մանեթոնին, հայտնում է, որ XX արքայատոհմում եղել է 12 փարավոն՝ կառավարելով 172 տարի[2]։ Ժամանակակից եգիպտոլոգները XX արքայատոհմի ժամանակագրական կառավարումը բերում են՝

  • Մ. թ. ա. 1186/1185 — 1070/1069 թթ (մոտավոր 116 տարի)՝ Յ. ֆոն Բեկերատի ;[3]
  • Մ. թ. ա. 1190—1077 թթ (մոտավոր 113 տարի) — ըստ Է. Հորնունգի, Ռ. Կրաուսի, Դ.Ուորբերթոնի[4]

շրջաններին։

Իր կարճատև կառավարման ընթացքում եռանդուն Սեթնախտը, ով փորձում էր շարունակել Ռամսես II Մեծի ավանդույթները, կարողացավ Եգիպտոսը դուրս բերել ճգնաժամից՝ ճնշելով ապստամբությունները Եգիպտոսում և ամրապնդելով կենտրոնական իշխանությունը։ Իր որդու՝ Ռամզես 3-րդի երկարատև կառավարման ժամանակ, որը նշանավորվեց «ծովային մարդկանց» երկրորդ հոսքի դեմ փայլուն հաղթանակով, ինչպես նաև վիթխարի տաճարային շինարարությամբ, փարավոնի իշխանությունն ավելի ամրապնդվեց։ Բայց դա Եգիպտոսի երևակայական «կայծակնային» ծաղկումն էր։ Չնայած Ռամսես III-ի առանձին հաջողություններին, նրա օրոք Եգիպտոսի թուլացման գործընթացը շարունակվում էր։ Ցանկանալով ստանալ քրմերի օգնությունը, փարավոնը շատ արտոնություններ տվեց տաճարներին և մեծ նվիրատվություններ արեց։ Արդյունքում քրմության նշանակությունը զգալիորեն աճեց, տաճարները սկսեցին իրենց հակադրել կենտրոնական իշխանությանը։ Եգիպտոսոմ ներքին իրավիճակը շարունակում էր վատանալ, իսկ գանձարանը դատարկվում էր։ Դրա ֆոնին տարբեր պալատական խմբավորումների միջև վեճեր սկսվեցին, իսկ Ռամսես III-ը "հարեմի դավադրության" զոհ դարձավ[1]։

ХХ արքայատոհմի խոշոր մեծատոհմիկի դամբարանից պատկեր, որի վրա պատկերված է զոհաբերությունը Նոր և Միջին թագավորությունների փարավոններին

Ռամզես III-ի ժառանգների օրոք փարավոնների իշխանությունը ավելի թուլացավ։ Արդեն Ռամզես IVի օրոք Եգիպտոսը կորցրեց Պաղեստինում և Սիրիայում նախկինում նվաճված գրեթե բոլոր տիրապետությունները՝ պահպանելով միայն Նուբիան։ Ընդ որում ուժեղացավ դեռևս Էխնաթոնի կառավարման ժամանակ սկիզբ առած Ստորին և Վերին Եգիպտոսի քաղաքական և տնտեսական բաժանումը, որտեղ իշխանությունն աստիճանաբար կենտրոնացել է Ամոնի Թեբեացի Ամոնի քրմերի ձեռքում։ Ընդ որում Թեբեում Ամոնի գլխավոր քրմի պաշտոնը փաստացի դարձել էր ժառանգական։ Ռամզես III-ի և Ռամզես IV-ի գահակալման ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռամզեսնախտը, որին հաջորդեց որդին՝ Ամենհաթեպը, ով Ռամզես III-ի կառավարման ժամանակ Էլ Կաբի գլխավոր քուրմն էր։ Ամենհաթեպը Թեբեում գլխավոր քուրմն էր դեռ Ռամզես IX-ի օրոք։ Մինչ հաճախ փոխվող փարավոնների իշխանությունը և հեղինակությունը նվազում էր, Ամենհաթեպի իշխանությունը և հարստությունը աճում էր։ Փարավոնները չէին կարողանում հակադրվել դրան, Գերագույն քուրմ Ամենհաթեպը մեծ ազդեցություն ունենում փարավոնի վրա՝ ստանալով նրանից տարբեր մեծարանքներ։ Ամոնի գերագույն քրմի իրավունքները նվազեցնելու Ռամզես IX-ի փորձերը ձախողվեցին[1][5]։

XX արքայատոհմի օրոք հաճախակի են դարձել փարավոնների դամբարանների կողոպուտները Արքաների հովտում։ Պահպանվել են Էբոթի և Ամհերսթի պապիրուսները, որոնք վերաբերում են Ռամսես IX-ի կառավարման 19-րդ տարուն, այնտեղ նկարագրված են XIII արքայատոհմի Սոբեկեմսաֆ փարավոնի դամբարանի, ինչխես նաև XIX արքայատոհմի փարավոն Ռամզես II-ի և Սեթի I-ի դամբարանների թալանման հետաքննությունը։ XVIII—XX արքայատոհմերի փարավոններից միայն Ամենհաթեպ II-ի և Թութանհամոնի մումիաներն են գտնվել իրենց դամբարաններում[6]։

Ռամսես XI-ի կառավարման ժամանակ, ով XX արքայատոհմի վերջին ղեկավարն էր, Ամոնի գերագույն քուրմ Հերիհորի ձեռքում հայտնվել էին բոլոր բարձրագույն պաշտոնները՝ վեզիրները և եգիպտական բանակի գլուխները[1]։

Ավանդաբար համարվում է, որ Ռամսես XI-ի մահից հետո հարավային Եգիպտոսում իշխանությունը հայտնվել է Գերագույն քրում Հերիհորի ձեռքում, որն իրեն փարավոն է հռչակել՝ ձևավորելով անկախ քրմական պետություն։ Ընդ որում նրա իշխանությունը Դելտայում չճանաչվեց, այնտեղ ձևավովեց XXI արքայատոհմը, որը ղեկավարվում էր Թանիսից։ Արդյունքում Եգիպտոսը որպես միասնական պետություն դադարեց գոյություն ունենալ, սկսվեց Հին եգիպտական պատմության այն շրջանը, որը կոչվում է «Երրորդ անցումային շրջան»[1][7]. В то же время историк И. А. Стучевский выдвинул гипотезу, по которой Херихор был провозглашён фараоном ещё при жизни Рамсеса XI, поскольку он умер к 25 году правления Рамсеса XI, когда его на посту верховного жреца Амона сменил Пианх[8]: Միևնույն ժամանակ պատմաբան Ի. Ա. Ստուչևսկին առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի Հերիհորը փարավոն է հռչակվել դեռևս Ռամսես XI-ի կենդանության օրոք, քանի որ նա մահացել է Ռամսես XI-ի կառավարման 25-րդ տարում, երբ նրան փոխարինեց Պիանխը[8]։ Ըստ Ստուչևսկու՝ Հերիհորի մահից հետո նրա որդի Պիանխը չէր համարձակվել ընդունել Փարավոնի տիտղոսը, քանի որ նրա հակառակորդն էր Ստորին Եգիպտոսի կառավարիչ Նեսուբանեբջեդը։ Միայն Պիանխի որդի՝ Փինեդջեմ I-ը սկսեց նորից օգտագործել թագավորական տիտղոսը[9]։

Փարավոնների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարավոն Պատկեր Անունը գահակալման ժամանակ Գահակալման տանրիներ, մ.թ.ա. Դամբարան Կանայք Ծանոթագրություն
Է. Հորնունգ, Ռ. Կրաուս,
Դ.Ուորբերթոն
[4]
Յ. ֆոն Բեկերատ[3]
Սեթնախտ Ուսերխարա-Սետեպենրա-Մերիամոն[10] 1190 — 1188 1186/1185 — 1183/1182 KV14 Թիա-Մերենիսեթ Հնարավոր է, հափշտակել է գահը նախորդ փարավոն Թուսերթից
Ռամզես III Ուսերմաատրա Մարիամոն 1187 — 1157 1183/1182 — 1152/1151 KV11 Իսիդա Տա-Հեմջերթ
Թիա
Ռամզես IV Ուսեր Սեթեպենամոն, ավել ուշ Հեկամաատրա Սեթեպենամոն 1156 — 1150 1152/1151 — 1145/1144 KV2 Դուատենտոպետ
Ռամզես V Ուսերմաատրա Սեխեպերենրա 1149 — 1146 1145/1144 — 1142/1140 KV9 Հենթուաթի
Թուերտենրա
Ռամզես VI Նեբմաատրա Մերիամոն 1145 — 1139 1142/1140 — 1134/1132 KV9 Նուխեսբեթ
Ռամզես VII Ուսերմաատրա Մերիամոն 1138 — 1131 1134/1132 — 1126/1123 KV1
Ռամզես VIII Ուսերմաատրա Ախենամոն 1130 1126/1123 — 1125/1121
Ռամզես IX Նեֆերկարա Սեթեպենրա 1129 — 1111 1125/1121 — 1107/1103 KV6 Բակերթվերնել
Ռամզես X Հեպերմաատրա Սեթեպենրա 1110 — 1107 1107/1103 — 1103/1099 KV18 Թիտի
Ռամզես XI Մենմաատրա Սեթենպհահ 1106 — 1077 1103/1099 — 1070/1069 KV4 Թենտամուն

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX արքայատոհմի կառավարման վերջին տարիները նկարագրված են լեհ գրող Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» վեպում, որի գլխավոր հերոսը հորինված Ռամզես XIII փարավոնն է՝ իրական Ռամզես XI-ի որդին (վեպում կոչվում է Ռամզես XII), ով փորձում է դիմակայել Ամոնի հզոր քուրմ Հերիհորին։ Այս վեպը էկրանավորվել է լեհ ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կաղապար:Книга:История Востока
  2. Eusebius Chronicle. — P. 145—146.
  3. 3,0 3,1 Կաղապար:Книга:Jürgen von Beckerath: Chronologie des pharaonischen Ägypten
  4. 4,0 4,1 Hornung E., Krauss R., Warburton D. A. Ancient Egyptian Chronology. — S. 493.
  5. Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания. — Т. 1. — С. 189—191.
  6. Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания. — Т. 1. — С. 192—193.
  7. Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания. — Т. 1. — С. 205—206.
  8. 8,0 8,1 Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 145—146, 151—158.
  9. Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 178—179.
  10. Д. Г. Редер, В. В. Струве Хрестоматия по истории древнего Востока. — Издательство восточной литературы, 1963. — С. 532. — 552 с.
  11. Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 4.
  12. Стучевский И. А. (1984). «"Рамсес II и Херихор"» (PDF). Издательство "Наука", Главная редакция восточной литературы, г.Москва, стр.4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.