QSI միջազգային դպրոց (Երևան)
QSI միջազգային դպրոց | |
---|---|
Տեսակ | միջազգային դպրոց |
Հիմնադրված է | 1995 |
Տնօրեն | Էուգեն Վինսենթ[1] |
Աշակերտներ | 158 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Կայք | qsi.org |
QSI միջազգային դպրոց, Միջազգային դպրոց Հայաստանի Երևան քաղաքում։ Դպրոցը գործում է բոլոր ազգությունների 3-18 տարեկան երեխաների համար։ Երևանի QSI միջազգային դպրոցը հիմնադրվել է 1995 թվականին։ 2012-2014 ուսումնական տարիների ընթացքում դպրոցում սովորել է 158 աշակերտ, ինչպես նաև 35 լրիվ դրույքով և 5 կես դրույքով աշխատող դասախոսներ։
Դպրոցի ուսուցումը անգլերեն լեզվով է։ Դպրոցի աշակերտները ուսումնասիրում են տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, գիտություն, սոցիալիզմ, ֆիզկուլտուրա, համակարգիչ, արվեստի պատմություն և երաժշտություն։ Դպրոցը ունի լեզվական թեքում և դպրոցի աշակերտները կարող են ուսումնասիրել հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։
Դպրոցում գործում են նաև լրացուցիչ խմբակներ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, կարատե, պար և այլն։ Դպրոցը ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությունը և լիցենզավորված է Հայաստանի կառավարության կողմից։ Դպրոցը ավարտելուն պես շրջանավարտների 90 %-ը նախընտրում են ուսումը շարունակել Հայաստանից դուրս (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Ռուսաստան), իսկ մյուս 10 %-ը մնում են Հայաստանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանի QSI միջազգային դպրոցի հիմնադրում և զարգացում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.