Տարերքի գրկում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարերքի գրկում
անգլ.՝ Adrift
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ դրամա, դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվականհունիսի 1, 2018, հուլիսի 12, 2018 և հուլիսի 5, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲալտազար Կորմակուր[3]
ՊրոդյուսերԲալտազար Կորմակուր, Aaron Kandell?, Jordan Kandell?, Ռալֆ Վինթեր և Շեյլին Վուդլի
Սցենարի հեղինակAaron Kandell?, David Branson Smith? և Jordan Kandell?
ԴերակատարներՇեյլին Վուդլի[3], Սեմ Քլաֆլին[3], Jeffrey Thomas? և Elizabeth Hawthorne?
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՀաուշկա
ՄոնտաժՋոն Գիլբերթ
Պատմվածքի վայրԽաղաղ օվկիանոս
ԿինոընկերությունLakeshore Entertainment, Ingenious Media, RVK Studios?, Huayi Brothers և STX Entertainment
Տևողություն96 րոպե[4][1]
Շահույթ31 300 000 $
Պաշտոնական կայքէջ
 Adrift (2018 film) Վիքիպահեստում

«Տարերքի գրկում» (անգլ.՝ Adrift), ամերիկական ֆիլմ սիրո մասին, ռեժիսոր՝ Բալտազար Կորմակուր (Էվերեստ)։ Գլխավոր դերերում Շեյլին Վուդլին ու Սեմ Կլաֆլինն են։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 1-ին, իսկ Ռուսաստանում՝ 2018 թվականի հունիսի 28-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Թամիի ու Ռիչարդի` Թաիթիում տեղի ունեցած հանդիպումը մեծ սիրո սկիզբ դարձավ։ Նրանք երիտասարդ ու ազատ են, որոշում են շքեղ զբոսանավով ուղևորվել ծովային ճանապարհորդության՝ Խաղաղ օվկիանոս։ Թվում էր, թե դա հետաքրքիր արկած է լինելու, բայց հանկարծ բարձրանում է պատմության ամեահզոր փոթորիկներց մեկը։ Այժմ նրանց կյանքը գտնվում է տարերքի գրկում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին ֆիլմի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել STX Entertainment ընկերության հետ։ Այդ ժամանակ որոշվեց, որ Թամի Օլդհեմի դերը կկատարի Շեյլին Վուդլին, իսկ նախագծի տնօրենը կլինի Բալտազար Կորմակուրը[5]։ Սցենարն արդեն գրված էր Քանդել եղբայրների կողմից, նրանք Կարմակուրի հետ միասին պրոդյուսերավորեցին ֆիլմը։ 2017 թվականի ապրիլին Մայլզ Թելերը ֆիլմին մասնակցելու համար բանակցություններ է վարել Շեյլին Վուդլիի հետ, ում հետ նա աշխատել էր միայն մեկ անգամ[6]։ 2017 թվականի մայիսին նկարահանումներին միացավ նաև Սեմ Կլաֆլինը` փոխարինելով Թելլերին, ով հրաժարվել էր դերից որոշակի կոնֆլիկտ ունենալուց հետո։

«Տարերքի գրկում» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցելլ 2017 թվականին Ֆիջի կղզում[7][8]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SYML երաժշտական խմբի «Where's My Love» երգն ընդունվել է «Տարերքի գրկում» ֆիլմի պաշտոնական սաունդթրեք, որը թողարկվել է 2018 թվականի մարտի 14-ին։ Phosphorescent երաժշտական խմբի «Song For Zula» երգն ընտրվել է ֆիլմի պաշտոնական թրեիլերի համար, որը թողարկվել է 2018 թվականի մայիսի 7-ին։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից։

«Գերազանց խաղ է Շեյլին Վուդլի ևՍեմ Կլաֆլինի կողմից» (CNN)[9]:

«Բալտազար Կորմակուրը հմտորեն փոխանցում է տարերքի ուժը դեպի էկրաններ… «Օսկարի» մրցանակակիր օպերատոր Ռոբերտ Ռիչարդսոնը աշխարհի յուրօրինակ պատկեր է տալիս ձեզ»[10] (Rolling Ston):

«Շեյլին Վուդլին ֆիզիկապես և հոգեպես տրվել է յուրաքանչյուր վայրին… նրան անհնար է դուրս բերել այնտեղից»[11] ( Variety

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BBFC տվյալների բազա (բրիտ․ անգլ.)
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. http://www.bbfc.co.uk/releases/adrift-2018
  5. STX Boarding Shailene Woodley, Baltasar Kormakur Sea Survival Tale ‘Adrift’
  6. Miles Teller in Talks to Join Shailene Woodley’s Survival Drama ‘Adrift’
  7. Hollywood stars Woodley and Claflin in Fiji to shoot movie 'Adrift'
  8. Yacht Club Sets Platform For Movie Shoot
  9. 'Adrift' showcases Shailene Woodley in harrowing survival tale
  10. «'Adrift' Review: Shipwrecked Shailene Woodley Saves Real-Life High-Seas Drama». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  11. Film Review: ‘Adrift’
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարերքի գրկում (ֆիլմ)» հոդվածին։