Մախաոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Papilio machaonից)
Մախաոն
Մախաոն
Մախաոն
Մախաոն (արու)
Մախաոն (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Առագաստավորներ (Papilionidae)
Ցեղ Papilio
Տեսակ Մախաոն (P. machaon)
Միջազգային անվանում
Papilio machaon

Մախաոն (լատին․՝ Papilio machaon), առագաստավորների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում և Երևանի շրջակայքում։ Աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու մեծությամբ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի վառ դեղնագույն ընդհանուր գունավորման վրա դասավորված են տարբեր ձևերի ու մեծության սև պտեր։ Հետին թևերն օժտված են պոչանման հավելվածով։ Հետին թևերի վրա աչքի է ընկնում լավ արտահայտված կարմրավուն պուտ՝ երիզված սև օղակով։ Թրթուրը կանաչ է՝ լայնական սև գծերով, որոնց վրա կան կարմիր կետեր։ Սնվում է հովանոցավորների և բարդածաղկավորների տերևներով։ Հարսնյակը կանաչ է կամ գորշ։ Տարեկան տալիս է 2 սերունդ։ Թիթեռի թռիչքը՝ մայիս-հունիսին և հուլիս-օգոստոսին՝ անտառի բացատներում, առվակների առափնյա վայրերում, արոտավայրերում։ Ձմեռում է հարսնյակը։ Գեղեցկության պատճառով մախաոնին անխնա որսում են և ոչնչացնում, պաշտպանության կարիք ունի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]