Future (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Future
Ռեփերը 2016 թվականի հուլիսին Տորոնտոյում, Կանադա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՆեյվեդիաս Դեմուն Վիլբյորն
Նաև հայտնի է որպեսFuture
Ծնվել էնոյեմբերի 20, 1983(1983-11-20)[1] (40 տարեկան)
Ատլանտա, Ջորջիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ և ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլA1 Recordings, Freebandz, Epic Records
ԿրթությունColumbia High School?
ԿապվածMike Will Made It, Ռիք Ռոս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ռոկո, DJ Esco, Սիարա
Կայքfuturefreebandz.com
 Future (rapper) Վիքիպահեստում

Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորն (անգլ.՝ Nayvadius DeMun Wilburn, նոյեմբերի 20, 1983(1983-11-20)[1], Ատլանտա), ավելի հայտնի է որպես Future, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։

2010-2011 թվականներին մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո, Future-ը ստորագրում է պայմանագիր A1 Recordings և Epic Records լեյբլի հետ և սկսում է աշխատել իր դեբյուտային «Pluto» կոչվող ալբոմի վրա, որը թողարկվում է 2012 թվականի ապրիլին։ Ռեփերի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվել է 2014 թվականի ապրիլին և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ 2015 թվականի հուլիսին թողարկվել է նրա երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200-ը։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-2011: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Future-ի ծննդավայր Ատլանտա քաղաքը, Ջորջիա նահանգ:

Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 20-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա ծնողները հայիթիացիներ են[2]։ Նա կրթությունը ստացել է Դեկատուր քաղաքի Columbia High School դպրոցում[3]։

Future-ը իր բեմական կեղծանունը ընտրել է այն բանից հետո, երբ Dungeon Family երաժշտական կոլեկտիվի անդամները նրան անվանել են «The Future» («Ապագան»)։ Այդ կոլեկտիվի պրոդյուսեր Ռիկո Ուեյդը, ով Future-ի զարմիկն է, նրան խրախուսում է, որպեսզի ավելի հմտանա երգեր գրելու մեջ և շարունակի իր կարիերան որպես ռեփեր[4]։ 2010 թվականին նա ստորագրում է պայմանագիր ամերիկացի ռեփեր Ռոկոյի A1 Recordings ձայնագրման լեյբլի հետ և դառնում է այդ լեյբլի անդամ[5]։

2010-2011 թվականներին նա թողարկում է մի քանի միքսթեյպ, որոնցից են՝ «1000», «Dirty Sprite» և «True Story»[6][7]։ Այդ ընթացքում նա նաև թողարկում է «Free Bricks» միքսթեյպը ռեփեր Գուչի Մենի հետ համատեղ, ինչպես նաև իր մասնակցությունն է ունենում ռեփեր YC-ի «Racks» սինգլում[8][9]։ 2011 թվականի սեպտեմբերի սկզբին Future-ը ստորագրում է պայմանագիր Epic Records լեյբլի հետ[10], իսկ այնուհետև թողարկում է «Streetz Calling» միքսթեյպը[11]։ 2011 թվականին նա նաև հիմնադրում է իր սեփական ձայնագրման լեյբլը, որը կոչվում է Freebandz[12]։ Հետագայում այդ լեյբլի անդամ են դառնում այնպիսի ռեփերներ, ինչպիսիք են՝ Յանգ Սկուտերը և Casino-ն[13][14]։

2012-13: «Pluto»[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ Future-ը հայտարարել էր, որ «Streetz Calling»-ը լինելու է իր վերջին միքսթեյպը, քանի որ պատրաստվում է թողարկել դեբյուտային ստուդիական ալբոմը[11], սակայն 2012 թվականի հունվարին թողարկում է մեկ այլ միքսթեյպ՝ «Astronaut Status» անվանմամբ[15]։ 2012 թվականի սկզբին նա ընդգրկվում է «XXL» ամսագրի կողմից կազմվող ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[16]։ 2012 թվականի ապրիլի 13-ին թողարկվում է նրա դեբյուտային «Pluto» ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվում է 41,000 օրինակով Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[17]։ Ալբոմի «Magic» (T.I.-ի մասնակցությամբ), «Same Damn Time», «Turn On The Lights» և «Neva End» սինգլները հորիզոնականներ են զբաղեցնում Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «Pluto 3D» անվանմամբ[19]։

Future-ը ելույթ է ունենում 2014 թվականի հուլիսին:

2013 թվականի ընթացքում Future-ը իր մասնակցությունն է ունենում այնպիսի հիթային սինգլներում, որոնցից են՝ Լիլ Ուեյնի «Love Me»[20], Էյս Հուդի «Bugatti»[21], Ռոկոյի «U.O.E.N.O.»[22], Ռիհաննայի «Loveeeeeee Song»[23] և այլն։ 2013 թվականի նոյեմբերին Future-ը և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը թողարկում են «Real and True» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը[24]։

Future-ը ելույթ է ունենում 2014 թվականի հուլիսին:

2014-15:«Honest» և «DS2»[խմբագրել | խմբագրել կոդը]

Future-ի երկրորդ ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվում է 2014 թվականի ապրիլի 22-ին[25]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում վաճառվում է 53,000 օրինակով, իսկ Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[26]։ Ալբոմի «Karate Chop» (Լիլ Ուեյնի մասնակցությամբ), «Honest», «Move That Dope» (Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի մասնակցությամբ) և «I Won» (Քանյե Ուեսթի մասնակցությամբ) սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2014 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Monster» միքսթեյպը, որում նաև ընդգրկված է նրա «Fuck Up Some Commas» սինգլը[27]։

2015 թվականի հուլիսի 17-ին թողարկվում է ռեփերի երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը նրա «Dirty Spirte» միքսթեյպի շարունակությունն է[28]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը վաճառվում է 147.000 օրինակով և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում՝ դառնալով ռեփերի առաջին ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[29]։ 2015 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Future-ի և կանադացի ռեփեր Դրեյքի «What a Time to Be Alive» կոչվող համատեղ միքսթեյպը, որը գլխավորեց Billboard 200-ը[30]։

2016-ներկա։ «Evol»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 6-ին Future-ը թողարկեց իր «Evol» անվանումը կրող չորրորդ ալբոմը[31]։ Այն գլխավորեց Billboard 200-ը՝ դառնալով Future-ի երրորդ ալբոմը, որը որը գլխավորել է այդ հիթ շքերթն[32]։

Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Future-ը իր բոլորը երգերում օգտագործում է Auto-Tune ծրագիրը։ Ամերիկացի ռեփեր Թի Փեյնը, ով նույնպես Auto-Tune է օգտագործում իր երգերում, Future-ին քննադատել է, հայտարարելով, որ նա այդ ծրագիրը չի կարողանում ճիշտ ձևով օգտագործել[33]։ Թի Փեյնի այդ հայտարարությունից հետո, Future-ը հարցազրույցներից մեկում ասել է․ «Երբ ես առաջին անգամ օգտագործեցի Auto-Tune, ես երբեք չեմ օգտագործել այն երգելու համար։ Ես դա այն ձևով չէի օգտագործում, ինչպես Թի Փեյնն էր [օգտագործում]։ Ես դա օգտագործել եմ ռեփ կարդալու համար, քանի որ դա իմ ձայնը ավելի պինդ է դարձնում»[34]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Future-ը ունի չորս երեխա, որոնք բոլորը տարբեր կանանցից են՝ Ջեսիկա Սմիթից, Բրիթնի Միլիից, Ինդիա Ջեյից և երգչուհի Սիարայից[35]։ Future-ն ու Սիարան նշանվել էին 2013 թվականի հոկտեմբերին, սակայն մյուս տարվա օգոստոսին բաժանվել են[36]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Pluto»
«Honest»
  • Թողարկված։ Ապրիլի 22, 2014
  • Լեյբլ։ Freebandz, A1 Recordings, Epic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«DS2»
  • Թողարկված։ Հուլիսի 17, 2015
  • Լեյբլ։ Freebandz, A1 Recordings, Epic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում, վինիլ
«Evol»
  • Թողարկված։ Փետրվարի 6, 2016
  • Լեյբլ։ Freebandz, A1 Recordings, Epic Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում, վինիլ

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

BET Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2012[37] Լավագույն նոր արտիստ - Առաջադրված
2013[38] Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ Առաջադրված
2014[39] Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ Առաջադրված
BET Hip Hop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2013[40] Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն «Bugatti»
(Էյս Հուդի և Ռիք Ռոսի հետ)
Առաջադրված
Լավագույն հատված ուրիշ կատարողի երգում «Bugatti»
(Future-ի հատվածը Էյս Հուդի երգում)
Առաջադրված
2014[41] Տարվա ամենաթանկ կատարող - Առաջադրված
Տարվա ալբոմ «Honest» Առաջադրված
Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն «Move That Dope»
(Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի հետ)
Առաջադրված
Լավագույն ակումբային երգ Հաղթանակ
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ Առաջադրված
Մարդկանց չեմպիոն Առաջադրված
2015[42] Տարվա ամենաարժեքավոր կատարող - Առաջադրված
Լավագույն ակումբային երգ «Fuck Up Some Commas» Առաջադրված
Մարդկանց չեմպիոն Առաջադրված
Լավագույն միքսթեյպ «Monster» Առաջադրված
Լավագույն միքսթեյպ «56 Nights» Հաղթանակ
Լավագույն միքսթեյպ «Beast Mode» Առաջադրված
Much Music Video Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2015[43] Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «DnF»
(Փի Ռեյնի և Դրեյքի հետ)
Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «20 CELEBRITIES THAT YOU DIDN'T KNOW WERE OF HAITIAN DESCENT». cloud9tv.net. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  3. «WMRE Brings B.o.B. for Focus Group». The Emory Wheel. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Future Talks Dungeon Family Ties, Credits Cousin Rico Wade With Success». Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Future Is Now». Spin. 2014 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  6. Markman, Rob (2011 թ․ հուլիսի 11). «Future's Latest Mixtape Based On A 'True Story'». MTV. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  7. Caramanica, Jon (2011 թ․ սեպտեմբերի 9). «Starting New York Cool, Ending Atlanta Hot». The New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Gucci Mane & Future, Free Bricks». XXL. 2011 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  9. Fleischer, Adam (2011 թ․ սեպտեմբերի 12). «Reviews: Future, 'Streetz Calling'». XXL. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  10. Chandler, D.L. (2011 թ․ սեպտեմբերի 9). «Fab 5 Alum Future Signs Major Label Deal». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  11. 11,0 11,1 Markman, Rob; Roberts, Steven (2011 թ․ սեպտեմբերի 12). «Future Says Streetz Calling Will Be His Last Mixtape». MTV News. MTV Networks. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  12. «Freebandz, Llc in Atlanta, Georgia». findthecompany.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  13. «YOUNG SCOOTER». Freebandz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  14. «Future Introduces His Free Bandz Crew on "FBG: The Movie"». Vibe. 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Future - Astronaut Status [Mixtape] - Hosted by DJ Esco, DJ Scream, DJ X-Rated». Livemixtapes.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  16. «XXL's Freshman Class of 2012». XXL. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  17. Jacobs, Allen (2012 թ․ ապրիլի 25). «Hip Hop Album Sales: The Week Ending 4/22/2012». HipHopDX. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  18. 18,0 18,1 «Future - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  19. «Future Unveils 'Pluto 3D' Album Tracklist and Release Date». theversed.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  20. iTunes - Music - Love Me (feat. Drake & Future) - Single by Lil Wayne
  21. «Bugatti (feat. Future & Rick Ross) - Single by Ace Hood». iTunes. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  22. «iTunes - Music - U.O.E.N.O. (feat. Future & Rick Ross) - Single by Rocko». iTunes. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  23. Markman, Rob (2012 թ․ նոյեմբերի 20). «Jay-Z Added Extra E's To Rihanna's 'Loveee Song'». MTV News. Viacom. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  24. «'Real And True' Debuts From Future With Miley Cyrus And Mr. Hudson». The Huffington Post. AOL. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  25. C. Vernon Coleman. «Future's 'Honest' Release Date Revealed - XXL». XXL. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  26. Tardio, Andres (2014 թ․ ապրիլի 30). «Hip Hop Album Sales: Week Ending 4/27/2014». HipHopDX. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  27. «Future - Monster Mixtape». DatPiff. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  28. «Future Announces New Album 'Dirty Sprite 2'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  29. «Future Earns His First No. 1 Album on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  30. «Drake and Future's 'What A Time To Be Alive' to Debut at No. 1 on Billboard 200». XXL. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  31. «EVOL by Future». iTunes. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  32. «Future's 'EVOL' Debuts at No. 1». Rap-Up. 2016 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  33. Reagans, Dan (2013 թ․ փետրվարի 14). «T-Pain: Future Is Not Using Auto-Tune Correctly». BET. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14–ին-ին.
  34. «My Complex: Future Talks Auto-Tune, Dumbing Down Music, and Why He's Not a Romantic». Complex. 2013 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  35. «Ciara Pregnant: Baby Will Be Future's Fourth, All With Different Women». Hollywood Life. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  36. «Ciara and Future break off engagement due to cheating rumors: report». NY Daily News. 2014 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  37. «BET Awards 2012 Nominations Announced». The Hollywood Reporter. 2012 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  38. «BET Awards 2013 Nominations: The Complete List». MTV. 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  39. «BET Awards 2014: The Complete List of Nominees». TheWrap. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  40. «Here Are The BET Award Nominees». Complex. 2013 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  41. «Here Are the 2014 BET Hip-Hop Award Nominees». Complex. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  42. «Drake Leads BET Hip-Hop Awards 2015 Nominations». Rap-Up. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  43. «A Drake Surprise At The 2015 MMVA. That Is All». 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Future (ռեփեր)» հոդվածին։