Tones and I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tones and I
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tones and I
Ի ծնե անունանգլ.՝ Toni Watson[1]
Նաև հայտնի է որպեսTones and I
Ծնվել էմայիսի 13, 1993(1993-05-13)[2] (30 տարեկան) կամ օգոստոսի 13, 2000(2000-08-13)[3] (23 տարեկան)
Shire of Mornington Peninsula, Վիկտորիա, Ավստրալիա[4]
Երկիր Ավստրալիա
Ժանրերինդի փոփ, EDM և փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
ԼեյբլElektra Records, Sony Music Entertainment և Warner Music Group
Պարգևներ
Կայքtonesandi.com
 Tones and I Վիքիպահեստում

Թոնի Ուոթսոն (անգլ.՝ Toni Watson, մայիսի 13, 1993(1993-05-13)[2] կամ օգոստոսի 13, 2000(2000-08-13)[3], Shire of Mornington Peninsula, Վիկտորիա, Ավստրալիա[4]), առավել հայտնի է որպես Tones and I, ավստրալիացի երգչուհի[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Մորնինգտոն թերակղզում (Վիկտորիա նահանգ)[6]։ Դպրոցում սովորել է ստեղնաշարային գործիքներ նվագել[6]։ Աշխատել է մանրածախ առևտրի համակարգում[6]։

2018 թվականին փողոցային ելույթների թույլատվություն է ստացել և իր ընկերը խորհուրդ է տվել մեկնել և ելույթ ունենալ Բայրոն-Բեյում (Նոր Հարավային Ուելս)։ Ֆուրգոն գնելով, նա երկու շաբաթ արձակուրդ է վերցրել և մեկնել է։ Հենց առաջին երեկո նրան մի մարդ այցեքարտ հանձնեց, որը հետագայում դարձավ նրա մենեջերը։ Արդյունքում, նա վերադարձավ արձակուրդից և ինքնակամ հեռացավ աշխատանքից, որից հետո Բայրոն-Բեյ տեղափոխվեց։

Թոնիի առաջին ստուդիական ձայնագրությունը դարձավ «Johnny Run Away»-ը։ Երգը 2019 թվականի փետրվարին Triple J Unearthed հարթակում տեղադրելուց հետո միանգամից նկատվեց։ Արդեն 12 ժամ անց այն դրական կարծիքներ ուներ, իսկ լսումները արագ աճում էին[7]։ Մայիսի 10-ին երգը հավաքեց 3, 5 միլիոն սթրիմ։

Հաջորդ ինքնահրապարակված սինգլը «Dance Monkey»-ն է, թողարկված մայիսի սկզբին։ Հունիսի 24-ին ՅուԹյուբում տեղադրվել է երգի տեսահոլովակը, որը սկսեց արագ դիտումներ հավաքել։

Հուլիսին թողարկվեց երրորդ՝ «Never Seen the Rain» սինգլը[8]։ Այդ ժամանակ նա հայտարարեց իր՝ The Kids Are Coming դեբյուտային մինի ալբոմի մասին, իսկ ալբոմին աջակցող ավստրալիական շրջագայության բոլոր տեմսերը վաճառվել էին[8]։

Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության ARIA Awards մրցանակաբաշխության հոկտեմբերի 9-ին թողարկված առաջադրվածների ցուցակում երգչուհու անունը նշվում է ութ անվանակարգում՝ «Լավագույն արտիստ», «Տարվա հայտնիություն», «Լավագույն փոփ թողարկում», «Լավագույն անկախ թողարկում», «Լավագույն հոլովակ», «Տարվա երգ»[9]։

Նոյեմբերի կեսերին «Dance Monkey» երգը ռեկորդ է գրանցել Ավստրալիայում ամենից շատ 1-ին հորիզոնականում երկար անցկացնելով՝ 16 շաբաթ։ Այդպես նա մեկ շաբաթով առաջ է անցել նախկին ռեկորդակիր Էդ Շիրանի «Shape of You» երգին[10]։

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ARIA Awards մրցանակավաշխության ժամանակ Tones and I-ը հաղթել է չորս անվանակարգում՝ «Լավագույն արտիստ», «Տարվա հայտնիություն», «Լավագույն փոփ թողարկում», «Լավագույն անկախ թողարկում», իսկ  երկու՝ «Լավագույն հոլովակ» և «Տարվա երգ» անվանակարգերը զիջել է Գայ Սեբաստիանին և նրա «Choir» երգին[11][12]։

Դեկտեմբերի սկզբի դրությամբ «Dance Monkey» երգը արդեն 19 շաբաթ է, ինչ գտնվում է ավստրալիական չարթի առաջին հորիզոնականում[13]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Չարթեր
AUS
[14]
CAN
[15]
DEN
[16]
FIN
[17]
FRA
[18]
IRE
[19]
NOR
[20]
NZ
[21]
SWE
[22]
US
[23]
The Kids Are Coming 3 10 8 19 31 40 3 23 15 65

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Չարթեր Հավաստագրում Ալբոմ
AUS
[27]
DEN
[28]
FIN
[29]
GER
[30]
IRE
[31]
NOR
[32]
NZ
[33]
SWE
[34]
SWI
[35]
UK
[36]
2019 «Johnny Run Away» 12 83 The Kids Are Coming
«Dance Monkey» 1 1 1 1 1 1 1 1 1 1
«Never Seen the Rain» 9
[43]

[44]

  • ARIA: պլատինե[37]
«The Kids Are Coming»

Չարթերում հայտնված այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Չարթեր Ալբոմ
AUS
[27]
NZ
Hot

[45]
2019 «Jimmy» 79 24 The Kids Are Coming

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aria awards: Paul Kelly and Tones and I dominate this year's nominations // The Guardian.com — 2019. — ISSN 1756-3224; 1354-4322
  2. 2,0 2,1 Mystery over breakout music star Tones and I’s real age // news.com.auSydney: News Corp Australia, 2019.
  3. 3,0 3,1 https://www.nrj.fr/artistes/tones-i/biographie
  4. 4,0 4,1 4,2 Tones and I Biography by Fred Thomas
  5. «Here Are the Lyrics to Tones and I's 'Dance Monkey'»։ Billboard։ Վերցված է 2019-12-08 
  6. 6,0 6,1 6,2 Byrne Declan (2019-02-21)։ «Meet Tones And I, the busker who got Unearthed buzzing»։ triple j (անգլերեն)։ Վերցված է 2019-12-11 
  7. Newstead Al (2019-05-10)։ «First Spin: Unearthed success Tones and I 'Dance Monkey'»։ triple j (անգլերեն)։ Վերցված է 2019-12-11 
  8. 8,0 8,1 «Listen To A New Song From Tones And I, 'Never Seen The Rain'»։ Music Feeds։ 2019-07-16։ Վերցված է 2019-12-11 
  9. «Breakout star blitzes ARIA nominations»։ www.dailytelegraph.com.au (անգլերեն)։ 2019-10-10։ Վերցված է 2019-12-11 
  10. Newstead Al (2019-11-18)։ «Tones And I makes ARIA Chart History with 'Dance Monkey'»։ triple j (անգլերեն)։ Վերցված է 2019-12-11 
  11. Newstead Al (2019-11-27)։ «What went down at the ARIA Awards»։ triple j (անգլերեն)։ Վերցված է 2019-12-11 
  12. Stamell Demeter (2019-11-27)։ «Tones and I cleans up at the ARIA Awards with four trophies»։ Mail Online։ Վերցված է 2019-12-11 
  13. «19 WEEKS AT #1 FOR TONES AND I» 
  14. «ARIA Australian Top 50 Albums»։ Australian Recording Industry Association։ սեպտեմբերի 9, 2019։ Վերցված է սեպտեմբերի 7, 2019 
  15. «Tones and I, Billboard Canadian Albums»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 19, 2019 
  16. «Album Top-40 Uge 38, 2019»։ Hitlisten։ Վերցված է հոկտեմբերի 2, 2019 
  17. «Tones and I»։ IFPI Finland։ Վերցված է սեպտեմբերի 8, 2019 
  18. «Le Top de la semaine : Top Albums»։ SNEP։ Վերցված է հոկտեմբերի 22, 2019 (չաշխատող հղում)
  19. «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է սեպտեմբերի 14, 2019 
  20. «VG-lista – Topp 40 Album uke 37, 2019»։ VG-lista։ Վերցված է սեպտեմբերի 15, 2019 
  21. «NZ Top 40 Albums Chart»։ Recorded Music NZ։ սեպտեմբերի 9, 2019։ Վերցված է սեպտեմբերի 7, 2019 
  22. «Veckolista Album, vecka 42»։ Sverigetopplistan։ Վերցված է հոկտեմբերի 19, 2019 
  23. «Billboard 200: Week of November 30, 2019»։ Billboard։ Վերցված է November 26, 2019 
  24. «The Kids Are Coming – EP by Tones and I»։ JB Hi-Fi։ Վերցված է հուլիսի 16, 2019 
  25. «The Kids Are Coming (Vinyl) – EP by Tones and I»։ JB Hi-Fi։ Վերցված է հուլիսի 16, 2019 
  26. «The Kids Are Coming – EP by Tones and I on Apple Music»։ Apple Music։ Վերցված է հուլիսի 16, 2019 
  27. 27,0 27,1 Peaks of songs in Australia:
  28. «Track Top-40 Uge 33, 2019»։ Hitlisten։ Վերցված է օգոստոսի 28, 2019 
  29. «Tones and I – Suomen virallinen lista»։ Musiikkituottajat – IFPI Finland։ Վերցված է օգոստոսի 12, 2019 
  30. «Discographie von Tones and I»։ GfK Entertainment։ Վերցված է սեպտեմբերի 20, 2019 
  31. «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է սեպտեմբերի 21, 2019 
  32. «VG-lista – Topp 20 Single uke 31, 2019»։ VG-lista։ Վերցված է օգոստոսի 3, 2019 
  33. «NZ Top 40 Singles Chart»։ Recorded Music NZ։ սեպտեմբերի 9, 2019։ Վերցված է սեպտեմբերի 7, 2019 
  34. «Discography Tones and I»։ swedishcharts.com։ Վերցված է հունիսի 21, 2019 
  35. «Discography Tones and I»։ hitparade.ch։ Վերցված է օգոստոսի 19, 2019 
  36. «Tones and I | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է օգոստոսի 10, 2019 
  37. 37,0 37,1 37,2 «ARIA Australian Top 50 Singles»։ Australian Recording Industry Association։ նոյեմբերի 18, 2019։ Վերցված է նոյեմբերի 16, 2019 
  38. «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Tones & I" and select "Search")։ British Phonographic Industry։ Վերցված է հոկտեմբերի 14, 2019 
  39. «Gold-/Platin-Datenbank»։ Վերցված է նոյեմբերի 19, 2019 
  40. «Certificeringer | IFPI»։ ifpi.dk։ Վերցված է 2019-09-23 
  41. «The Official Swiss Charts and Music Community»։ Hitparade.ch - Swiss Charts։ Վերցված է նոյեմբերի 19, 2019 
  42. «New Zealand single certifications – Tones and I – Dance Monkey»։ Recorded Music NZ։ Վերցված է 23 November 2019 
  43. «ARIA Australian Top 50 Singles»։ Australian Recording Industry Association։ դեկտեմբերի 2, 2019։ Վերցված է նոյեմբերի 30, 2019 
  44. «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ հուլիսի 29, 2019։ Վերցված է հուլիսի 27, 2019 
  45. «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ սեպտեմբերի 9, 2019։ Վերցված է սեպտեմբերի 7, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]