SINOIAN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
SINOIAN
SINOIAN logo.png
SINOIAN | More than fashion
Օգտագոտծման սկիզբ2013
ՍեփականատերԷմին Բոլբոլյան
ԵրկիրԳերմանիա
ԿարգախոսԱվելին, քան նորաձևություն
Կայքsinoian.com

SINOIAN (հայ․՝ ՍԻՆՈՅԱՆ), հայկական նորաձևության ապրանքանիշ, որը հիմնադրվել է 2013 թ.-ին Գերմանիայում: Այն իր տեսակի մեջ առաջին և միակ ապրանքանիշն է, որ միտված է դիզայնի հայկական տարրերի վրա հիմնված բարձրորակ նորաձևության ստեղծմանը [1]:

Անվանի ու հանրահայտ մարդիկ, որոնք «ՍԻՆՈՅԱՆ» բրենդի հագուստ են կրել հանրության շրջանում կամ ծանոթացել են ապրանքանիշին՝ Շառլ Ազնավուրը, Էնդի Խաչատրյանը, Ջենեոլոջին, Վահե Թիլբյանը, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը և Վահե Բերբերյանն են [2]: ՍԻՆՈՅԱՆ ապրանքանիշն նորաձևության իր տարրերում օգտագործում է «ԵՐՎՆ» հապավումը Հայաստանի մայրաքաղաք Երևանի [3] համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքանիշը հիմնադրվել է հայ դիզայներ Էմին Բոլբոլյանի կողմից, ով ծնվել է Գերմանիայի Վուպերտալ քաղաքում: Բոլբոլյանն ավարտել է հանրահայտ Ֆոլկվանգի Արվեստի Համալսարանը և 2012-ի սկզբին ստեղծել հայկական ժամանակակից և թեմատիկ պատրաստի նորաձևության ապրանքանիշը [3]: ՍԻՆՈՅԱՆ ապրանքանիշի նմուշներում տեսողականորեն համադրված են հայ ազգի ավանդական մշակութային ձևավորման տարրերը ժամանակակից նորաձևության միտումներով՝ թարմ, ժամանակակից զգացողությամբ: Ապրանքանիշն առանձնանում է որակի, ոճի և տեսակի և նորաձևության տեսանկյունից, ինչըը տարածվում է գեղագիտությունից այն կողմ՝ համատեղելով ավանդույթը, նորաձևությունը և արվեստը: ՍԻՆՈՅԱՆ-ը գրավում է մարդկանց մշակութային տեսանկյունից: Այն ժամանակ, երբ ազգերը հեռանում են միմյանցից, ՍԻՆՈՅԱՆԸ կամուրջ է կառուցում ավանդույթի և ժամանակակից դարաշրջանի միջև [1][4]։

Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ի մայիսին ՍԻՆՈՅԱՆՆ ընտրվեց Հայաստանը ներկայացնելու Վիեննայում անցկացվող Եվրատեսիլի առաջին «Նորաձևություն հանուն Եվրոպայի» նորաձևության ցուցադրությանը [5][6][7]։ Ցուցահանդեսի ընթացքում ՍԻՆՈՅԱՆ նորաձևության տունը հաջողությամբ ներկայացրեց իր նոր հավաքածուի ութ կտոր: Մյուս մասնակիցները, այդ թվում նաև Միքայել Միքալսկին՝ Գերմանիայի, Գալիա Լահավը՝ Իսրայելի, Իվանա Հելսինկին Ֆինլանդիայի, Ագնեսա Վյութաջը՝ Ալբանիայի, Կալցեդոնիան՝ Իտալիայի նորաձևությունը և այլն [8]։ Նորաձևության ցուցադրությունը հերարձակվեց հեռուստատեսությամբ և գրավեց մինչև 10.000 այցելուների ուշադրությունը [9][10]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի նկարիչ Սևադա Գրիգորյանի հետ բացառիկ համագործակցության արդյունքում վերջինիս նկարները առաջին անգամ դարձել են նորաձևության մաս [11]: ՍԻՆՈՅԱՆԻ «Սևադա հավաքածուն» հիմնված է Սևադա Գրիգորյանի նկարների հիման վրա: Հավաքածուն բաղկացած է դիզայներական վեց շապիկներից, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար [12][13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wuppertaler Mode punktet in Wien. Westdeutsche Zeitung. June 7, 2015. Retrieved December 14, 2015.
  2. Gallery: Celebrities Wearing SINOIAN. Retrieved December 14, 2015.
  3. 3,0 3,1 Ermeni kültürünün modayla buluşma noktası: SINOIAN. Agos. January 9, 2015. Retrieved December 9, 2015
  4. Be Armenian Be Alive 100Lives Humanitarian Foundation. Armenia TourInfo, Vol.13/125. p. 48. March 2015. Retrieved December 9, 2015
  5. Song Contest: Die Party hat begonnen. ORF (broadcaster). May 18, 2015. Retrieved December 14, 2015.
  6. FASHION FOR EUROPE: BEST OF DESIGNER. DIVA Magazine. Retrieved December 12, 2015.
  7. «Եվրատեսիլ 2015». հայկական SINOIAN նորաձևության տունը՝ «Fashion for Europe» շքեղ շոուին Վիեննայում. NEWS.am Style. May 19, 2015. Retrieved December 14, 2015.
  8. WIENERIN VIP Fashion for Europe. WIENERIN Magazine. April 20, 2015. Retrieved December 14, 2015.
  9. Fashion For Europe. Retrieved January 3, 2016.
  10. Fashion for Europe in Wien. textilzeitung.at. Retrieved January 3, 2016.
  11. SEVADA T-shirts by SINOIAN. Retrieved December 14, 2015.
  12. Women's fashion pieces of the "Sevada Collection" by Armenian fashion brand SINOIAN. Retrieved December 10, 2015.
  13. Men's fashion pieces of the "Sevada Collection" by Armenian fashion brand SINOIAN. Retrieved December 12, 2015.