Forever Young (երգ)
«Forever Young (երգ)» Forever Young | |
---|---|
Alphavilleի երգը «Forever Young» ալբոմից | |
Թողարկված | սեպտեմբերի 20, 1984 |
Ֆորմատ | 7", 12" |
Ձայնագրված | 1984 |
Ժանր | Սինթի-փոփ New Wave |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Մարիան Գոլդ[1] |
Կոմպոզիտոր | Frank Mertens?[1], Մարիան Գոլդ[1] և Bernhard Lloyd?[1] |
Տոնայնություն | Դո մաժոր |
Պրոդյուսեր | Քալին Պերսոն Վոլֆգանգ Լոս |
Քավեր-տարբերակներ | |
Die Goldenen Zitronen, Ainbusk |
«Forever Young», Alphaville խմբի համանուն ալբոմի երրորդ սինգլը։ Այն թողարկվել է 1984 թվականի սեպտեմբերի 20-ին։ Խումբը նաև ներկայացրել է երգի «Special Extended Mix» պարային տարբերակը։ Ժամանակի ընթացքում թողարկվել է երգի ևս մի քանի ռեմիքս։ «Forever Young» երգի տեսահոլովակը նկարահանվել է Անգլիայում՝ Սուրեյ կոմսության Վերջինիյա-Ուոթեր գյուղի Հոլոուեյ առողջարանի սրահներից մեկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը 1982 թվականին համատեղ ստեղծել են «Alphaville» խմբի երեք անդամները, որոնք առավել հայտնի էին Ֆրանկ Մարտենս, Բերնհարդ Լլոյդ և Մարիան Գոլդ կեղծանուններով։ Հետագայում նրանք ձայնագրել են ստեղծագործության դեմոտարբերակը։ Ընդ որում՝ Forever Young-ը նրանց խմբի առաջին անվանումն է։
Արդյունքում այս հիթը զանազան տարբերակներով կատարվել է բազմաթիվ երաժշտական խմբերի կողմից, ինչպես նաև որպես սաունդթրեք հայտնվել մի շարք հեռուստասերիալներում, կինոֆիլմերում և գովազդային հայտարարություններում։ Երգը կարելի է լսել ամերիկյան «Կրքեր (Passions)» սերիալում, «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է (It’s Always Sunny in Philadelphia)» հեռուստասերիալում (1-ին եթերաշրջան, էպիզոդ 03), «Մոտ ընկերներ (Queer as Folk)» սերիալի հյուսիսամերիկյան տարբերակում (1-ին եթերաշրջան, էպիզոդ 18), «One Tree Hill» երիտասարդական սերիալում (4-րդ եթերաշրջան, էպիզոդ 16), «Մեծ սեր (Big Love)» հեռուստադրամայում և «Համալսարան (Greek)» հեռուստասերիալում։
Երգն իր տեղն է գտել նաև «Լսիր ինձ (Listen to Me)» կինոֆիլմում, այն կարելի է լսել նաև 2004 թվականին թողարկված «Նապոլեոն Դինամիտ (Napoleon Dynamite)» ֆիլմի դպրոցական պարերի դրվագում։
2006-2007 թվականներին երգը Էստոնիայում և Շվեդիայում օգտագործվել է «SEB» սկանդինավյան բանկի գովազդային հոլովակներում, իսկ Դանիայում՝ «Nordea»-ի։ Արգենտինայում երգը օգտագործեկ են «Consolidar AFJP» կենսաթոշակային կուտակիչ ֆոնդի գովազդային հոլովակներում։
2010 թվականին երգն օգտագործվել է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմի իսպանական տարբերակում։ Բացի այդ, երգը հնչել է «Ծաղրանկար» ֆիլմում (հարսանիքի դրվագում)։
Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի հայտնվելուց մեկ տարի անց արդեն երգչուհի Լորա Բրենիգան կատարել է այն և ներառել իր «Hold Me» ալբոմում՝ այդպիսով հիմք դնելով երգը համերգներին կատարելու ավանդույթին։
1987 թվականին «Die Goldenen Zitronen» գերմանական փանկ-խումբը փոփոխել է երգը՝ անվանելով այն «Für immer Punk» («Փանկ ընդմիշտ» (Forever Punk»))։ Այն կատարել են հրավիրված վոկալիստներ Slime-ը, Die Toten Hosen-ը և Die Ärzte-ը, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ ներդրում է ունեցել երգի ընդհանուր հնչողության մեջ։
Միևնույն թվականին խորհրդային «Էլեկտրոկլուբ» փոփ-խումբը ձայնագրել է «Խելագարվում եմ» երգը՝ խմբի վոկալիստ Վիկտոր Սալտիկովի կատարմամբ։ Դաշնակման, ներդաշնակման և մեղեդու մեջ լսելի է «Forever Young» երգի ակնհայտ ազդեցությունը։
1996 թվականին «Temperance» կանադական խումբը թողարկել է սինգլի քավեր տարբերակը, որը Կանադայի պարային հիթ-շքերթում հասել է ութերորդ հորիզոնականին։
Այլ երաժիշտների շրջանում աչքի են ընկել Tracy Huang-ը, DJ Space C-ը, David Monte Cristo-ը, DJ Company-ը, Կարել Գոտը, (2000 թվականին կատարել է երգիր «Für immer jung» գերմանալեզու տարբերակը, ինչպես նաև 2006 թվականին՝ «Být stále mlád» տարբերակը[2]) Paul Michiels-ը, Dune-ը, B-Charme-ը, BnH-ը, Wakin Chau-ը, Fire & Ice-ը, Interactive-ը, Ella-ը, Tune Up!-ը, Axel Rudi Pell-ը, Youth Group-ը, Wayne Wonder-ը և Atrocity մետալիկ խումբը։
2001 թվականին «Ainbusk» շվեդական խումբը թարգմանել է երգը շվեդերեն և կատարել այն որպես ամանորյա երգ՝ «Förevigt nu» («Այժմ ընդմիշտ») անվանումով։
2009 թվականին ռեփեր Ջեյ Զին օգտագործել է երգի հիմքն իր «The Blueprint 3» ալբոմի «Young Forever» երգում։
Բրիտանական One Direction փոփ-խումբը 2010 թվականին թողարկել է երգի քավեր տարբերակը։
Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
7" վինիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կատալոգի համար՝ 49 366-7
- «Forever Young» (3:45)
- «Welcome to the Sun» (3:09)
12" մաքսի վինիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալոգի համար՝ 249 264-0
- «Forever Young» (6:06)
- «Forever Young» (3:45)
- «Welcome To The Sun» (3:09)
Դիրք չատրերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարտ (1984) | Բարձրագույն հորիզոնական | Ամսաթիվ | Շաբաթ չարտում |
---|---|---|---|
Ավստրիայի սինգլերի չարտ[3] | 17 | хх.хх.1984 | -- |
Նիդերլանդների սինգլերի չարտ Dutch Top 40 Radio538.nl | 18 | хх.хх.1984 | -- |
Գերմանիայի սինգլերի չարտ | 4 | 20.09.1984 | 21 |
Մեծ Բրիտանիայի սինգլերի չարտ | 98 | 03.11.1984 | 2 |
Նորվեգիայի սինգլերի չարտ[3] | 3 | xx.xx.1984 | 18 |
Շվեդիայի սինգլերի չարտ | 1 | 23.11.1984 | 9 |
Շվեյցարիայի սինգլերի չարտ | 4 | 20.09.1984 | 20 |
Նիդերլանդներ | 19 | 27.10.1984 | 9 |
Ֆրանսիա | 13 | 25.05.1984 | 19 |
ԱՄՆ U.S. Billboard Hot Dance Music Club Play[4] | 32 | 23.03.1985 | 4 |
ԱՄՆ U.S. Billboard Горячая 100[4] | 65 | 23.03.1985 | 4 |
Հարավային Աֆրիկա | 7 | 08.03.1985 | 12 |
Forever Young 2001[խմբագրել | խմբագրել կոդը]
Alphaville խումբը 2001 թվականին թողարկել է «Forever Young 2001» անունը կրող ռեմիքսների նոր հավաքածուն «երկրպագուների համար սահմանափակ քանակությամբ (Limited Fan Edition)»։ Թողարկումը պարունակում է երեք երաժշտական ռեմիքս․ առաջինը «խոսակցական երգ» է (Բեռնհարդ Լլոյդը երախտագիտության խոսքեր է արտասանում գերմաներենով, հետևում հնչում է վերջինիս սիրելի մեղեդիներից մեկը՝ «Lassie Come Home»-ը, որը ռեմիքս տարբերակով թողարկվել է «Forever Pop» ալբոմում)։
Այս CD-ն խմբի երկրպագուների համար թողարկվել է անվճար (ցանկացողները պիտի վճարեին միայն առաքման վճարը)։ Այն պատվիրող յուրաքանչյուր երկրպագուի CD-ի շապիկի ներսի կողմում տպվում էր վերջինիս անունը։ CD-ի յուրաքանչյուր օրինակ մակագրված էր խմբի անդամների կողմից։ Սինգլի հիման վրա ձայնագրված ռեմիքսներն այլևս ոչ մի CD-ով չեն թողարկվել մինչև 2010 թվականը։ 2010 թվականին սահմանափակ քանակությամբ թողարկված «Catching Rays on Giant» ալբոմում հայտնվել է երգի «Factory Mix» ռեմիքսը։
Սինգլի շապիկին տպվել է տեսահոլովակի պատկերը, որը ստեղծել է «The Cartoon Saloon» խումբը։
Ստեղծագործությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատալոգի համար՝ PRO 2766
- «Forever Young (F.A.F’s Diamonds in the Sun Mix)» — 3:56
- Remixed by F.A.F
- «Forever Young (Factory Mix)» — 4:21
- Remixed by José Alvarez-Brill
- «Forever Young (Original Demo 1983)» — 4:43
- Recorded in 1982. Remixed 1998 by Bernhard Lloyd
- «Thank You (Spoken Version)» — 3:44
- «Forever Young (Magix PlayR)» (PC only)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 GEMA Repertoire
- ↑ «karelgott.net — Být stále mlád». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 «Forever Young», in various singles charts Lescharts.com
- ↑ 4,0 4,1 Billboard Allmusic.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգի պաշտոնական տեսահոլովակ(ռուս.)
|