SYML

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SYML
Ծնվել էհունվարի 16, 1983(1983-01-16) (41 տարեկան)
Issaquah, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներերաժշտական ստեղնաշար[1]
ԿրթությունWhitworth University? և Seattle Pacific University?
Կայքsymlmusic.com
 SYML Վիքիպահեստում

SYML, Barcelona ինդի խմբի նախկին անդամ՝ երգիչ և երգերի հեղինակ Բրայան Ֆենելի (հունվարի 16, 1983(1983-01-16), Issaquah, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ) մենակատար նախագիծ։ SYML-ը թողարկել է իր նույնանուն դեբյուտային ալբոմը 2019 թվականի մայիսի 3-ին Nettwerk Records լեյբլում[2]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Ֆենելը ծնվել է 1983 թվականի հունվարի 18-ին Վաշինգտոնի Իսաքուահ քաղաքում։ Սիեթլի մոտ տարբեր տեղերում ապրելուց հետո, նա վերադարձել է իր հայրների քաղաք։ Հենց այնտեղ էլ նա գրել և պրոդյուսերավորել է իր ստեղծագործությունների մեծ մասը[3]։

Ֆենելը սկսել է դաշնամուր նվագել դեռ երիտասարարդ հասակում և գրել է իր առաջին երգը, երբ 18 տարեկան էր այն բանից հետո, երբ մահացել է նրա դպրոցական ընկերը[4]։ Ավագ դպրոցից հետո նա հաճախել է Whitworth համալսարանը[5], որտեղ ստացել է Երաժշտական կրթության աստիճան պերկուսիա մասնագիտությամբ[4]։

Ֆենելը ներկայումս հանդես է գալիս SYML սոլո նախագծի ներքո։ Դա նշանակում է «հասարակ» վալլիերենով։ Նա որդեգրվել էր դեռ երբ երեխա էր, և ավելի ուշ իմացել է, որ իր կենսաբանական ծնողները ուելսցիներ են։ Նրա փորձը, ինչպես որդեգրման, այնպես էլ Ժառանգության, ազդում է նրա երգերի բովանդակությունների վրա[3]։

Այն բանից հետո, երբ նրա «Where's My Love» երգն օգտագործվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալում, այն 20 շաբաթ չէր լքում Billboard Hot Rock Songs չարթը[6]։ 2018 թվականին երգը Կանադայում և Բելգիայում ոսկե հավաստագրում է ստացել[7] և զբաղեցրել է կանադական CBC-ի Թոփ-20 չարթը երկու անգամ[8][9]։ «Where's My Love»-ը նաև ներառվել է 2018 թվականի «Տարերքի գրկում» ֆիլմի պաշտոնական թրեյլերում[10]։

2019 թվականին SYML-ի քավերը «Mr. Sandman» երգի վրա ներառվել է «Անտեսանելի եսը» կարճամետրաժ ֆիլմում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SYML (2019)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hurt for Me (2016)[11]
  • Where's My Love (2017)[2]
  • Hurt for Me (Piano & Strings) (2017)[12]
  • In My Body (2018)[13]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mr. Sandman» (2017)[14]
  • «Where's My Love» (2017)[15] #35 Alternative Songs[16]
  • «Wildfire (Instrumentals)» (2018)[17]
  • «Clean Eyes» (2018) #29 Alternative Songs[16]
  • «The Bird» (2019)
  • «Symmetry» (2019)
  • «Take Me Apart» (2019)
  • «Flags» (2020)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.pipfest.no/
  2. 2,0 2,1 «SYML». www.symlmusic.com. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  3. 3,0 3,1 «Simplicity, Sad Songs, & How Shazam Inadvertently Launched His Solo Career: A Q&A With SYML / Ones To Watch». Ones To Watch. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 FaceCulture (2017-12-21), SYML interview (part 1), Վերցված է 2018-07-12-ին
  5. «Barcelona band has MI roots | Mercer Island Reporter». Mercer Island Reporter (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Syml Where's My Love Chart History». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  7. «SYML and SAM FELDT Collaborate on "Where's My Love" | Nettwerk». www.nettwerk.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  8. «CBC Music Top 20, March 15: Janelle Monae, Big Little Lions debut and SYML is new at No. 1». CBC Music. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  9. «CBC Music Top 20, March 29: Natalie Prass and Megan Bonnell debut but James Bay has the highest new entry». CBC Music. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  10. STX Entertainment (2018-03-14), Adrift | Official Trailer | Now In Theaters, Վերցված է 2018-07-12-ին
  11. Hurt for Me, Վերցված է 2018-07-11-ին
  12. Hurt for Me (Piano & Strings), Վերցված է 2018-07-11-ին
  13. In My Body, Վերցված է 2018-07-11-ին
  14. Mr. Sandman, Վերցված է 2018-07-11-ին
  15. Where's My Love, Վերցված է 2018-07-11-ին
  16. 16,0 16,1 «Syml Chart History». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  17. Wildfire (Instrumentals), Վերցված է 2018-07-11-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SYML» հոդվածին։