Vz 77 DANA
Vz 77 DANA | |
---|---|
![]() Vz 77 DANA-ն զինավարժության ժամանակ | |
Տեսակ | ինքնագնաց հրետանային կայանք |
Երկիր | Չեխոսլովակիա |
Ծառայության ընդունման տարի | 1981 |
Պատերազմներ | Աֆղանական պատերազմ (2001-2014), Ռուս-վրացական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Լիբիայում, Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծող | Konštrukta Trenčín |
Ստեղծման տարի | 1976 |
Արտադրող | ZTS |
Արտադրված է | 1980 |
Vz 77 DANA (չեխ․՝ "dělo automobilní nabíjené automaticky", նաև Samohybná Kanónová Húfnica vzor 77 (ShKH vz. 77)) - չեխական արտադրության ինքնագնաց հրետանային կայանք։ Մշակվել է Konštrukta Trenčín ընկերության կողմից և կառուցվել ZTS ընկերության կողմից նախկին Չեխոսլովակիայի (ներկայիս՝ Սլովակիա) Վագի Դուբլիցա քաղաքում։ Ներկայացվել է 1970-ական թվականներին և եղել է շահագործվող առաջին 152 մմ ինքնագնաց հրետանային կայանքը։ Այն կառուցված է մոդիֆիկացված 8x8 Tatra 815 շասսիի վրա, որն օժտված է արտաճանապարհային հիանալի շարժունակությամբ։ Ներկայումս այն գտնվում է սպառազինոթւյան մեջ է Չեխիայում, Լիբիայում, Լեհաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Սլովակիայում։
Թրթուռավոր մեքենաների հետ համեմատ ինքնագնաց մեքենաներն ունեն մի քանի առավելություններ․ դրանք պատրաստելն ու շահագործելն ավելի հեշտ է և դրանք ավելի շարժունակ են։ Անվադողերի ճնշումը կարող է կարգավորվել արտաճանապարհային շարժունակության ապահովման նպատակով, իսկ առջևի չորս անիվներն ունեն ղեկի ուժեղացված կառավարում։ Մինչև կրակ բացելն այն գետնին է իջեցնում 3 հիդրավլիկ ուղղորդող մեխանիզմները, մեքենան ունի նաև տանիքին ամրացված կռունկ, որն օգնում է լիցքավորել արկերը։
DANA-ի անձնակազմը բաղկացած է վարորդից (կառավարում է հիդրավլիկ ուղղորդող մեխանիզմները), առջևի խցիկում նստող հրամանատարից, զրահաաշտարակի ձախ կողմում նստող հրետանավորից (ուղղում է հրետանին և բացում կրակը) և լիցքվորող մեքենավարից (ընտրում է լիցքերի համապատասխան քանակը) և զրահաաշտարակից աջ կողմում նստող զինամթերք մատակարարողից։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
DANA-ն մշակվել է 1970-ականների վերջերին Konštrukta Trenčín ընկերության կողմից։ Այն Չեխոսլովակիայի բանակին է մատակարարել ինքնագնաց ուղիղ կրակի զենք, որպեսզի Չեխոսլովակիան ստիպված չլիներ չգնել խորհրդային 2Ս3 Ակացիա ինքնագնաց հրետանային կայանքը։ Մշակման աշխատանքներն ավարտվեցին 1976 թ․, և DANA նախագիծը արտադրության հանձնվեց ZTS ընկերությանը: Կայանքը սպառազինության մեջ մտավ 1981 թ․, և արդեն 1994 թ․ արտադրվել էին այդպիսի 750 կայանքներ։ DANA-ն արտահանվել է նաև Լեհաստան և Լիբիա։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

DANA կայանքը հրաժարվում է ժամանակակից ինքնագնաց հրետանուց և օգտագործում անվավոր շասսիներ։ Այն համալրված է նորարարական ավտոմատացված լիցքավորման համակարգով, որն իր տեսակի մեջ նորություն էր դրա արտադրության ժամանակ։ Մեքենան ունի առջևի վարորդի խցիկ, բացօթյա մարտախցիկ և հետևում գտնվող շարժիչի խցիկ։ Առջևի խցիկում նստում են վարորդը/մեքենավարն ու հրամանատարը։ Զրահաաշտարակը տեղադրված է Tatra 815 անվավոր շասսիին ամրացված շրջանցող ամրակին և բաժանված է երկու մասի՝ հաուբիցի հետ խփող մեխանիզմն ու կրակելու ժամանակ հետադարձ-առաջընթաց շարժման համար նախատեսված կամրջակը։ Զրահաաշտարակի ձախ անկյունը զբաղեցնում է հրետանավորն ու առաջին լիցքավորողը, այդտեղ են գտնվում կրակի կառավարման օպտիկական սարքերը, հրետանու էլեկտրամեխանիկական կառավարումները, օժանդակ զինանոցի պահեստատուփը և այլն։ Իսկ աջ կողմում գտնվում է արկերի մեխանիկական մատակարարման համակարգը, որն աշխատեցվում է երկրորդ լիցքավորողի կողմից։
DANA կայանքի հիմնական զենքը միակուռ փողով 152 մմ հաուբիցն է։
DANA կայանքի յուրահատկությունն այն է, որ այն կարողանում է լիցքավորել արկն ու փամփուշտը փողի ցանկացած բարձրությունում։
Քանի որ կայանքը չունի գիրոսկոպ կամ նման համակարգ անկախ, ավտոմատացված և ինքնավար նշանառության համար, հաուբիցի հրետանավորն օգտագործում է ZZ-73 տեսակի օպտիկական դիտակ և PG1-M-D տեսակի կոլիմատոր անուղղակի նշանառության համար։ Ուղիղ կրակի համար հրետանավորն օգտագործում է OP5-38-D հեռադիտակ։
Զինամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թ․ դրությամբ չեխական բանակն օգտագործում է երեք տեսակի արկեր․
- 152-EOF, խիստ պայթուցիկ, մինչև 18 կմ առավելագույն հեռավորությամբ
- 152-EOFd, հեռահար, խիստ պայթուցիկ, մինչև 20 կմ առավելագույն հեռավորությամբ
- 152-EPrSv, խիստ պայթուցիկ, հակատանկային, օգտագործվում է ուղիղ կրակի համար զրահապատ թիրախներ խոցելու նպատակով
Ընդհանուր տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկարություն՝ 10.5 մ
- Լայնություն՝ 2.8 մ
- Բարձրություն՝ 2.6 մ
- Քաշ՝ 23 տոննա
- Աշխատանք
- Առավելագույն արագություն՝ 80 կմ/ժ
- Կրակի արագություն՝ 3 պտույտ/րոպե 30 րոպեի ընթացքում
- Հրետանու առավելագույն հեռահարություն՝ 28 կմ
- Անձնակազմ՝ 4-5
- Զենք՝
- Հիմնական՝ 152 մմ հաուբից, երկարություն՝ 5,58 մմ (37 տրամաչափի)
- Երկրորդական՝ 12.7 մմ գնդացիր DŠKM
- Շարժիչ՝ դիզելային Tatra T2-939-34 շարժիչ, առավելագույնը 345 ձիաուժ
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թ․ հոկտեմբերի 21-ին հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են DANA կայանքներ և հրապարակել էր դրանց արբանյակային պատկերները։ [1] Ըստ ռազմական փորձագետի՝ այն հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերում զարտուղի ճանապարհներով։[2] DANA կայանքների ձեռքբերման մասին հայտի էր դարձել դեռևս 2018 թվականին, երբ պարզվեց, որ Ադրբեջանը զենք է գնում ՆԱՏՕ-ի անդամ-պետություններից։ [3]
Երկու DANA կայանք ոչնչացվել և երկուսը գրավվել են 2008 թ․ ռուս-վրացական պատերազմի ժամանակ։[4]
2008 թ․ ի վեր Աֆղանստանում օգտագործվել են հինգ լեհական հրետանիներ։
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջան - անհայտ քանակի DANA M1[5][6][7][8][9]
Չեխիա - 164 միավոր M-77 ( 2008 թ․ հուլիսի 1-ի դրությամբ)
Լիբիա - 120 միավոր M-77
Լեհաստան - 111 միավոր M-77[10]
Սլովակիա - 135 միավոր M-77 և 16 միավոր M2000
Վրաստան - 47 միավոր M-77՝ մատակարարված 2004 թ․ Չեխիայից
Կիպրոս - 12 միավոր M2000G Zuzana՝ մատակարաված Հունաստանից
Նախկինում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխոսլովակիա - 408 միավոր, փոխանցվել է ժառանգորդ պետություններին
ԽՍՀՄ - 108 միավոր [11]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nkrmil.am/news/view/3041 Հաղորդագրություն
- ↑ https://armenpress.am/arm/news/1032345/ Չեխական DANA հրետանային կայանքները զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանում. ռազմական փորձագետ
- ↑ https://news.am/arm/news/463412.html Բաքուն զենք է ցուցադրել, որը նրա մոտ չպետք է լիներ. ռազմական փորձագետ
- ↑ Tanks, 2010, էջ 110
- ↑ «Czech Dana M1 152mm 8x8 howitzers RM-70 Vampir MLRS in service with Azerbaijan army»։ Army Recognition։ 21 September 2017։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին։ Վերցված է 23 September 2017
- ↑ Nakra Daksh (21 September 2017)։ «Exercise reveals Azerbaijani Army Dana SPH and RM-70 MRL»։ IHS Jane's 360։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին։ Վերցված է 23 September 2017
- ↑ «Large-scale military exercises started in Azerbaijan – PHOTO/VİDEO»։ Azeri Defence։ 18 September 2017։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին։ Վերցված է 23 September 2017
- ↑ «Azərbaycan yeni artilleriya sistemlərini təlimdə sınaqdan çıxarır – FOTO»։ Azeri Defence (Azerbaijani)։ 18 September 2017։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին։ Վերցված է 23 September 2017
- ↑ «Чехия: это не мы. Кто поставил Азербайджану "Вампиры" и "Даны"?»։ Вестник Мордовии (ռուսերեն)։ 2017-09-20։ Վերցված է 2017-09-21
- ↑ MILITARIUM - Wojsko Polskie - Uzbrojenie Archived August 26, 2013, at the Wayback Machine.
- ↑ http://www.globalsecurity.org/military/world/russia/army-equipment.htm
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Vz 77 DANA Վիքիպահեստում |
---|
«152 mm ShKH Dana vz.77»։ GlobalSecurity.Org։ Վերցված է May 27, 2006
«MODAN - 152 mm Self-propelled Gun Howitzer»։ www.kotadef.sk։ Արխիվացված է օրիգինալից August 13, 2008-ին։ Վերցված է October 10, 2007
«ZUZANA - 155 mm Self-propelled Gun Howitzer»։ www.kotadef.sk։ Արխիվացված է օրիգինալից October 27, 2007-ին։ Վերցված է October 10, 2007
«HIMALAYA - 155 mm Self-propelled Gun Howitzer»։ www.kotadef.sk։ Արխիվացված է օրիգինալից October 27, 2007-ին։ Վերցված է October 10, 2007