S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl
ՄշակողGSC Game World
ՀրատարակիչTHQ, GSC Game World, Deep Silver, cdp.pl և E Frontier?
ԴիստրիբյուտորSteam, GOG.com և Humble Store
Միջերեսի լեզուռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ճապոներեն և լեհերեն
ՊրոդյոսերSerhii Hryhorovych?
Սերիայի մասS.T.A.L.K.E.R.
ՀաջորդS.T.A.L.K.E.R. Բաց երկինք
ՎայրՈւկրաինա
Թողարկման թվականՄարտի 20, 2007 (ՀԱ)
Մարտի 22, 2007 (Ավ.)
Մարտի 23, 2007 (ԵՄ)
Հունիսի 1, 2007 (Ճ)
Օգոստոսի 31, 2007 (ՀԱ, «Steam»)
ՊլատֆորմներWindows[1]
ՇարժիչX-Ray Engine
Վերջին տարբերակ1.0006
Ժանրառաջին դեմքի շութեր, Գոյատևման սարսափ, գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ և post-apocalyptic video game?[2]
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ[3] և միակառավարելի խաղ[3]
Տարիքային
վարկանիշներ
PEGIPEGI 16[4]
USKUSK 18[5]
ESRB17+[6]
Կրիչօպտիկական սկավառակ և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐soc.stalker-game.ru(ռուս.)
 S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl Վիքիպահեստում

«S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl» (հայերեն՝ «Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Չեռնոբիլի ստվերը»), ուկրաինական «GSC Game World» ստուդիայի կողմից մշակված և «THQ» ընկերության կողմից 2007 թվականին թողարկված համակարգչային խաղ, շութեր առաջին դեմքից։

Խաղի դեպքերը տեղի են ունենում Չեռնոբիլի մեկուսացման գոտու այլընտրանքային իրականությունում։ Նախապատմությունը տեղեկացնում է այն մասին, որ բացի 1986 թվականի իրական աղետից, մի քանի տարի անց Չեռնոբիլի ատոմակայանում նոր վթար է գրանցվում, ինչի պատճառով հարակից տարածքները ենթարկվում են տարօրինակ և առեղծվածային փոփոխությունների։ Խաղում առկա են դերակատարողական և առաջին դեմքի շութեր ժանրերի տարրեր։

Խաղի սյուժեն, ինչպես նաև դրանում օգտագործվող բազմաթիվ եզրույթներ («ստալկեր», «զոնա») վերցված են խորհրդային և ռուս նշանավոր ֆանտաստ գրողներ Բորիս և Արկադի Ստրուգացկիների «Պիկնիկ ճամփեզրին» ստեղծագործությունից, ինչպես նաև Անդրեյ Տարկովսկու` 1979 թվականին նկարահանած «Ստալկեր» կինոնկարից (որն իր հերթին Ստրուգացկիների համանուն վեպի էկրանավորումն է)։

Խաղն ունի պրիկվել՝ «S.T.A.L.K.E.R Clear Sky» («Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Պարզ երկինք»)՝ լույս տեսած 2008 թվականին[7], սիկվել՝ «S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat» («Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Պրիպյատի կանչը»)՝ թողարկված 2010 թվականին, և տրիկվել՝ «S.T.A.L.K.E.R.: Heart of Chernobyl» («Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Չեռնոբիլի սիրտը»)՝ որը կթողարկվի 2024թ. սեպտեմբերի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի սկզբնահոլովակում անգիտակից և վիրավորված ստալկերին (խաղացվող կերպար) բերում են չեռնոբիլյան գոտու սև շուկայի առևտրական Սիդորովիչի մոտ։ Սիդորովիչին հաջողվում է փրկել ստալկերի կյանքը, ով գտնվում էր ամնեստիկ վիճակում։ Ստալկերի երբեմնի ինքնության մասին վկայում էին աջ թևին մակագրված «Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր» դաջվածքը և գրպանային անհատական համակարգիչը (PDA), որում առկա էր առաջադրանք՝ «Սպանել Ստրելոկին»։ Սիդորովիչը ստալկերին պայմանականորեն կոչում է «Պիտակավոր»։

Կյանքը փրկելու դիմաց Պիտակավորը Սիդորովիչի համար կատարում է առաջադրանքներ՝ ընթացքում տեղեկություններ ստանալով Ստրելոկի գտնվելու հնարավոր վայրերի մասին։ Ստրելոկի նախկին տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքելով, Պիտակավորին հաջողվում է վերականգնել ցրիվ եղած հիշողության որոշ կտորներ։ Ի վերջո, Պիտակավորն ուղևորվում է դեպի Յանտարի լքված գործարան։ Յանտարում էր գտնվում «ուղեղի կառավարիչ» կոչվող էլեկտրամագնիսական դաշտը, որը որոշակի հեռավորությունից կարող են կառավարել մարդկանց մարմինները և զոմբիացված վիճակում նրանց դրդել վայրագության ու նույնիսկ ինքնասպանության։ Չեռնոբիլյան գոտում աշխատող գիտնականները, պարզելով որ երևույթն ամբողջապես մարդածին է, որոշում են Պիտակավորին ուղարկել գործարանի գետնահարկում տեղակայված գաղտնի լաբորատորիա՝ վերացնելու զոմբիացման սկզբնաղբյուրը։

Ստալկերները հանգստի ժամանակ

Լաբորատորիայում գտնվող գիտաշխատակցի դիակից ստացված տեղեկությամբ Պիտակավորը ձեռնամուխ է լինում Ստրելոկի խմբի անդամ Դոկտորի որոնմանը։ Փորձելով մուտք գործել Ստրելոկի ստորգետնյա բազա, Պիտակավորն ընկնում է վտանգավոր ծուղակի մեջ և քիչ մնում կորցնի սեփական կյանքը, սակայն օգնության է հասնում Դոկ անունով մի ծեր ստալկեր։ Անկողնին գամված լինելով և դեռ չկարողանալով շարժվել, Պիտակավորը լսում է, թե ինչպես է ծերունին պատմում «երազանք կատարող» կոչվող հսկայական արտիֆակտի մասին։ Ծերունին Պիտակավորին դիմում է հենց Ստրելոկ անվամբ։ Այնուամենայնիվ, մինչև Ստրելոկի վերականգնվելը, Դոկը հեռանում է։

Գլխավոր հերոս Ստրելոկը

Ստացված հետագա տեղեկություններով Ստրելոկն ուղևորվում է դեպի Չեռնոբիլի ատոմակայան, որի ներսում էլ պիտի գտնվեր «երազանք կատարողը»։ Այնուամենայնիվ ճանապարհը դեպի Չեռնոբիլ փակ էր Պրիպյատի հարավում գնտվող առավել խոշոր «ուղեղի կառավարչի» պատճառով։ Ոչ պակաս վտանգ չէին ներկայացնում նաև «Մոնոլիտ» խմբավորման անդամները, որոնք ծայրահեղ մոլեռանդ ստալկերներ էին ու երկրպագում էին երազանք կատարողին՝ այն անվանելով Մոնոլիտ և ոնչացնելով ցանկացածի, ով կհամարձակվեր մոտենալ դրան։ Ստրելոկն անցնում է անտառով և հասնելով Պրիպյատի հարավ, ապաակտիվացնում է երկրորդ «ուղեղի կառավարիչը»՝ ազատ ճանապարհ բացելով դեպի լքյալ քաղաքը։

Հասնելով Պրիպյատ, Ստրելոկը պարզում է, որ երբեմնի նշանավոր ատոմային քաղաքը վերածվել է ռազմական ընդհարումների թատերաբեմի։ Ստալկերական խմբավորումները, միավորվելով ռազմական ուժերի հետ, պատերազմում էին մոնոլտցի մոլեռանդների հետ։ Ստրելոկին հաջողվում է հասնել ատոմակայանի տեղամաս, որն ինտենսիվորեն հսկվում էր մոնոլիտյան ուժերի կողմից։ Զինված մարտի բռնվելով մոնոլիտյան և զինվորական ուժերի հետ, Ստրելոկն ատոմակայանի սարկոֆագում վերջապես հայնաբերում է «երազանք կատարող» հսկայական արտիֆակտը, ինչպես նաև դրա տակ գտնվող գաղտնի լաբորատորիան։ Լաբորատորիայի ներսում Ստրելոկը հայտնաբերում «Ընդհանուր գիտակցություն» ("C-Consciousness") կոչվող լայն հոլոգրաֆիկ տերմինալը։ Այն պատասխանում է Ստրելոկի հարցերին՝ խոսելով իր մասին, բացահայտելով Ստրելոկի անցալը և նրա ամնեզիային նախորդած դեպքերը։

Չեռնոբիլյան վթարից հետո խորհրդային կառավարությունը որոշում է մեկուսացման գոտին օգտագործել մարդկային բանականության բացառիկ հետազոտությունների համար։ Որպես արդյունք, ի լրումն բազմաթիվ գիտական ձեռքբերումների, ստեղծվում է «Ընդհանուր գիտակցությունը»՝ իր մեջ հավաքելով յոթ գիտնականների խմբային բանականությունը։ Խորհրդային Միության կազմալուծումից հետ Ընդհանուր գիտակցությունն իր ձեռքն է վերցնում չեռնոբիլյան գոտու կառավարումը և շարունակում ինքնին հետազոտություններ անցկացնել։ Անմիջականորեն փոխգործակցելով նոոսֆերայի հետ, այն փորձում էր հասնել համաշխարհային խաղաղության և կարգուկանոնի, սակայն ջանքերը հաջողությամբ չեն պսակվում, և չեռնոբիլյան գոտում տեղի են ունենում ֆիզիկական ռելիեֆի անոմալիկ փոփոխություններ, ինչպես նաև մուտացիայի է ենթարկվում կենսաբազմազանությունը։ Այս կերպ ձևավորվում է Գոտին։ Սեփական գոյությունը քողարկելու համար Ընդհանուր գիտակցությունը սկզբնավորում է երկու «ուղեղի կառավարիչները» և Գոտու կենտրոնում հիմնադրում «երազանք կատարող» մոնոլիտյան արտիֆակտը, որն էլ օգտագործում է այնտեղ հասած ստալկերների ուղեղը լվանալու համար։ Դրանից հետո ստալկերների մարմնի վրա դաջվում է «Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր» մակագրությունը և վերածրագրավորված վիճակում նրանք սկսում են ծառայել Ընդհանուր գիտակցությանը։

Ռադիոակտիվ ջարդոններով լցված աղբավայր

Երազանք կատարողի մասին խոսակցություններն սկսում են տարածվել ողջ Գոտիով մեկ։ Ստրելոկ, Ուրվական, Ժանիք և Դոկ անունները կրող ստալկերնեը ցանկություն են հայտնում գնալ Երազանք կատարողի մոտ, սակայն ԱԷԿ-ի մոտ ընդհարվում են մոլեռանդ մոնոլիտցիների և Սպի մականվամբ զինվորի հետ և ստիպված ետ նահանջում։ Ընդհարման ժամանակ Ստրելոկը կորցնում է գիտակցությունը, իսկ զինակիցները հաջողությամբ կարողանում են հեռանալ ռազմի դաշտից։ Ետդարձի ճանապարհին Ժանիքը Պրիպյատում սպանվում է դիպուկահարի փամփուշտից։ Որոշ ժամանակ անց Յանտարում գտնվող «ուղեղի կառավարչի» կենտրոնական կառույցում մահկանացուն է կնքում Ուրվականը։

Անգիտակից Ստրելոկին հայտնաբերում է «Ընդհանուր գիտակցությունը»՝ նրան վերածրագրավորելով և անտեղյակ լինելով ինքնության մասին սխալմամբ նշանակելով ինքն իրեն սպանելու առաջադրանքի։ Դեռ անգիտակից վիճակում գտնվող Ստրելոկին տեղափոխող բեռնատարը հրկիզվում է կայծակի հարվածից։ Բարեբախտաբար տարածքով անցնող ստալկերը ժամանակին է նկատում Ստրելոկին և հասցնում փրկել նրան։

Հարցերին սպառիչ պատասխան տալուց հետ «Ընդհանուր գիտակցությունը» Ստրելոկին տալիս է ընտրության հնարավորություն՝ կամ միանալ նրան և ապահովել նրա շարունակական գոյությունը, կամ էլ կանխել նրան և վերջ դնել հետագա մարդկային փորձարկումներին։ Ստրելոկը հրաժարվում է օգնել «Ընդհանուր գիտակցությանը»։ Տեղափոխվելով Չեռնոբիլի ատոմակայան և ճանապարհին ընդհարվելով բազմաթիվ խոչընդոտների հետ, ինչպիսիք էին մոնոլիտյան ուժերը, մուտանտները և տելեպորտացիոն անոմալիաները, Ստրելոկը կարողանում է հասնել «Ընդհանուր գիտակցության» օջախ։ Հայտնվելով «Ընդհանուր գիտակցության» օջախում Ստրելոկը կրակ է բացում հերմետիկորեն փակված գիտնականների ուղղությամբ։

Քիչ անց Ստրելոկը հայտնվում է խոտածածկ դաշտում։ Նա հայացքը հառում է դեպի երկինք և նկատում, թե ինչպես են ամպերը ցրվում և արևը դուրս գալիս։ Գոտին մեկընդմիշտ աներևութացել էր։ Մի պահ տարակուսելով կատարած ընտրության շուրջ, Ստրելոկը մարմնով սուզվում է խոտերի մեջ և ինքն իրեն ասում, որ ցանկացած դեպքում ուրախ է, որ կենդանի է։ Այս մտածելով Ստրելոկը փակում է աչքերը և քուն մտնում։

Տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կորդոն
  2. Աղբանոց
  3. Մութ հովիտ
  4. Ագրոպրոմ
  5. Բար
  6. Վայրի տարածք
  7. Յանտար
  8. Բանակի Պահեստ
  9. Ռադար
  10. Պրիպյատ
  11. ՉԱԷԿ

Համակարգային պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազագույն պահանջներ

  • Պրոցեսոր՝ 2 Գհց
  • ՕՀ՝ 512 Մբայթ
  • Տեսաքարտ՝ ATI Radeon 9600 128 Մբայթ
  • Կոշտ սկավառակ՝ 10 Գբայթ ազատ տարածություն
  • Աուդիոքարտ՝ DirectX 9.0с

Խորհուրդ տրվող պահանջներ

  • Պրոցեսոր՝ Intel/AMD x2 2,4 Գհց
  • ՕՀ՝ 1,5 Գբայթ
  • Տեսաքարտ՝ ATI Radeon 1950 256 Մբայթ
  • Կոշտ սկավառակ՝ 10 Գբայթ ազատ տարածություն
  • Աուդիոքարտ՝ DirectX-9

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ գտած կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mutation (երաժշտությունը՝ MoozE)
  2. Dead Cities Pt.2 (երաժշտությունը՝ MoozE)
  3. Radwind Pt.1 (երաժշտությունը՝ MoozE)
  4. Tunnels (երաժշտությունը՝ MoozE)
  5. The Thing (երաժշտությունը՝ MoozE)
  6. S.A.D. (երաժշտությունը՝ MoozE)
  7. Cold/Freezing Out (երաժշտությունը՝ MoozE)
  8. Zone Triggers (երաժշտությունը՝ MoozE)
  9. Radwind Pt.2 (երաժշտությունը՝ MoozE)
  10. Sleeping In Ashes v.2 (երաժշտությունը՝ MoozE)
  11. Rads Pt.1 (երաժշտությունը՝ MoozE)
  12. Dirge for the Planet (խոսքերի հեղինակ՝ О.Яворский, երաժշտությունը՝ FireLake)
  13. Fighting unknown (երաժշտությունը՝ FireLake)
  14. Against the ionized odds (երաժշտությունը՝ FireLake)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Redump.orgEurope.
  2. Pages in category "Post-apocalyptic video games" // Category:Post-apocalyptic video games - Wikipedia
  3. 3,0 3,1 Steam — 2003.
  4. https://pegi.info/search-pegi?q=S.T.A.L.K.E.R.+Shadow+of+Chernobyl&op=Search&filter-age%5B%5D=&filter-descriptor%5B%5D=&filter-publisher=&filter-platform%5B%5D=&filter-release-year%5B%5D=&page=1&form_build_id=form-9OfKqpyA78QskeLjfMelehYotzfrAUinJGD5FRo3mcg&form_id=pegi_search_form
  5. https://usk.de/?s=S.T.A.L.K.E.R.+Shadow+of+Chernobyl
  6. https://www.esrb.org/ratings/22458
  7. «Մանրամասներ «S.T.A.L.K.E.R.: Clear Sky»-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]