French Kiwi Juice
French Kiwi Juice | |
---|---|
![]() FKJ-ը 2015 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Վինսենթ Ֆենթոն (ֆր.՝ Vincent Fenton) |
Նաև հայտնի է որպես | FKJ |
Ծնվել է | մարտի 26, 1990 (32 տարեկան) Տուր, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | |
Գործիքներ |
|
Գործունեություն | 2012–այժմ |
Լեյբլ | Roche Musique |
Ամուսին | June Marieezy? |
Կայք | frenchkiwijuice.com |
![]() |
Վինսենթ Ֆենթոն (ֆր.՝ Vincent Fenton, մարտի 26, 1990, Տուր), առավել հայտնի է որպես French Kiwi Juice (հայերեն՝ Ֆրանսիական կիվիի հյութ) կամ պարզապես FKJ, ֆրանսիացի բազմագործիքավորող, երգիչ և երաժիշտ Տուրից[1][2][3]։ Նա հայտնի է իր մենակատար կենդանի ելույթներով, որոնց ընթացքում նա երաժշտություն է նվագում Ableton-ի միջոցով և ցուցադրում է իր ունակությունները՝ որպես բազմագործիքավորող։ Ֆենթոնի նույնանուն՝ «French Kiwi Juice» դեբյուտային ալբոմը թողարկվել է 2017 թվականի մարտի 3-ին[4]։
FKJ-ը հանդես է եկել տարբեր երաժշտական փառատոներին, այդ թվում նաև Կոաչելլայում[5], Էյֆորիայում[6], CRSSD-ում[7], Lollapalooza-յում և Lightning in a Bottle-ում[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
FKJ-ը նկարագրվել է որպես նոր ֆրանսիական հաուս ժանրի «պիոներ» և «դրոշակիրներից մեկը»։ Նա կինոդպրոց է հաճախել, որտեղ ուսումնասիրել է կինոյի համար ձայնը, քանի որ դա եղել է ձայնային ինժեներինգն անվճար ուսումնասիրելու լավագույն տարբերակը (պետական համալսարան)[9][10]։
2017 թվականի ապրիլին FKJ-ը հայտարարել է, որ հանդես է գալու 2017 թվականի Coachella Valley երաժշտության և արվեստի փառատոնի Do Lab բեմի վրա։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մարտին FKJ-ն ամուսնացել է գործընկեր երաժիշտ Ջուն Մարիեզիի հետ[11], որի հետ նա նախկինում համագործակցել է։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Ալբոմի մանրամասներ | ||
---|---|---|---|
Թողարկման ամսաթիվ | Լեյբլ | Ձևաչափ | |
French Kiwi Juice | Մարտի 3, 2017 (ԱՄՆ)[4] | Roche Musique |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Listen: FKJ - 'Leave My Home'»։ Clash Magazine։ Վերցված է 2019-03-14
- ↑ «Looped: FKJ (French Kiwi Juice)»։ KCRW։ հունիսի 6, 2017։ Վերցված է 2019-04-06
- ↑ «French Kiwi Juice - Showcase»։ Musée d'Art Moderne de la Ville de Paris։ Վերցված է 2019-04-06
- ↑ 4,0 4,1 Desk BWW News։ «FKJ's Highly Anticipated Debut LP 'French Kiwi Juice' Out Now» (անգլերեն)։ Վերցված է 2017-05-27
- ↑ «FKJ gets into the groove for SF show, Coachella debut»։ San Francisco Chronicle։ Վերցված է 2017-05-27
- ↑ «EUPHORIA 2017»։ Songkick (անգլերեն)։ Վերցված է 2017-05-27
- ↑ «Top 5 acts from CRSSD Festival Fall 2016 – EARMILK»։ EARMILK (en-US)։ 2016-10-10։ Վերցված է 2017-05-27
- ↑ «Lighting in a Bottle festival offers fresh, sustainable music alternative»։ Daily Bruin։ Վերցված է 2017-05-27
- ↑ «FKJ releases 'Why Are There Boundaries' as debut album release edges closer – EARMILK»։ EARMILK (en-US)։ 2017-03-01։ Վերցված է 2017-05-27
- ↑ Advisor Resident։ «RA: FKJ»։ Resident Advisor։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին։ Վերցված է 2017-05-27
- ↑ https://www.youtube.com/watch?v=e30HA4tYUlM
|