Երեք մետր երկնքի մակարդակից վերև
Երեք մետր երկնքից վեր իսպ.՝ Tres metros sobre el cielo | |
---|---|
![]() | |
Երկիր | Իսպանիա |
Ժանր | Մելոդրամա |
Թվական | 2010 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ֆեռնանդո Գոնսալես Մոլինա |
Պրոդյուսեր | Դանիել Էսիխա, Մերսեդես Համերո, Ալեքս Պինա |
Սցենարի հեղինակ | Ռամոն Սալասար, Ֆեդերիկո Մոչիա |
Դերակատարներ | Մարիա Վալվերդե, Մարիո Կասաս |
Օպերատոր | Դանիել Արանիո |
Երաժշտություն | Manel Santisteban |
Կինոընկերություն | AB production |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | $3,000,000 |
Շահույթ | $9,955,766,61 |
Հաջորդ | Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ |
IMDb | ID 1648216 |
Պաշտոնական կայքէջ |
«Երեք մետր երկնքի մակարդակից վերև» (իսպ.՝ Tres metros sobre el cielo), իսպանական մելոդրամա, ռեժիսոր Ֆեռնանդո Գոնսալես Մոլին, էկրանավորումը՝ Ֆեդերիկո Մոչիի։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մարիա Վալվերդեն և Մարիո Կասասը։ Ֆիլմի դրամական ծավալը կազմել է 2,5 միլիոն դոլլար[1]։ 2012 թվականի հունիսի 22-ին դուրս եկավ ֆիլմի երկրորդ մասը, «Ես ցանկանում եմ քեզ» անվամբ[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուգո Օլիվերան կամ, ինչպես ինքն է իրեն անվանում, Աչեն, բանտարկվում է մի մարդու վրա հարձակման և դաժան ծեծի համար։ Նրա ամբողջ կյանքը ձախողումներով է անցնում, բայց մի անգամ ավտոմեքնենաների խցանման ժամանակ նա տեսնում է մի աղջկա՝ Բաբիին, ազդանշան է տալիս` համարելով այն տգեղ կատակ։ Աղջիկն այդպիսի «ուշադրություն» իր նկատմամբ չի գնահատում և դեպքը համարում է փակված։
Աչեն վերադառնում է իր անխոհեմ կյանքին` լցված մոտոցիկլերով, ավտոմրցույթներով, աղջիկներով, ալկոհոլով և անվերջ երիտասարդական ըմբոստությամբ։ Երեկույթի ժամանակ, որին Աչեն գնում է առանց ընկերների հրավիրելու, նա տեսնում է Բաբիին։ Սկսվում են խոսքակռիվներ, որոնք հանգեցնում են խառնաշփոթի և տան սեփականատերերի պարտության։ Բաբիի նախկին ընկերն աղջկան ուղեկցում է տուն, բայց նրա վրա հարձակվում են Աչեի ընկերները՝ մի բայկերների խումբ։ Արդյունքում Բաբին պետք է տուն հասներ Աչեի ուղեկցությամբ, ինչը նրա համար տհաճ էր։ Բաբիի ընկերուհին սկսում է հանդիպել Աչեի լավագույն ընկերոջ՝ Պոլոյի հետ։ Այդպես Բաբին ավելի հաճախ է ընկնում անսովոր իրադարձությունների մեջ հենց Աչեի հետ (փողոցային ավտոմրցույթներ, փախուստ ոստիկանությունից)։ Աստիճանաբար Բաբիին նվաճելու ցանկությունը դառնում է մի հետաքրքիր խաղ Աչեի համար, նա փորձում է այնպես անել, որ Բաբին սիրահարվի իրեն, և սկսում է տեղի տալ իր զգացմունքներին։
Ավելի ուշ պարզվում է, որ Աչեի ըմբոստության արդյունքում մայրը դավաճանում է ընտանիքին։ Բաբիի մայրը փորձում է պաշտպանել աղջկան անարժան երիտասարդից, բայց երիտասարդ մարդկանց զգացմունքները աճում են օրեցօր: Բաբին որոշում է, որ հենց Աչեն պետք է դառնա իր առաջին ամուսինը, նրանք անցկացնում են ռոմանտիկ գիշեր միասին։ Հենց դրանից հետո Աչեն ասում է այդ արտահայտությունը. «Իսկ ես ավելի երջանիկ եմ... երկնքից երեք մետր բարձր»։ Ամեն ինչ փոխվում է, երբ Աչեի ընկերը կոտրում է Բաբիի տան դուռը, Բաբիի նախկին ընկերուհին գողանում է տան զարդերը, իսկ Բաբին իմանում է, որ Աչեն սպառնացել է իր մանկավարժին։ Նա որոշում է, որ պետք է մի քանի ժամանակ հեռու մնան իրարից։
18 տարեկան Բաբիի ծննդյան օրը Աչեն, հեռվում թողնելով բոլոր կասկածները, գալիս է ռեստորան։ Ամբողջ հեքիաթը փոխվում է, երբ Բաբիի հարևանը թափում է նրա վրա գինի, Աչեն կռվի մեջ է մտնում հարևանի հետ, որը ընդհատվում է Կատինայի զանգով։ Պոլոն մահացել էր ավտոմրցույթի ժամանակ, որը հենց այդ երեկույթի ժամանակ էր անցկացվում։ Բաբին որոշում է թողնել Աչեին, քանի որ նրա կյանքը լի է զայրույթով, ցավով, արյունով, իսկ նա ընդհանրապես չէր ուզում ոչինչ այդ ամենից տեսնել։
Բաբին սկսում է հանդիպել իր հարևանի հետ իր տանը, որտեղ խստորեն խորհուրդ էր տվել մայրը։ Աչեն սգում է ընկերոջ մահը և փորձում է վերականգնել հարաբերությունները սիրելիի հետ, բայց տեսնելով նրան ուրիշի հետ՝ հասկանում է, որ ոչինչ չի կարող հետ բերել։ Աչեն տեղեկացնում է իր եղբորը՝ Ալեքսին, որ պատրաստվում է մեկնել արտերկիր՝ աշխատելու։
Ամենավերջում մենք լսում ենք Աչեի ձայնը. «Դու չես կարող վերադարձնել անցյալը, ցավոք, որոշ բաներ կյանքի ընթացում միայն մեկ անգամ է պատահում։ Եվ անկախ նրանից, թե ինչպես եք դուք փորձում վերապրել այդ զգացմունքը նորից, դուք երբեք չեք կարող բարձրանալ երեք մետր երկնքի մակարդակից վերև... »
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Դիեգո Մարտին | Ալեկս |
Աննա Վինյաս | Ալիսիա |
Մարիա Վալվերդե | Բաբի Ալկասար |
Աննա Վինյաս | Բերտա |
Էնառ Հիմենես | Բերտա |
Վիկտոր Սևիլյա | Վենտուռա |
Պաբլո Ռիվեռո | Գուստավո |
Նեռեա Կամաչո | Դանիելա «Դանի» Ալկասար (Բաբիի փոքրքույրը) |
Մարինա Սալաս | Կատինա Ռառելյա (Բաբիի ընկերուհին) աղջիկ պոլո |
Հորդի Բոչ | Կլաուդիա (Բաբիի և Դանիի հայրը) |
Կլառա Սեգուռա | Լա Ֆոռգա |
Նաոմի Ալվես | Փոքր Բաբի |
Իվան Լուենգո | Փոքր Աչե |
Անդրեա Դուրո | Մառա |
Բլանկա Մարտինես | Մարինա |
Նասարետ Առասիլ | Նոյ Տոռես |
Խուան Կռոսաս | Աչիի հայրը |
Դանիել Կասադելյա | Պալոտե |
Ալվարո Սերվանտես | Պոլո |
Կրիստինա Պլասաս | Ռաֆաելա |
Կարմե Էլիաս | Ռեբեկա (Աչիի մայրը) |
Մարտա Մարտին | Սիլվիա |
Դաննի Էռռեռա | Տրավոլտա |
Կարլոս Օլալյա | Ֆիլիպ Սանտամարիյա |
Մարիո Կասաս | Հյուգո «Աչե» Օլիվերա |
Մարսել Բոռռաս | Չիկո |
Լուիս Էստեբանես | Չինո |
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
1. Forever Young - Alphaville
2. J’aime Tes Genoux - Adanowsky
3. Motorway - Anni B Sweet
4. Capturing Images - Anni B Sweet
5. Something’s Triggered - Cecilia Krull
6. La Tormenta de Arena - Dorian
7. Girl - Johny Price
8. The Cleaner - Johny Price
9. Perfect Combination - L.A.
10. Stop the Clocks - L.A.
11. Perdiendo El Tiempo - Napoleon Solo
12. A Ras Del Cielo - Pol 3.14
13. Avida Dollars - The Unfinished Sympathy
14. Loverdome - The X
15. The Glow - The X
16. Hummingbird - Thee Brandy Hips
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականին ֆիլմը առաջադրվել է Գոյա մրցանակին լավագույն ադապտացված սցենարի համար[3]։
- Ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Մարիո Կասասը 2011 թվականին դարձավ դափնեկիր լատինոամերիկյան քննադատների ոլորտում զվարճանքի (Premios ACE) «Լավագույն նոր դերասան» անվանակարգում[4][5]։ Բացի այդ, նա առաջադրվել է Fotogramas de Plata-ի «Լավագույն դերասան» անվանակարգում[6]։
Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝ Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ։ Երեք մետր երկնքի մակարդակից վերև 3՝ Զգացմունքները և երազանքները(2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.kinopoisk.ru/news/1424087/
- ↑ http://www.proficinema.ru/distribution/premieres/detail.php?ID=127232
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-29-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ http://www.abc.es/agencias/noticia.asp?noticia=675360
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-29-ին։ Վերցված է 2014-10-25
- ↑ http://www.imdb.com/title/tt1648216/awards
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երեք մետր երկնքի մակարդակից վերև»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- antena3.com
- ‘Tres metros sobre el cielo’ se alza con el premio del público melillense Archived 2018-11-14 at the Wayback Machine.