Վահե Թիլբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Վահե Թիլբյան
20150511 ESC 2015 Genealogy 4218.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 17, 1980 (39 տարեկան)
Եթովպիա
ԵրկիրFlag of Ethiopia.svg Եթովպիա
ԺանրերՓոփ երաժշտություն, ռեգի, տեխնո, ռոք
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեությունսկսած 2008-ից
Կայքvahetilbian.com

Վահե Թիլբյան արևմսահայերեն՝ Վահէ Թիլպեան (ծնված Փետրվար 17, 1980) Եթովպիա, Ադիս Աբեբա - հայկական արմատներով եթովպիացի երգիչ, երաժիշտ, պարող։ Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են։ Վահեն լրջորեն սկսել է զբաղվել երաժշտությամբ 2008 թ.-ից։ 2010 թվականին ձայնագրել է իր առաջին սինգլը՝ “Life or Something Like it”: 2012 թվականին թողարկել է իր առաջին ձայներիզը "Mixology"

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառ կերպարով և եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է։ Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական, նաև լատինական երաժշտություն։ Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող։ Չնայած որ Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են։ Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին։ Վահեն լրջորեն սկսել է մտածել երաժշտության մասին, երբ արդեն Կանադայի Վանքուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր։ Նա բակալավրի կոչում է ստացել ընդհանուր գիտություններից՝ մասնագիտանալով կենսաբանության մեջ։ Այդ ընթացքում Վահեն արդեն գերված էր պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինամերիկյան պարահանդեսային ոճի պարող, ՛՛Salsegnochu՛՛ պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույց էր։ Այս ամենին զուգահեռ՝ Ադիս Աբեբայում Վահեն երգում էր “The Motley Singers” երգչախմբում՝ որպես առաջատար տենոր։ Համալսարանն ավարտելուց հետո Վահեն 3 տարուց ավելի աշխատել է բիզնեսի ոլորտում և 2008 թվականին, թողնելով իր հիմնական աշխատանքը, ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը։ Իր ընկերներ Բիտիկ Էմլաելու և Լեդջ Լեոի աջակցությամբ միացել է ‘’Z Beyaynetus’’ խմբին: Շուտով, DC-ից ժամանած և Եթովպիայում հաստատված պրոդյուսեր և կատարող Քենի Ալենը, լսելով Վահեին տեղի ժամանացային վայրերից մեկում, առաջարկել է նրան դառնալ իր բեք վոկալիստը ‘’251 Band’’ խմբի ալբոմի թողարկման շրջանակում: Առաջարկն ընդունելուց հետո Վահեն դարձել է նրա հիմնական բեք վոկալիստն ու աշխատել նրա հետ երկար տարիիներ՝ հանդես գալով տեղի երաժշտական փառատոնների և այլ միջոցառումների ընթացքում: Հաջորդիվ, որոշելով փոփոխություն մտցնել իր ժանրի և երգացանկի մեջ, Վահեն միացել է ‘’Eshee Havana’’ սալսա խմբին: Նա աշխատել է եթովպական երգերի օրիգինալ ռեմիքսների՝ սալսա ոճի փոխակերպումների վրա: 2011 թվականին ‘’Big Brother Africa’’ շոուի շրջանակում հասել է եզրափակիչ փուլ: Վահեն ինքն է գրել իր առաջին երգի՝ “Life or Something Like it” բառերը և Միքայել Հաիլուի հետ միաին գործիքավորել և ձայնագրել են երգը 2010 թվականին։ Ոգեշնչվելով և խանդավառվելով՝ Վահեն սկսել է ստեղծել իր երգերն ու գրել սեփական երգերի բառերը։ 2012 թվականին նրա “Don’t Stop” սինգլը առաջադրվել է Armenian Pulse Music Award-ում՝ որպես հայ կատարողի լավագույն անգլերեն երգ և օնլայն քվեարկությամբ գրավել է 3-րդ տեղը։ 2012 թվականի նոյեմբերին Վահեն ավարտին է հասցրել իր “Mixology” ձայներիզն ու թողարկել այն անվճար։ 2013 թվականի մայիսին Վահեն թողարկել է ‘’Yene Tizita’’ երգի տեսահոլովակը, որը թարգմանաբար նշանակում է կարոտ կամ հիշողություններ: Այն հին եթովպական երգի վերաթողարկումն էր: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերը եղել են Արամազդ Կալայջանն ու Մուլուգետա Ամարուն: Մոտ 2 տարի է ինչ Վահեն ‘’Zemen Band’’ խմբի մենակատարն է: Նա աշխատել ե եթովպական երգիչներ Zeritu Kebede և Michael Belayneh-ի հետ և Nubian Arc Band երաժշտական խմբի հետ: Նա նաև հանդես է եկել որպես բեք վոկալիտ և համերգի առաջին կատարող Ledj Leo, Abby Lakew, Nhatty, Tsedenya Gebremarkos, Eyob Mekonnen, Shewandagn Hailu-ի համար, ինչպես նաև ելույթ է ունեցել աֆրիկացի արտիստներ Oliver Mtukudzi, Vee and Liz Ogumbo-ի հետ, երբ նրանք հյուրախաղերվ հանդես են եկել Եթովպիայում: Վահեն թղթակցել է Addis Ababa-ում հրատարակվող Zoma Magazine-ին և կարող է ազատորեն իր մտքերն արտահայտել հայերենով, անգլերենով, ամհարերենով, իտալերենով և ֆրանսերենով: Հետագայում Վահեն մտադիր է թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական, համարժեք մշակութային-երաժշտական տարրերով՝ ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ինքն է սերում:

2015 թվականի մայիսին որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[1]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Life or Something Like It» (2010)
  • «Mixology» (2012)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mixology (2012)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenia: Third artist of Genealogy known!»։ ԵՀՄ։ Փետրվարի 23, 2015։ Վերցված է Փետրվարի 23, 2015