Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
2017 թվականի օգոստոսին Girls’ Generation-ը թողարկեց վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «Holiday Night»-ը, որպեսզի նշեն իրենց դեբյուտի տասնամյակը[1][2]։ Փրոմոուշենը շարունակվում է մեկ շաբաթ, որից հետո հայտնի է դառնում, որ մասնակիցները քննարկում են գործակալության հետ պայմանագրի երկարաձգումը[3][4]։ Հոկտեմբերի 9-ին հայտնի է դառնում, որ Թիֆանի Հվանգը, Չհվե Սու Յոնգը և Սոհյոնը չեն թարմացրել պայմանագիրը և պաշտոնապես հեռացել են S.M. Entertainment-ից, որից հետո խմբի ապագան վտանգի տակ էր, չնայած, որ խմբի լուծարման մասին ոչ մի հայտարարություն չտարածվեց[5][6]։
2018 թվականի օգոստոսի 1-ին՝ քամբեքից շուրջ մեկ տարի անց նոր սաբ-յունիթի մասին լուրեր տարածվեցին (Girls’ Generation - TTS-ից հետո, որի դեբյուտը կայացել էր 2012 թվականին)։ Շուտով գործակալությունը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն դեբյուտի ամսաթիվը չհրապարակվեց[7][8]։ Օգոստոսի 20-ին Թեյոնը նշեց, որ խումբն աշխատում է նոր պաշտոնական լայթսթիքի դիզայնի վրա[9]։ Օգոստոսի 27-ին ներկայացվել է յունիթի առաջին ընդհանուր թիզերը։ Դեբյուտը կայացավ սեպտեմբերի 5-ին Lil’ Touchսինգլային ալբոմով։ Այն չի թողարկվելու CD տարբերակով, այլ միայն հասանելի կլինի կիխնո ձևաչափով[10]։ Նույն օրը հրապարակվել է «Աղջիկները հանգստանում են» (անգլ.՝ Girls For Rest) ռեալիթի շոուիթիզերը, որը նկարահանվել էր մայիսի վերջին Ֆրանսիայում։
«Lil' Touch» տեսահոլովակը թողարկվել է կորեական ժամանակով 12:00 սեպտեմբերի 5-ին և առաջին իսկ օրերին ունեցավ 9 միլիոն դիտում (նախկին ռեկորդը պատկանում է EXO-ին)[11][12]։