Սևադա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևադա Գրիգորյան
Sevada Grigoryan.jpg
Ի ծնեՍևադա Գրիգորյան
Ծնվել է1959 սեպտեմբերի 13
ԾննդավայրՔարաշեն, Սյունիքի մարզ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Կայքsevada.am
Commons-logo.svg Sevada Grigoryan Վիքիպահեստում

Սևադա Գրիգորյան (սեպտեմբերի 13, 1959(1959-09-13), Քարաշեն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևադա Գրիգորյանը ծնվել է Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում մանկավարժների ընտանիքում։ Աշխատանքի բերումով ծնողները տեղափոխվել են Ջերմուկ, որտեղ անցել է նրա մանկության և պատանեկության տարիները։ Նկարել սկսել է վաղ հասակից։ 1979 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը։ Մասնակցել է գեղանկարչության դասընթացների Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Ջերմուկ, որտեղ ստեղծագործական աշխատանքին զուգահեռ շուրջ 10 տարի դասավանդել է Ջերմուկի թիվ 1 հանրակրթական և Արվեստի դպրոցներում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1995 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։

Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում, Սոլթ Լեյք Սիթիի "Sandy" կրթական կենտրոնում, Կարլովի Վարիի քաղաքապետարանում, Պիտիգորսկի հայ առաքելական եկեղեցում, Ջերմուկի քաղաքապետարանում, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևադա Գրիգորյանն աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով, որը ներառում է մանրանկարչության տարրեր, ժողովրդական թեմաներով ներկայացված ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ։ Նրա աշխատանքների թեմաները ընդգրկում են հայկական գյուղական կյանքը, ջանասիրաբար աշխատող հոր ու հոգատար մոր կերպարը, միաժամանակ ընտանիքում պատհպանվող ներդաշնակությունը։

2005 թվականին կայացած Ճապոնիայի Կոբե քաղաքի ցուցահանդեսում Սևադա Գրիգորյանի «Տիրամայրը Մանկան Հետ» նկարը 81 երկրների 3000-ից ավելի նկարիչների կողմից ներկայացված շուրջ 8000 նկարների միջից ընտրվել է լավագույն 100-ի մեջ։

Սևադա Գրիգորյանը ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում՝ Հյուգոյի գեղարվեստի պրեֆեկտուրալ թանգարանում[2], Շանհայի «Դաթիան Արթ» պատկերասրահում, Ջիաշան թանգարանում և Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը։

2014 թվականի մարտին Դոնգդոնգ և Լուլու ստեղծագործական տան հրավերով Սևադա Գրիգորյանը մեկնել է Չինաստանի Նանջինգ քաղաք՝ գործունեություն ծավալելու։ Հետագայում ծրագրի շրջանակներում մասնակցել է բազում ցուցահանդեսների Չինաստանի տարբեր քաղաքներում՝ Շանհայ, Նինգբո, Չանգշա, Ջիաշան և այլն։

2015 թվականի ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է Սևադա Գրիգորյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը[3]։

Սևադա Գրիգորյանի նկարները տեղ են գտել նաև նորաձևության ասպարեզում։ 2014 թվականին պայմանագիր է կնքվել Գերմանիայում գործող հայկական էթնիկ SINOIAN նորաձևության բրենդի հետ։ Համագործակցության շրջանակներում ընկերությունը թողարկում է Սևադա Գրիգորյանի նկարների կերպարներով շապիկներ[4][5]։

Ներկայումս շարունակում է ապրել և ստեղծագործել Նանջինգում[6]։

պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]