Lord Huron
Lord Huron | |
---|---|
![]() Lord Huron խմբի համերգը (2015 թվականի) | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Միչիգան |
Ժանրեր | Ինդի ռոք, Ֆոլք ռոք |
Գործունեություն | 2010–հիմա |
Լեյբլ | Iamsound (ԱՄՆ) PIAS Recordings (ՄԲ) |
Կայք | lordhuron.com |
Անդամներ | |
Բեն Սնեյդեր Մարկ Բերի Միգել Բրիսենո Թոմ Ռենո | |
Նախկին անդամներ | |
Բրեթ Ֆարկաս Փիթեր Մոուրի Կարլ Քերֆութ |
Lord Huron, ամերիկյան ռոք խումբ, ձևավորվել է Լոս Անջելես քաղաքում: Ստեղծագործում են ինդի ռոք և ինդի ֆոլք ժանրերում: Խմբի դեբյուտային ալբոմը՝ Lonesome Dreams-ը, թողարկվել է 2012 թվականին ԱՄՆ-ում, Iamsound լեյբլում, իսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ 2013 թվականին, Play It Again Sam լեյբլում[1][2][3][4][5]: Ալբոմի թողարկումից հետո խումբը հայտնվեց The Tonight Show հեռուստաշոուում, որից հետո նրանց ներկայացրած "Ends of the Earth" երգը ցուցադրվեց ամերիկյան Community հեռուստասերիալում[6]: Խմբի անվանումը կապված է Հուրոն լճի հետ. խմբի հիմնադիր Բեն Սնեյդերը մեծացել է այնտեղ[7]: Lord Huron խմբի Strange Trails ալբոմը թողարկվել է 2015 թվականի ապրիլ ամսին:
Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի հիմնադիր Բեն Սնեյդերը երգեր սկսել է գրել իր հայրենիքում՝ Օկեմոսում (Միչիգան): Սովորել է Միչիգանի համալսարանի կերպարվեստի բաժնում, հետագայում կրթությունը շարունակել և ավարտել է Ֆրանսիայում: Որպես արտիստ աշխատել է Նյու Յորքում[7]: 2005 թվականին Սնեյդերը տեղափոխվել է Լոս Անջելես: 2010 թվականին հիմնադրել է իր ռոք խումբը և անվանել այն Lord Huron: Սկզբնական շրջանում աշխատել է միայնակ, հետագայում նրան են միացել մանկության ընկերները, որոնք էլ օգնել են ստեղծագործական աշխատանքում[8]:
Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեն Սնեյդեր՝ կիթառ, վոկալ
- Մարկ Բերի՝ հարվածային գործիքներ, վոկալ
- Միգել Բրիսենո՝ բաս, ստեղնաշարային և հարվածային գործիքներ
- Թոմ Ռենո՝ կիթառ, վոկալ
Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փիթեր Մոուրի՝ կիթառ
- Բրեթ Ֆարկաս՝ կիթառ և վոկալ
- Կարլ Քերֆութ՝ կիթառ և վոկալ
Lonesome Dreams[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանց առաջին ամբողջական ալբոմը՝ Lonesome Dreams-ը, թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 9-ին[9]: Billboard-ի «Heatseekers Albums» չարթում ալբոմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Lonesome Dreams-ի ավելի քան 3000 օրինակ վաճառվել է հենց առաջին ամսում: Ընդհանուր հաշվով ալբոմը վաճառվել է ավելի քան 87.000 օրինակով[10]:
Strange Trails[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապրիլի 6-ին Մեծ Բրիտանիայում խումբը թողարկեց իր երկրորդ՝ Strange Trails անվանումով ալբոմը: Մեկ օր անց՝ 2015 թվականի ապրիլի 7-ին, ալբոմը թողարկվեց ԱՄՆ-ում: Billboard 200 լավագույն ալբոմների ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Ֆոլք ալբոմների ցանկում՝ առաջին. իսկ ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում տասներորդը՝ 18000 օրինակով[11]:
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի «Fool for Love» երգը օգտագործվել է HBO-ի «Աղջիկներ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում:
Խմբի «The Night We Met» երգը օգտագործվել է The CW-ի «The Originals» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի 22-րդ սերիայում, հնչել է նույն հեռուստաընկերության The Flash հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի 18-րդ սերիայում: «The Night We Met» ստեղծագործությունը հայտնվել է նաև Netflix-ի13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի հինգերորդ սերիայում՝ գլխավոր հերոսներ Քլեյ Ջենսենի և Հանա Բեյքերի պարի տեսարանում[12]: Հեուստասերիալի թողարկումից հետո խմբի այս ստեղծագործությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, առավելապես՝ Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում:
2015 թվականին թողարկված Freeheld ֆիլմում, հերոսներ Ջուլիան Մուրի և Էկեն Փեյջի պարային տեսարանում, հնչել է խմբի «Louisa» երգը:
«Ends of the Earth» երգը օգտագործվել է Showtime հեռուստաընկերության «Shameless» հեռուստասերիալում, երրորդ եթերաշրջանի 12-րդ սերիայում: «Ends of the Earth» ստեղծագործությունը նաև հայտնվել է Endless Love և Walking With Dinosaurs ֆիլմերում: Խմբի «The Yawning Grave» երգը հայտնվել է The CW ընկերության The Vampire Diaries սերիալի 7-րդ եթերաշրջանի 11-րդ սերիայում:
«She Lit a Fire», «Ends of the Earth», «Brother», «The Ghost on the Shore» երգերը օգտագործվել են A Walk in the Woods ֆիլմում[13]:
«Lonesome Dreams» երգը օգտագործվել է HBO-ի «Togetherness» հեռուստասերիալի յոթերորդ սերիայում[14]:
«Ends of the Earth» երգը օգտագործվել է Neflix-ի «Unbranded» վավերագրական ֆիլմում:
Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Ալբոմի մանրամասներ | Չարթերի հորիզոնական | Վաճառք | Երգերի ցանկ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [15] |
US Heat [15] |
US Folk [15] |
US Rock [15] | ||||||
Lonesome Dreams |
|
— | 3 | — | — |
US: 87,000[10] |
| ||
Strange Trails |
|
23 | — | 1 | 2 |
Այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգ | Տարի | Առավելագույն հորիզոնականը | Album | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [16] |
US Hot Rock [17] |
AUS [18] |
CAN [19] |
FRA [20] |
SWE [21] |
UK [22] | |||
"Fool for Love" | 2016 | — | 40 | — | — | — | — | — | Strange Trails |
"The Night We Met" | 2017 | 84 | 5 | 78 | 58 | 166 | 83 | 77 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Review, Allmusic
- ↑ Review, Pitchfork Media
- ↑ Review, Austin Chronicle
- ↑ Review Archived 2019-03-22 at the Wayback Machine., No Depression
- ↑ Review, Rolling Stone
- ↑ Lord Huron brings Wild West romance to 'Auld Lang Syne'. Los Angeles Times, December 29, 2012.
- ↑ 7,0 7,1 Jennings Zeke։ «A Q&A with Okemos native Ben Schneider, whose band Lord Huron is on the rise»։ M LIVE
- ↑ Lord Huron's folk forges a pioneer's path. Boston Globe, October 6, 2012.
- ↑ «Lord Huron: Lonesome Dreams»։ Allmusic
- ↑ 10,0 10,1 «Upcoming Releases»։ Hits Daily Double։ HITS Digital Ventures։ Արխիվացված է օրիգինալից April 3, 2015-ին
- ↑ Trust Gary (August 16, 2015)։ «Taylor Swift Tops Billboard Artist 100, Wiz Khalifa Blasts to No. 3»։ Billboard
- ↑ http://filmmusicreporter.com/2017/03/29/soundtrack-for-neflixs-13-reasons-why-to-be-released
- ↑ http://www.imdb.com/title/tt1178665/soundtrack
- ↑ http://www.tunefind.com/show/togetherness/season-1/21238#songs
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Billboard.biz» Search under Charts for Lord Huron
- ↑ http://www.billboard.com/artist/307856/lord-huron/chart?f=379
- ↑ http://www.billboard.com/artist/307856/lord-huron/chart?f=902
- ↑ «The ARIA Report»։ ARIA։ May 8, 2017։ Վերցված է May 9, 2017
- ↑ http://www.billboard.com/artist/307856/lord-huron/chart?f=793
- ↑ «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 17, 2017)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է April 29, 2017
- ↑ «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է April 28, 2017
- ↑ http://www.officialcharts.com/artist/27410/lord-huron/