G4 երկրներ
G4 երկրներ | |
---|---|
![]() | |
Քառյակ խումբ (G4) (անգլ.՝ G4 nations), միջազգային կազմակերպություն, որը բաղկացած է չորս երկրներից, որոնց թվում են Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը և Ճապոնիան։ Այդ միավորման մասնակիցները պարտավորվել են աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական տեղերի համար միավորման որևէ անդամի հայտերին։
Ի տարբերություն G7 կազմակերպության, որի նպատակը տնտեսական կայունության պահպանումն ու անդամ երկրների երկարաժամկետ համագործակցությունը պահպանելն է, G4-ի միակ նպատակն է՝ մշտական տեղեր ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրների տնտեսությունն ու քաղաքական ազդեցությունը զգալիորեն աճել է, և այժմ դրանց զարգացման մասշտաբները համադրելի են խորհրդի մշտական անդամների հետ[1]։
Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայում ՄԱԿ-ում ընդգրկված են հինգ մշտական անդամներ, որոնք վետոյի իրավունք ունեն Անվտանգության խորհրդում։ Նրանց թվում են Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ G4-ի երկրներն ընտրվում են իրենց համապատասխան տարածաշրջանային խմբերով երկամյա ժամկետով՝ որպես անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ։ 24 տարվա ընթացքում (1987 թվականից մինչև 2010 թվականը), Բրազիլիան և Ճապոնիան ընտրվել են 5-ական ժամկետ, Գերմանիան՝ 4 (մեկ անգամ որպես Արևմտյան Գերմանիա և երեք անգամ՝ Միացյալ), Հնդկաստանը՝ 2 ժամկետ[2]։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի ստեղծման պահից այդ կազմակերպությունը գոյություն ունի 64 տարի, ընդ որում՝ յուրաքանչյուր երկիր առնվազն 10 տարվա մասնակից է եղել։ Համեմատության համար նշենք, որ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, որոնք իրենց տեղերը զբաղեցնում են ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) 72 տարեկան են։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իր մշտական տեղն է զբաղեցնում արդեն 46 տարի՝ 1971 թվականին փոխարինելով Չինաստանի Հանրապետությանը, իսկ Ռուսաստանը ՄԱԿ-ին մասնակցում է որպես 26 տարվա մշտական անդամ, քանի որ 1991 թվականին փոխարինել է Խորհրդային Միությանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ժամանակավոր անդամների (G4 և P5) համեմատությունը | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
% երկրի բնակչության | Համախառն ներքին արդյունք | ՀՆԱ (անվանական արժեք) | Ֆինանսավորում (ներդրում) ՄԱԿ-ում | ՄԱԿ-ի խաղաղապահների թիվը երկրում | Ռազմական բյուջե | Զինվորական անձնակազմի թիվը | Միջուկային զինանոց | Ընդհանուր մարտագլխիկներ | ||
![]() |
G4 | 2.8 % (5th) | $3,101 (7th) | $1,535 (9th) | 3.82 % (7th) | 1,305 (20th) | $24.6 (11th) | 318,480 (16th) | ![]() |
- |
![]() |
P5 | 18.8 % (1st) | $20,853 (1st) | $11,383 (2nd) | 7.92 % (3rd) | 2,622 (12th) | $215.0 (2nd) | 2,333,000 (1st) | ![]() |
260 (4th) |
![]() |
P5 | 0.9 % (20th) | $2,703 10th) | $2,465 (6th) | 4.86 % (5th) | 880 (33rd) | $50.9 (7th) | 222,200 (24th) | ![]() |
300 (3rd) |
![]() |
G4 | 1.1 % (17th) | $3,935 (5th) | $3,468 (4th) | 6.39 % (4th) | 434 (45th) | $39.4 (9th) | 186,450 (28th) | ![]() |
- |
![]() |
G4 | 17.7 % (2nd) | $9,542 (3rd) | $2,610 (6th) | 0.74 % (22nd) | 7,713 (2nd) | $55.9 (5th) | 1,325,000 (3rd) | ![]() |
110-120 (7th) |
![]() |
G4 | 1.7 % (10th) | $4,901(4th) | $4,413 (3rd) | 9.68 % (2nd) | 272 (55th) | $40.9 (8th) | 247,150 (21st) | ![]() |
- |
![]() |
P5 | 2.0 % (9th) | $3,685 (6th) | $1,133 (14th) | 3.09 % (9th) | 98 (68th) | $66.4 (4th) | 845,000 (5th) | ![]() |
7,300 (1st) |
![]() |
P5 | 0.9 % (22nd) | $2,757 (9th) | $2,761 (5th) | 4.46 % (6th) | 336 (52nd) | $55.5 (5th) | 169,150 (32nd) | ![]() |
215 (5th) |
![]() |
P5 | 4.4 % (3rd) | $18,558 (2nd) | $18,558 (1st) | 22.00 % (1st) | 68 (73rd) | $597.0 (1st) | 1,492,200 (2nd) | ![]() |
6,970 (2nd) |
Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պաշտպանել են G4-ի մեջ մտնող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակի հայտը[3]։
Ճապոնիան աջակցում է ԱՄՆ-ին[4] և Մեծ Բրիտանիային[5]։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները (P5) աջակցում են վետոյի իրավունքով մշտական անդամի կարգավիճակ ստանալու Հնդկաստանի հայտին։ Սակայն Չինաստանը պատրաստ է իր ձայնը տալ միայն այն դեպքում, երբ Հնդկաստանն իր հերթին կդադարի պաշտպանել Ճապոնիայի դիրքորոշումը ՉԺՀ-ի նկատմամբ[6][7][8][9]։
Ընդդիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ պետություններ իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել G4-ի նկատմամբ։
Օրինակ, Ճապոնիայի առաջարկները խիստ հակասում են Չինաստանի[10] և Հարավային Կորեայի կարծիքին, որոնք կարծում են, որ ճապոնական պետությունը պետք է լրացուցիչ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների համար[11]։
Եվրոպական և աֆրիկյան պետությունները, մասնավորապես Նամիբիան, Բուլղարիան, Չեխիան, Լեհաստանը, Նորվեգիան, Դանիան, Իսպանիան և Նիդեռլանդները դեմ են Գերմանիային։
Կոլումբիայի, Արգենտինայի և Մեքսիկայի կառավարությունները հանդես են գալիս Բրազիլիայի դեմ։
Հարավասիական երկրի՝ Պակիստանի կառավարությունը հանդես է եկել Հնդկաստանի դեմ։
Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկյան երկու երկրներին առաջարկվել է անդամակցել կազմակերպությանը, սակայն 2005 թվականին Եգիպտոսն ու Նիգերիան այդպես էլ չկարողացան պայմանավորվել այդ մասին, քանի որ նրանք հավակնում էին մշտական տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ում[12][13][14][15]։
2011 թվականի փետրվարի 12-ին G4-ի անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կազմակերպության մեջ մտնող բոլոր պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնել են կոնկրետ արդյունքների հասնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանում[16]։
2017 թվականին հաղորդվել էր, որ G4-ի երկրները պատրաստ էին ժամանակավորապես հրաժարվել վետոյի իրավունքից, բայց եթե նրանք տեղ ստանան ՄԱԿ-ի ԱԽ-ում[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Japan Says No to G4 Bid»։ Globalpolicy.org։ 2006-01-07։ Վերցված է 2011-05-30
- ↑ Membership of the Security Council Archived 6 July 2010 at the Wayback Machine.
- ↑ «Joint UK-France Summit Declaration»։ British Prime Minister’s Office։ մարտի 27, 2008։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 9, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2008
- ↑ US backs Japan’s UNSC bid despite setback to momentum, People's Daily, 19 April 2005
- ↑ UK backs Japan for UNSC bid Archived 21 February 2007 at the Wayback Machine., Central Chronicle, 11 January 2007
- ↑ «China Should Back India for a Permanent UN Security Council Seat»
- ↑ China supports India’s bid for UNSC seat: Wen.
- ↑ Krishnan Ananth (հուլիսի 16, 2011)։ «China ready to support Indian bid for UNSC»։ The Hindu (Chennai, India)
- ↑ «Countries Welcome Work Plan as Security Council Reform Process Commences New Phase» Archived 2015-09-27 at the Wayback Machine.. Center for UN Reform Education.
- ↑ Allying with Japan at Security Council is India's 'Biggest Mistake': Chinese Media
- ↑ «Players and Proposals in the Security Council Debate», Global Policy Forum, 3 July 2005. Retrieved 14 May 2006.
- ↑ Africa’s Battle for Power in the Security Council, United Nations Radio, 21 July 2005. Retrieved 14 May 2006. Archived 27 December 2005 at the Wayback Machine.
- ↑ Africa: Security Council Expansion Archived 2009-02-24 at the Wayback Machine., AfricaFocus Bulletin, 30 April 2005. Retrieved 14 May 2006.
- ↑ International Review, Summer, 2006 by Emily Bruemmer
- ↑ Japan Says No to G4 Bid, Global Policy Forum, News24.com, 7 Jan 2006
- ↑ «Thaindian News Sat Feb 12 2011 by IANS»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-04
- ↑ «India Offers To Temporarily Forgo Veto Power If Granted Permanent UNSC Seat»։ The Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-08-ին։ Վերցված է մարտի 9, 2017