The One That Got Away (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«The One That Got Away»
«The One That Got Away» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, )
Քեթի Փերրիի սինգլը
«Teenage Dream» ալբոմից
Թողարկված2011, հոկտեմբերի 4
Ֆորմատ
Ձայնագրված2010 թվականին Conway Recording Studios-ում (Հոլիվուդ, Կալիֆորնիա)
ԺանրՓոփ
Տևողություն3։47
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերԴր․ Լյուկ
Մաքս Մարտին

The One That Got Away․ ամերիկյան երգչուհի Քեթի Փերրիի երգն է իր երրորդ ստուդիային ալբոմի՝ Teenage Dream (2010)-ի համար։ Երգի պրոդյուսերներն են Դր․ Լյուքը և Մաքս Մարտին, որոնց հետ երգի ստեղծմանը մասնակցել է նաև Քեթի Փերրին։ Այս երգը միջին տեմպով փոփ բալլադ է կորցրած սիրո մասին։ Այն պարունակում է նաև Radiohead խմբին նմանվող հատվածներ, ինչպես նաև Ջոննի Քեշի և Ջուն Քարթեր Քաշի հարաբերություհը՝ ցույց տալու հարաբերությունների ուժեղությունը։ Երգը հիմնականում քննադատների կողմից դրական գնահատականի է արժանացել, ովքեր հաճոյախոսել են Քեթթիի սարսափելի տոնին։ Երգը հրապարակվել է 2011 թվականի հոկտեմբերին Capitol Records-ում՝ որպես ալբոմի 6-րդ սինգլ։

«The One That Got Away»-ը հասավ երրորդ հորիզոնականին Billboard Hot 100, իսկ ալբոմը դարձավ 53 տարվա պատմության մեջ յոթերորդը, որ ամենաքիչը 6 անգամ հայտնվեց թոփ տասում։ Երգը Բիլլբորդի Hot Dance Club Songs-ում, Adult Top 40-ում և Mainstream Top 40 charts-ում հասավ գագաթնակետին։

Երգի հիման վրա տեսահոլովակի ստեղծման աշխատանքները ղեկավարել է Ֆլորիա Սիգիսմոնդին, պրեմիերան կայացել է 2011 թ․ նոյեմբերին, այնտեղ խաղում է դերասան Դիեգո Լունան։ Ռեփեր B.o.B-ի կողմից արված օրիգինալ ռեմիքսը հրապարակվեց 2011 թ․ դեկտեմբերի 20-ին[1]։ Պաշտոնական ակուստիկ տարբերակը հրապարակվեց 2012 թ․ հունվարի 16-ին․ այս տարբերակը ներառվեց Teenage Dream: The Complete Confection edition-ում։ Երգի քովերներ են արել բազմաթիվ արտիստներ՝ ներառյալ Ռիչարդ Մարքսը, Ջորդան Փրուիթթը և Սելենա Գոմեսը[2]։

Ստեղծման հիմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Irving Plaza-ն և Capitol Records-ը հայտարարեցին Billboard-ին, որ The One That Got Away երգը կլինի Teenage Dream ալբոմի 6-րդ սինգլը[3]։ Փերրին այս առիթով ասաց․

Aquote1.png Ես շատ գոհ եմ այս երգն ընտրելուց որպես 6-րդ սինգլ, քանի որ այն ցույց է տալիս իմ մեկ ուրիշ կողմ, որ ես իմ նախորդ երգերում ցույց չէի տվել․ ես կարծում եմ, որ բոլորն էլ կարող են կապ գտնել այս երգի հետ։ Ես այն գրել եմ այն մասին, երբ դու մեկին խոստանում ես հավերժ կողքին լինել, բայց դա այդպես չի լինում։ Հուսամ, որ ունկնդիրը այն լսելով կսովորի և երբեք ստիպված չլինի ասել, որ ինքն ունեցել է մեկին, ով հեռացել է։ Aquote2.png


Capitol Records-ը հայտարարեցին, որ իրենք երգը չեն հրապարակում առաջին հորիզոնականին հասնելու և Hot 100-ում ընդգրկվելու համար, այլ երգը պարզապես շատ սիրված է Քեթթիի կողմից։ 2011 թ․ սեպտեմբերի վերջին Փերրին իր թվիթերյան էջում գրեց․ «The One That Got Away... Այն ստացվում է»՝ սինգլի պաշտոնական աշխատանքներից մի լուսանկարի հետ[4]։ Նկարում վարդագույն մազերով Քեթթի Փերին էր՝ վերև նայելով և հագին սկավառակի ձևով զգեստ։ Նկարը ստեղծում է 1970-ական թվականների տպավորություն՝ իր ռետրո ոճով[5]։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի, որ սկզբում կոչվում էր "In Another Life",[6] պրոդյուսերներն են Դր․ Լյուքը և Մաքս Մարտինը, ում հետ համահեղինակ է նաև երգչուհին[7]։ Այն միջին տեմպով փոփ բալլադ է՝ մի մաժոր գամմայում և 134 զարկ/րոպե տեմպով[8][9]։ Ջոաննա Հոլքոմբեն Yahoo! Music-ից գրեց, որ երգը առաջին սիրո մասին է[10]։ Լիհ Գրինբլաթը Entertainment Weekly-ից ասաց, որ երգը «միջին տեմպով երգ է՝ ամառային հետավագդպրոցյա սիրո մասին»[11]։ Մայքլ Մուդը Spin թերթից ասաց, որ երգը ալբոմի հիթն է և հիշեցնում է Քեթթիի՝ որպես երգ գրողի կարիերան L.A.'s Hotel Café-ում։ Երգը հիմնված է E–G♯m–C♯m–A ակորդային համադրության վրա, և Փերրիի ձայնը տեղափոխվում է B3-ից մինչև E5։ Քիթթի Իմփայրը նկատել է, որ Քեթթիի վոկալն ամբողջ երգի ընթացքում հիանալի է, և որ Radiohead-ին և Ջոնի Քեշին անդրադաձերն անսպասելի էին։ Ռոբ Շեֆֆիլդը Rolling Stone-ից նշել է, որ երբ Փերրին երգում է 'I was June, and you were my Johnny Cash,', դա հնչում է այնպես, ասես նա մտածում է ֆիլմի հոլիվուդյան տարբերակի մասին։

Քննադատական արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

The One That Got Away երգը շահեց քննադատների համակրանքը։ Քերրի Մեսոնը Billboard-ից երգը նկարագրեց որպես «գրավիչ», այն շատ ավելի լավն էր քան Փերրիի նախորդ՝ One of the Boys ալբոմի ցանկացած երգ[12]։ Նմանապես, Քիթթի Իմփայրը ասաց, որ Քեթթին իրեն ավելի հարմար է զգում այս ռոմանսային երգում։ Նմանատիպ կարծիք հայտնեց նաև գրեգ Քոթը Chicago Tribune-ից, ով նշեց, որ Քեթթին ավելի ներառված է հնչում ալբոմի ավելի լուրջ երգերում, ինչպիսին է The One That Got Away-ը"։ Ինչևէ, նա ավելացրել է, որ սա նույնն է, ինչ Քեթթին փորձեր համադրել երիտասարդների ամառային եռանդը մեծահասակների լրջության հետ։ Լիհ Գրինբլեթը Entertainment Weekly-ից բավարարվաց չէր երգի ընտրությունից որպես 6-րդ սինգլ՝ նշելով, որ ալբոմում ավելի լավ երգեր էլ կային, որ կարող էին նրա փոխարեն ընտրել դրա փոխարեն։ Ռոբերտ Քոփսին Digital Spy կայքից երգը պարգևատրեց 5 աստղից 4-ով և ասաց։

Aquote1.png 'Summer after high school, when we first met/ We make out in your Mustang, to Radiohead,' Քեթթի Փերրին թողարկեց իր ռեկորդային երգը։ Մենք միշտ էլ իմացել ենք, որ նա ալտ ռոքի հանդեպ համակրանք ունի, բայց հիմա զարմանում ենք, եթե 18 տարեկան հասակում երբևէ մտածած լինի Թոմ Յորքեի ձայները նմանակելու մասին՝ այն քաղցր մեղեդիների համար, որոնք այժմ նրան դարձրել են աշխարհում ամենահայտնի երգչուհիներից մեկը։ 'Used to steal our parents' liquor, and climb through the roof/ Talk about our future, like we had a clue,' նա շարունակում է դաշնամուրային ռիֆֆը՝ արտահայտելով իր սիրո կորուստը։[13] Aquote2.png


Տեսահոլովակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերրին տեսահոլովակի համար սկսել է նկարահանվել 2011 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նկարահանումներն ավարտվել են հոկտեմբերի 2-ին[14]։ Վիդեոն նկարահանվել է Լիմա նստավայրում՝ Կալաբասասում՝ Լոս Անջելեսին մոտ մի քաղաքում տեղակայված մի տանը։ Մեքսիկացի դերասան Դիեգո Լունան խաղում է Փերրիի ընկերոջ դերը հոլովակում[15]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ֆլորիա Սիգիսմոնդին, ով նախկինում ստեղծել էր նաև "E.T."-ի տեսահոլովակը[16]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 11-ին։

2011 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակվեց հոլովակի թրիլերը՝ Սթիվ Նիքսի ստեղծմամբ[17]։ Նիքսը ցույց է տալիս ծեր կնոջ ձայնը, որ խոսում է իր անցյալի մասին և տենչում գեթ մեկ օրով հետ գնալ։ Հոլովակում տեսարաններ կան, որտեղ նա և իր նախկին ընկերը վիճում են, ինչպես նաև տեսարաններ նրանց սիրո պատմությունից։ Ապա նրան տեսնում են որպես նոստալջիկ ծեր կին՝ կանգնած հեռուն նայելիս։ Տեսահոլովակի յոթրոպեանոց ընդարձակ տարբերակը հրապարակվեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին։ 2015 թվականի հունիսի տվյալներով հոլովակը youtube-ում ունի ավելի քան 310 միլիոն դիտում։

Համառոտ բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը սկսվում է ծեր կնոջ՝ Փերրիի տեսարանով։ Նա հագել է սպիտակ երկար զգեստ և քայլում է ժամանակակից տանը։ Այստեղ նա անտարբեր քայլում է ամուսնու կողքով՝ ցույց տալով, որ նրանց ամուսնության հիմքում սերը չէ։ Մինչ իր համար մի բաժակ սուրճ է եփում՝ իր ներկա իրավիճակից շատ դժգոհ, սկսում է մտածել իր գունավոր անցյալի մասին, երբ երգը սկսվում է․ նրա երիտասարդ ես-ն է և նրա ընկերը՝ Լունան։ Հենց որ սկսվում է երգը, ուրախ աղջիկն ու տղան նկարում են միմյանց դիմանկարները՝ թեթև հագնված, պարում են խնջույքում, դաջվածքներ անում։

Երբ կինը հիշում է իր ու ամուսնու ննջասենյակում նստած, երիտասարդ ինքը ու իր ընկերը վիճում են, ընկերը զայրացած դուրս է գալիս և հեռանում։ Նրա երիտասարդ ես-ը հայտնվում է ծեր ես-ի ննջարանում, և նրանք միասին երգում են։ Նրանք երկուսն էլ լաց են լինում՝ տեսնելով, թե ինչպես է հեռանում սիրելին։ Նույն պահին ներկայում ծեր կինը դուրս է գալիս ավտոտնակից՝ վարելով նույն տիպի մեքենա, ինչ վարում էր իր երիտասարդ ընկերը։

Արագ վարելու ընթացքում աղջկա ընկերը չի կարողանում շրջանցել ժայռը և ավտովթարի է ենթարկվում ու մահանում, մինչդեռ երիտասարդ Փերրին նույնպես «մահանում» է՝ հավանաբար ներկայացնելով գունավոր հոգու մահը։ Երգի վերջում լսում ենք մեքենայի ջարդվելու ձայները։ Մինչ հնչում է Ջոնի Քեշի քովերը "You Are My Sunshine" երգի համար, ծեր կինը մեքենայով գնում է այն վայրը, որտեղ մահացել է ընկերը։ Նա կանգնում է ժայռի ծայրին և ցանկանում նետվել, երբ հանկարծ տեսնում է ընկերոջը։ Նրանք բռնում են ձեռքերը՝ ցույց տալով համընկնող դաջվածքները։ Երբ ծեր կինը վերադառնում է իրականություն, Ջոնի Քեշի երաժշտությունը հանկարծակի կանգ է առնում, և ընկերն անհետանում է։ Հանկարծակիի գալով, կինը հետ է քայլում և լուռ հեռանում ժայռից, իսկ պատկերը աստիճանաբար սևանում է։

Երգը շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ․ հոկտեմբերի 16-ին՝ շաբաթվա վերջին, երգն առաջին անգամ մտավ Billboard Hot 100՝ 94-րդ հորիզոնականով[18]։ 6-րդ շաբաթում այն մտավ թոփ 10՝ այդպիսով Teenage Dream-ը դարձնելով Բիլլբորդի 53-ամյա պատմության մեջ այն յոթ ալբոմներից մեկը, որոնց երգերից վեցը հայտնվել են թոփ 10-ում[19]։ Դեկտեմբերի 24-ին երգը մտավ թոփ 5՝ ալբոմը դարձնելով 3 ալբոմներից մեկը, որ ունեն 6 կամ ավելի թոփ 5 երգեր շքերթում[20][21][22]։

2011 թվականի դեկտեմբերի 31-ին երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը[23]։ 2012հունվարի 7-ի շքերթում, երբ նաև հրապարակվեց ռեմիքս տարբերակ B.o.B.-ի հետ, երգը թոփ հարյուրում հասավ երրորդ հորիզոնականին՝ դառնալով ալբոմի 7-րդ երգը, որ շքերթում ռեկորդ սահմանեց[24][25]Հունվարի 14-ին երգը մնաց նույն հորիզոնականում, ինչ նախորդ շաբաթ[26]Հունվարի 21-ին երգը իջավ վեցերորդ հորիզոնական։[27][28]Հունվարի 28-ին երգը մնաց նույն հորիզոնականում, ինչ նախորդ շաբաթ։ Փետրվարի 4-ին բարձրացավ 5-րդ հորիզոնական։[29]։

2012 թվականի փետրվարի 11-ին երգն իջավ իններորդ հորիզոնական,[30] բայց կրկին մնաց թոփ տասում։ 2012 թվականի փետրվարի 18-ին երգն իջավ 14-րդ հորիզոնական՝ լքելով թոփ տասը։ Վերջապես, երգը հաջորդ շաբաթ 21-րդն էր։ Մինչ 2015 թվականի հունվարը երգը վաճառել է ավելի քան 2 750 000 կրկնօրինակ միայն ԱՄՆ-ում[31]։ Երգը Ավստրալիայի շքերթներում հայտնվեց հոկտեմբերի 10-ին 2011 թվականին[32]։ Նոր Զելանդիայում առաջին անգամ հայտնվեց 40-րդ հորիզոնականով և հասավ 12-րդին։ Նոր Զելանդիայի Recording Industry Association-ը գնահատեց այն որպես ոսկե՝ 7500 օրինակ վաճառելուց հետո։[33]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Digital download[34]
  1. "The One That Got Away" – 3:47
  • Promotional CD single[35]
  1. "The One That Got Away" (Radio Mix) – 3:49
  2. "The One That Got Away" (Instrumental) – 3:49
  1. "The One That Got Away" (featuring B.o.B) – 4:22
  • Digital download – Acoustic version[2]
  1. "The One That Got Away" (Acoustic version) – 4:18
  • Digital download – The Remixes EP
  1. "The One That Got Away" (7th Heaven Club Mix) – 8:03
  2. "The One That Got Away" (Mixin Marc & Tony Svejda Peak Hour Club Mix) – 5:44
  3. "The One That Got Away" (R3hab Club Mix) – 5:49
  4. "The One That Got Away" (Plastic Plates Club Mix) – 6:05
  5. "The One That Got Away" (Tommie Sunshine & Disco Fries Club Mix) – 6:22
  • Digital download – Remix EP[36]
  1. "The One That Got Away" (7th Heaven Club Mix) – 8:03
  2. "The One That Got Away" (7th Heaven Dub Mix) – 6:04
  3. "The One That Got Away" (7th Heaven Mixshow Edit) – 5:51
  4. "The One That Got Away" (7th Heaven Radio Mix) – 4:27
  5. "The One That Got Away" (JRMX Club Mix) – 8:12
  6. "The One That Got Away" (JRMX Mixshow Edit) – 6:31
  7. "The One That Got Away" (JRMX Radio Edit) – 4:19
  8. "The One That Got Away" (Mixin Marc & Tony Svejda Peak Hour Club Mix) – 5:44
  9. "The One That Got Away" (Mixin Marc & Tony Svejda Mixshow Edit) – 4:43
  10. "The One That Got Away" (Mixin Marc & Tony Svejda Radio Edit) – 3:53
  11. "The One That Got Away" (Jon Dixon Radio Edit) – 3:45

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ(2011–12) Peak
հորիզոնական
Ավստրալիա ARIA[37] 27
Ավստրիա Ö3 Austria Top 75[38] 19
Բելգիա Ultratop Flanders[39] 33
Բելգիա Ultratop Wallonia[40] 44
Brazil (Billboard Brasil Hot 100)[41] 27
Brazil Hot Pop Songs[41] 10
Canada (Canadian Hot 100)[42] 2
Չեխիա IFPI[43] 47
Ֆրանսիա SNEP[44] 30
Գերմանիա Media Control AG[45] 34
Հունգարիա Rádiós Top 40[46] 3
Իռլանդիա IRMA[47] 13
Italy (FIMI)[48] 39
Japan (Japan Hot 100)[49] 62
Նիդերլանդներ Dutch Top 40[50] 21
Նոր Զելանդիա RIANZ[51] 12
Շոտլանդիա Scottish Singles Top 40[52] 17
Սլովակիա IFPI[53] 7
South Korea International Singles (Gaon)[54] 2
Իսպանիա PROMUSICAE[55] 42
Spain (Airplay Chart)[56] 8
Շվեյցարիա Schweizer Hitparade[57] 33
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[58] 18
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[59] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[60] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[61] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[62] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[63] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[64] 19
Venezuela Pop Rock (Record Report)[65] 5

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ(2012) հորիզոնական
Canadian Hot 100[66] 20
Hungary (Rádiós Top 40)[67] 56
UK Singles (Official Charts Company)[68] 123
US Adult Contemporary Songs (Billboard)[69] 10
US Adult Pop Songs (Billboard)[70] 15
US Billboard Hot 100[71] 41
US Digital Songs (Billboard)[72] 41
US Hot Dance Club Songs (Billboard)[73] 21
US Mainstream Top 40 (Billboard)[74] 14
US Radio Songs (Billboard)[75] 20

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[76] 2× Platinum 140 000^
Կանադա (Music Canada)[77] 2× Platinum 160 000^
Իտալիա (FIMI)[78] Gold 15 000*
Մեքսիկա (AMPROFON)[79] Gold 30,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[80] Gold 7500*
South Korea (Gaon Music Chart) 285,939[81]
Մեծ Բրիտանիա (BPI)[82] Gold ~325,000[83]
ԱՄՆ (RIAA)[84] 4× Platinumdagger 2,800,000[85]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 iTunes - Music - The One That Got Away (feat. B.o.B) - Single by Katy Perry. iTunes Store.com (2011-12-20). Retrieved 2012-06-05.
  2. 2,0 2,1 «The One That Got Away (Acoustic)»։ iTunes Music։ Վերցված է հունվարի 16, 2012 
  3. Trust Gary (սեպտեմբերի 14, 2011)։ «Katy Perry's Sixth 'Teenage Dream' Single Will Be..»։ Billboard 
  4. «Katy Perry Reveals New Single Artwork»։ Capital FM։ Global Radio UK։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  5. «Katy Perry Reveals Cover Art For New Single»։ Gather։ հոկտեմբերի 2, 2011։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  6. «The One That Got Away, Campo Pequeno, Lisbon»։ YouTube։ փետրվարի 22, 2011։ Վերցված է հուլիսի 21, 2012 
  7. «"Teenage Dream" Official Tracks Revealed!»։ KatyPerry.com։ հուլիսի 23, 2010։ Վերցված է հոկտեմբերի 25, 2010 
  8. Serrano Shea (նոյեմբերի 23, 2011)։ «Why This Song Sucks: Katy Perry's "The One That Got Away"»։ LA Weekly։ Վերցված է մարտի 14, 2014 
  9. «Katy Perry The One That Got Away – Digital Sheet Music»։ MusicNotes. EMI Music Publishing 
  10. Holcombe Joanna (սեպտեմբերի 6, 2010)։ «Review of Katy Perry's 'Teenage Dream'»։ Yahoo!7 Music։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  11. Greenblatt Leah (սեպտեմբերի 14, 2010)։ «Katy Perry announces new single, 'The One That Got Away' - would it be your pick, too? |»։ The Music Mix։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  12. Mason Kerri (սեպտեմբերի 3, 2010)։ «Katy Perry, 'Teenage Dream'»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011 
  13. Copsey Robert (նոյեմբերի 24, 2011)։ «Katy Perry: 'The One That Got Away' - Single review»։ Digital Spy. Hachette Filipacchi Médias։ Վերցված է հունվարի 2, 2012 
  14. «The Making Of Katy Perry's 'The One That Got Away'»։ MTV։ դեկտեմբերի 21, 2011 
  15. «Diego Luna será novio de Katy Perry en videoclip»։ El Universal։ հոկտեմբերի 4, 2011։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  16. Gottlieb Steven (հոկտեմբերի 10, 2011)։ «Video Static: Music Video News: IN PRODUCTION: Katy Perry - Floria Sigismondi, dir»։ videostatic.com 
  17. «Stevie Nicks Provides Voiceover for New Video from Pop Star Katy Perry - Music News»։ ABC News Radio։ նոյեմբերի 4, 2011։ Վերցված է նոյեմբերի 23, 2011 
  18. Grein Paul (հոկտեմբերի 19, 2011)։ «Week Ending Oct. 16, 2011. Songs: Tale of 3 Divas»։ Yahoo! Music 
  19. Trust Gary (նոյեմբերի 23, 2011)։ «Rihanna's 'Love' Still Leads Hot 100, Katy Perry Back in Top 10»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 23, 2011 
  20. Trust Gary (2011-12-14)։ «Rihanna's Everlasting 'Love' Matches Her Longest Hot 100 Reign»։ Billboard։ Վերցված է 2011-12-14 
  21. Trust Gary։ «Katy Perry's 'Teenage Dream' Yields Sixth Hot 100 Top Five Hit»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 3, 2012 
  22. «Billboard Hot Dance Club Songs - December 24, 2011»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 3, 2012 
  23. Hot 100 Week of December 31, 2011
  24. Trust Gary (դեկտեմբերի 26, 2011)։ «Katy Perry Notches Record Seventh No. 'One' From 'Teenage Dream' On Dance/Club Play Songs»։ Billboard 
  25. «The One That Got Away – Katy Perry»։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 30, 2011 
  26. Trust Gary (2012-01-04)։ «LMFAO Still 'Sexy' Atop Hot 100»։ Billboard։ Վերցված է 2012-01-04 
  27. Trust Gary (2012-01-11)։ «Rihanna Renews 'Love' Affair Atop Hot 100»։ Billboard։ Վերցված է 2012-01-11 
  28. Grein, Paul. (2012-01-10) Katy vs. MJ: Who’s Bad?. Yahoo!!! Music. Retrieved 2012-06-05.
  29. Trust Gary (2012-01-25)։ «Adele's 'Fire' Burns Path to Hot 100 Summit»։ Billboard։ Վերցված է 2012-01-25 
  30. Trust Gary (2012-02-01)։ «Adele Atop Hot 100, But Kelly Clarkson Getting 'Stronger' at No. 2»։ Billboard։ Վերցված է 2012-02-01 
  31. Trust Gary (հունվարի 25, 2015)։ «Ask Billboard: Controversial Hits, Katy Perry's Sales & Taylor Swift's Radio Reign»։ Billboard։ Վերցված է հունվարի 25, 2015 
  32. «Chartifacts – Week Commencing: 10th October 2011»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 11, 2011-ին 
  33. «NZ Top 40 Singles Chart»։ Recording Industry Association of New Zealand։ դեկտեմբերի 12, 2011։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  34. «The One That Got Away – Single»։ iTunes Store։ Վերցված է September 30, 2011 
  35. «The One That Got Away»։ danish charts։ Վերցված է September 30, 2011 
  36. «The One That Got Away»։ australian-charts։ Վերցված է October 18, 2011 
  37. Australian-charts.com — Katy Perry — The One That Got Away. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է December 13, 2011.
  38. Katy Perry — The One That Got Away Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է December 25, 2011.
  39. Ultratop.be — Katy Perry — The One That Got Away (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 15, 2011.
  40. Ultratop.be — Katy Perry — The One That Got Away (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 15, 2011.
  41. 41,0 41,1 BPP, ed. (March 2012)։ «Billboard Brasil Hot 100 Airplay»։ Billboard Brasil (28): 84–89 
  42. «Canadian Hot 100: Week of January 07, 2012 (click in white area around song name for positions on other charts)»։ Billboard։ Վերցված է December 30, 2011 
  43. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201149.
  44. Lescharts.com — Katy Perry — The One That Got Away (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է January 13, 2012.
  45. Musicline.de — Chartverfolgung — Katy Perry — The One That Got Away (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է January 23, 2012.
  46. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է January 26, 2012.
  47. "Chart Track: Week 49, 2011". Irish Singles Chart. Ստուգվել է December 12, 2011.
  48. Կաղապար:"id":1014,"s":"3" «FIMI: Classifica settimanale WK 46 (dal 2012-02-06 al 2011-02-12)»։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է April 5, 2015 
  49. «Katy Perry Album & Song Chart History: Japan Hot 100»։ Billboard։ Վերցված է January 13, 2012 
  50. Nederlandse Top 40 - week 51, 2011 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  51. Charts.org.nz — Katy Perry — The One That Got Away. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է November 15, 2011.
  52. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 23, 2011.
  53. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201202.
  54. «South Korea Gaon International Chart (Week: January 01, 2012 to January 07, 2012)»։ Gaon Chart։ December 15, 2012։ Վերցված է December 21, 2012 
  55. Spanishcharts.com — Katy Perry — The One That Got Away Canciones Top 50. Hung Medien.
  56. «Promusicae (Week: January 1, 2012)»։ Վերցված է July 13, 2011 
  57. Katy Perry — The One That Got Away swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 23, 2011.
  58. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է January 9, 2012.
  59. Katy Perry Album & Song Chart History Billboard Hot 100 for Katy Perry.
  60. Katy Perry Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Katy Perry.
  61. Katy Perry Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Katy Perry.
  62. Katy Perry Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Katy Perry.
  63. Katy Perry Album & Song Chart History Billboard Pop Songs for Katy Perry.
  64. Katy Perry Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Katy Perry.
  65. «Pop Rock» (Spanish)։ Record Report։ 2011-03-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-02-26-ին 
  66. «Best of 2012: Canadian Hot 100 Songs»։ Billboard։ 2012։ Վերցված է 2012-12-14 
  67. «MAHASZ Rádiós TOP 100 2012» (hungarian)։ Mahasz։ Վերցված է 18 January 2013 
  68. «End of Year 2012»։ UKChartsPlus։ Վերցված է 7 June 2014 
  69. «Best of 2012: Adult Contemporary Songs»։ Billboard։ 2011։ Վերցված է 2012-12-14 
  70. «Best of 2012: Adult Pop Songs»։ Billboard։ 2012։ Վերցված է 2012-12-14 
  71. «Best of 2012 – Hot 100 Songs»։ Billboard։ Վերցված է 2012-12-14 
  72. «Best of 2012: Digital Songs»։ Billboard։ 2012։ Վերցված է 2012-12-14 
  73. «Best of 2012: Dance/Club Songs (41–50)»։ Billboard։ Վերցված է 3 January 2012 
  74. «Best of 2012: Pop Songs»։ Billboard։ 2012։ Վերցված է 2012-12-14 
  75. «BEst of 2012: Radio Songs»։ Billboard։ 2012։ Վերցված է 2012-12-14 
  76. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles»։ Australian Recording Industry Association։ Վերցված է December 31, 2014 
  77. «Canadian single certifications – Katy Perry – The One That Got Away»։ Music Canada։ Վերցված է 12 July 2011 
  78. «Italian single certifications – Katy Perry – The One That Got Away» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է October 24, 2014  Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "The One That Got Away" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
  79. «Certificaciones» (Spanish)։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ Վերցված է January 11, 2014  Type Katy Perry in the box under the ARTISTA column heading and The One That Got Away in the box under TÍTULO
  80. «New Zealand single certifications – Katy Perry – The One That Got Away»։ Recorded Music NZ։ Վերցված է 12 July 2013 
  81. «2012년 Download Chart»։ Gaon Chart։ Վերցված է March 29, 2017 
  82. «British single certifications – Katy Perry – The One That Got Away»։ British Phonographic Industry  Select singles in the Format field. Select Gold in the Certification field. Type The One That Got Away in the "Search BPI Awards" field and then press Enter.
  83. Myers Justin (August 23, 2013)։ «Katy Perry's best selling singles revealed!»։ Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից February 22, 2017-ին։ Վերցված է February 9, 2017 
  84. «American single certifications – Katy Perry – The One That Got Away»։ Recording Industry Association of America։ Վերցված է 25 January 2015  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  85. «Ask Billboard: Katy Perry's Career Song & Album Sales»։ Billboard։ Վերցված է February 20, 2017