The Tide

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Tide
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս- Անջելես, Կալիֆոռնիա
Ժանրերփոփ, փոփ ռոք
Գործունեություն2015 ― 2017
ԼեյբլSteady Records, Universal Music Group, EMI
ԿապվածThe Vamps, Before You Exit, All Time Low, Twenty One Pilots
Անդամներ
Օսթին Կորինի,
Դրյու Դիքսեն,
Լևի Ջոնս,
Նեյթ Պարկեր

The Tide, խումբ Լոս Անջելեսից, Կալիֆոռնիա նահանգ, որը ստեղծվել է 2015 թվականին։ Նրանք պայմանագիր են ստորագրել The Vamps-ի EMI Universal-ի ներքո գտնվող Steady Records լեյբլի հետ։ Դրանք սատարում էին The Vamps World Tour 2015-ին և 2016-ին ՝ այնպիսի արտիստների հետ միասին, ինչպիսիք են ՝ Before You Exit-ը, Luke Friend-ը, HomeTown-ը և Union J-ն։ Նրանք նաև աջակցել են The Vamps- ին 2017 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը կազմավորվել է այն ժամանակ, երբ The Vamps-ը 2014 թվականի դեկտեմբերի վերջին հայտարարել է գաղտնի նախագիծ և լսումներ անցկացրել 18-20 տարեկան ԱՄՆ կիթառիստի և թմբկահարի համար` խումբ կազմելու համար։ Դրյուն և Նեյթը նախկին փոփ-պանկ խմբում էին, որը կոչվում էր «All the Above», մինչև նրանց հնարավորություն տրվեց առաջ շարժվելու։ Որպես խումբ, սկսել են հանդես գալ 2015 թվականի փետրվարի 25-ից՝ ներառելով 4 հոգու՝ Օսթին Կորինիին, Դրյու Դիքսենին, Լևի Ջոնսին և Նեյթ Պարկերին[1]։ Ինչպես The Vamps- ը, խումբը սկսել է քավերներ տեղադրել YouTube-ում և այդ օրվանից ձեռք է բերել մի շարք երկրպագուներ[1]։

2015 թվականի փետրվարի 18-ին The Vamps- ը հայտարարել է, որ իրենց հյուրախաղերին կմասնակցեն նաև The Tide-ի անդամները։ The Tide-ը մինչ օրս ելույթ է ունեցել Իսպանիայում, Իտալիայում, Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում և Իռլանդիայում՝ «The Vamps UK Arena Tour»- ի շրջանակներում։ Շրջագայությունների առաջին ցուցադրությունը մեկնարկել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, իսկ վերջինը` Իսպանիայի Մադրիդ քաղաքում՝ 2016 թվականի մարտի 24-ին[2][3]։ The Tide-ը շրջել է Միացյալ Թագավորությունում 2016 թվականի օգոստոս - սեպտեմբեր ամիսներին New Hope Club-ի և Ջոշ Թեյլորի մասնակցությամբ։

The Tide-ը թողարկել է իր դեբյուտային «Young Love» սինգլը 2016 թվականի մարտի 25-ին։ Երկրորդ սինգլը ՝ «Click My Fingers», թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 12-ին[4]։ A second single, "Click My Fingers" was released on August 12, 2016.[5] Նրանց առաջին EP- ն ՝ «Click My Fingers»-ը թողարկվել է 2016-ի նոյեմբերի 15-ին։ Նրանց երրորդ սինգլը «Put The Cuffs On Me» թողարկվեց 2017 թվականի մարտի 31-ին ՝ աջակցելով իրենց վերնագրային շրջագայությանը ՝ «Put The Cuffs On Me Tour» անունով։ Նրանց չորրորդ սինգլ «Naked»-ը թողարկվել է 2017-ի սեպտեմբերի 8-ին ՝ իրենց առաջին դեբյուտային ալբոմի համար նախատեսված թվային նախնական պատվերի հետ։ Նրանց ալբոմը թողարկվել է 2017-ի հոկտեմբերի 15-ին։

Անդամները Դրյու Դիրքսենը և Լևի Ջոնսը ստեղծել են YouTube-ի ալիք, որը կոչվում է «Drew and Levi»՝ նկարելու իրենց առօրյա կյանքը։

Դրյու Դիրքսենը և Լևի Ջոնսը EDM փոփ դուետ էին, որը կոչվում էր «O.D.L.» և շրջել Միացյալ Թագավորությունում՝ 2018-ի մարտին։ Նրանք այդ օրվանից լուծարվել են։

Դրյու Դիրքսենն այժմ միացել է նոր խմբի, որը կոչվում է ROYLS և ռեկորդային գործարք է կնքել Big Noise Music Group- ի հետ[6]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդլայնված ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016: «Click My Fingers EP»

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017: «Young Love»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
"Young Love" 2016 Young Love
"Click My Fingers"
"Put the Cuffs on Me" 2017
"Naked"

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ռեժիսոր(ներ)
2016 "Young Love" Fat Nonce
2016 "Click My Fingers" Short Slack
2017 "Put the Cuffs on Me" Մայք Բոլդուին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Vamps sign Los Angeles band called The Tide».
  2. «The Wamps Announce First Headlining U.S. Tour».
  3. «The Tide talk touring with The Vamps, fangirling over All Time Low and more».
  4. «The Tide release debut single Young Love». CelebMix. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  5. «The Tide Release Brand New Song 'Clit My fingers'». Pressparty. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]