Գուգլ Փեյ
| Տեսակ | ծրագրային ապահովում |
|---|---|
| Կայք | pay.google.com |
Գուգլ Փեյ (Google Pay), հայտնի է նաև որպես GPay, բջջային վճարումների համար նախատեսված հավելված, մշակված Գուգլ ընկերության կողմից։ Այն թույլ է տալիս օգտատերերին վճարումներ կատարել սմարթֆոնների միջոցով՝ օգտագործելով այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են Unified Payments Interface-ը՝ Հնդկաստանում և PayNow-ն՝ Սինգապուրում։ Հավելվածն ապահովում է դրամական փոխանցումներ անհատից անհատ սկզբունքով (P2P), կատարել անհպում վճարումներ NFC տեխնոլոգիայի միջոցով, իրականացնել առցանց գնումներ, կոմունալ և այլ բնույթի վճարումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Pay-ը ի սկզբանե գործարկվել է Հնդկաստանում Tez անվամբ՝ 2017 թվականի սեպտեմբերին, հիմնված Միասնական վճարային համակարգի վրա։ 2018 թվականի օգոստոսին այն վերանվանվեց Google Pay՝ նպատակ ունենալով միավորել Գուգլի վճարային հարթակները համաշխարհային շուկաներում։ Նոր հավելվածը պահպանեց միասնական ֆինանսաբյուջետային գործառույթները՝ միաժամանակ ավելացնելով վճարային ավելի լայն հնարավորություններ[1]։
Ընլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանում հաջողություն գրանցելուց հետո Google Pay-ն ընդլայնվեց այլ երկրներում, այդ թվում՝ Սինգապուրում և ԱՄՆ-ում։ 2020 թվականին ԱՄՆ-ում գործարկվեց հավելվածի նորացված տարբերակը, սակայն 2024 թվականի հունիսին դրա գործունեությունը դադարեցվեց՝ հօգուտ Google Wallet-ի։ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ հավելվածը շարունակում է ակտիվ մնալ Հնդկաստանում և Սինգապուրում[2]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]NFC և QR վճարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Pay-ն աջակցում է QR կոդով վճարումներին և NFC տեխնոլոգիայի վրա հիմնված անհպում գործարքներին այն տարածաշրջաններում, որտեղ դրանք հասանելի են։ Սինգապուրում QR վճարումներն իրականացվում են PayNow-ի և FavePay-ի միջոցով[3]։ Հնդկաստանում Google Pay-ը թույլ է տալիս կատարել NFC-ի վրա հիմնված «Tap & Pay» (Հպիր և վճարիր) գործողությունը՝ կիրառելով հավելվածին կցված RuPay վարկային կամ դեբետային քարտերը[4]։
Ֆիզիկական անձանց վճարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտատերերը կարող են գումար փոխանցել իրենց կոնտակտներին կամ ստանալ նրանցից։ Հնդկաստանում այս գործառույթն աշխատում է մեկ միասնական ինտեգրված համակարգի միջոցով, իսկ Սինգապուրում՝ PayNow-ի միջոցով[3]։
Միասնական համակարգի ինտեգրումը Հնդկաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանում Google Pay-ը գործում է միասնական ենթակառուցվածքի հիման վրա՝ հնարավորություն ընձեռելով ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել կցված բանկային հաշիվների միջև։ Օգտատերերը կարող են կատարել վճարումներ՝ օգտագործելով միասնական համակարգի նույնականացման միջոցներ, QR կոդեր կամ հեռախոսահամարներ[5]։
2024 թվականին ներդրվել են մի շարք առընթեր գործառույթներ.
- UPI Circle. թույլ է տալիս օգտատիրոջը վճարումների հասանելիությունը լիազորել երկրորդական վստահելի օգտատերերին՝ լիարժեք կամ մասնակի վերահսկողությամբ։
- UPI վաուչերներ. հնարավորություն են տալիս հեռախոսահամարի միջոցով ուղարկել կանխավճարային դրամական միջոցներ, որոնք կարելի է օգտագործել նույնիսկ առանց բանկային հաշիվ կցելու։
- Ինքնաշխատ վճարումներ. ավտոմատ կերպով համալրում է օգտատիրոջ հաշվեկշիռը, երբ այն իջնում է սահմանված շեմից՝ նախատեսված փոքր արժեքով օֆլայն գործարքների համար։ Օգտատերերը կարող են նաև ավելացնել կանխավճարային կոմունալ ծառայություններ (օրինակ՝ էլեկտրաէներգիայի կամ սպասարկման վճարներ) և լիցքավորել դրանք անմիջապես հավելվածի միջոցով[6]։
Google Pay-ն աջակցում է նաև միջազգային QR կոդերով վճարումներին, ինչը թույլ է տալիս զբոսաշրջիկներին անմիջապես վճարել սինգապուրյան տեղական վաճառողներին՝ առանց արժույթի փոխանակման[5]։
Մեկ հպումով վճարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Pay-ն աշխատում է նաև մեկ հպումով տարբերակով հաշիվների վճարման համար՝ սկանավորելով վճարողների կողմից գեներացված QR կոդերը[6]։
PayNow համակարգի ինտեգրումը Սինգապուրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուրում հավելվածն աշխատում է PayNow համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս օգտատերերին գումար ուղարկել և ստանալ բջջային հեռախոսահամարների կամ ազգային նույնականացման համարների միջոցով[3]։
FavePay համակարգի ինտեգրումը Սինգապուրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Fave-ի հետ համագործակցության շրջանակներում Google Pay-ն աշխատում է հետվճարի ստացման հնարավորությամբ QR վճարումներին տարբեր մանրածախ առևտրի կետերում[7]։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Pay-ն օգտագործում է բարձր մակարդակի անվտանգության միջոցներ, ինչպիսիք են PIN կոդը, մատնահետքը կամ դեմքով ճանաչումը[8]: Գործարքները կոդավորված են, իսկ հավելվածը կիրառում է մեքենայական ուսուցման վրա հիմնված խարդախությունների մոնիթորինգ՝ կասկածելի գործողությունները հայտնաբերելու համար[9]:
Մատչելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի դրությամբ Google Pay-ը հասանելի է Հնդկաստանում և Սինգապուրում, մասնավորապես առկա է բոլոր գործառույթների հասանելիություն, միջազգային վճարումների ընդունում։
Google Pay-ը նախկինում հասանելի էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն 2024 թվականի հունիսից այն աստիճանաբար դուրս եկավ գործածությունից՝ իր տեղը զիջելով Google Wallet-ին[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Khoury, Rita El (2018-08-30). «[Update: APK Download] Tez, Google's mobile payment platform in India, gets rebranded to Google Pay». Android Police (անգլերեն). Վերցված է 2025-06-03-ին.
- 1 2 Pothen, James (2024-02-23). «Google Pay app to be retired in US this year | Payments Dive». www.paymentsdive.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-06-03-ին.
- 1 2 3 «OCBC brings Google Pay P2P payments to Singapore». Finextra Research (անգլերեն). 2020-04-15. Վերցված է 2025-06-03-ին.
- ↑ «Google Pay now supports payments by RuPay credit cards on UPI: How to use and what it means for users». The Times of India. 2023-05-23. ISSN 0971-8257. Վերցված է 2025-06-03-ին.
- 1 2 PYMNTS (2024-01-17). «Google Aims to Take UPI Payments Beyond India's Borders». PYMNTS.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-06-03-ին.
- 1 2 «Google Pay Introduces UPI Circle, ClickPay QR, and more features». thepaypers.com (անգլերեն). Վերցված է 2025-06-03-ին.
- ↑ Reporter, Staff (2021-09-22). «FavePay teams up with Google Pay to offer cashback to Singapore users | Asian Banking & Finance». asianbankingandfinance.net (անգլերեն). Վերցված է 2025-06-03-ին.
- ↑ «Google Pay adds biometrics for digital payments». India Today (անգլերեն). 2019-10-29. Վերցված է 2025-06-03-ին.
- ↑ «This is how Google is planning to keep you safe from fraud transactions on Google Pay». The Times of India. 2022-12-19. ISSN 0971-8257. Վերցված է 2025-06-03-ին.