Մարինա Սալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Սալաս
Ծնվել էհոկտեմբերի 17, 1988(1988-10-17)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԿոռնելյա դե Լյոբրեգատ, Կատալոնիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի

Մարինա Սալաս (իսպ.՝ Marina Salas, հոկտեմբերի 17, 1988(1988-10-17)[1][2], Կոռնելյա դե Լյոբրեգատ, Կատալոնիա[1]), իսպանացի դերասանուհի, հայտնի է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», «Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ» և «Լոպե դե Վեգա։ Անառակներ և գայթակղիչներ» ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սալասը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Բարսելոնայում։ Դերասանուհին մանկուց տարբերվել է մյուս երեխաներից։ Նա սիրում էր նմանակել մուլտֆիլմերի և ֆիլմերի հերոսներին, և դա շատ լավ էր ստացվում նրա մոտ։ 2000 թվականին դերասանուհին միանգամից խաղացել է 2 սերիալներում՝ «Քաղաքի հիվանդանոց», «Քաղաքի դեկորացիա»։ 2006 թվականին դերասանուհին հայտնվում է «Կատալոնիա» դրվագներից մեկում և խաղում «Առանց քեզ» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարում։ 2007 թվականին խաղացել է «Հետհաշվարկ» սերիալում։ 1 տարի անց նա հրավիրվել է խաղալու «Ինչ որ մեկը կա՞ այդտեղ» սերիալում։ 2010 թվականին նա նկարահանվում է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» մելոդրամայում, որտեղ խաղում էր Կատինայի դերում, որտեղ նա Բաբիի ամենամոտիկ ընկերուհին էր։ 2011 թվականին նա խաղում է «Հրեշտակ թե Սատանա» սերիալում Լյուսիի դերում։ Ապա խաղում է «Նավ» հայտնի սերիալում Վիլմայի դերում, որտեղ նա երեխայի էր սպասում։ 2012 թվականին նա խաղում է «Պտուտախաղի թագավորները» ֆիլմում Վանեսիի դերում։ Ապա խաղում է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ» ֆիլմում, նորից Կատինայի դերում։ 2014 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Մարինա Սալասը հանդիպում է Մարիո Կասասի հետ, բայց դերասանները հերքեցին այդ փաստը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2006 Առանց քեզ Ալբա Դեբյուտի դեր
2010 Լոպե դե Վեգա։ Անառակներ և գայթակղիչներ Մութ տիկին սոնետներ Երկրորդական դեր
Երեք մետր երկնքի մակարդակից վերև Կատինա Գլխավոր դեր
2012 Պտուտախաղի թագավորները Վենեսսա Գլխավոր դեր
Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ Կատինա Գլխավոր դեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2005-2006 El cor de la ciutat Լաիա Սեզոն 6 (50 սերիա)
2006-2007 Mar de fons Լաուրա Ֆուստեր Գլխավոր դեր (40 սերիա)
2007 Հետհաշվարկ (հեռուստասերիալ) Ռութ 1 սերիա
2007-2008 Անհետացած Քրիստինա Մարկոս Գլխավոր դեր (13 սերիա)
2008-2009 Լիազոր Բատալիա Սալերմոն Բարիոս 2 սերիա
2009 Դաշնագիր Ռեբեկա Լուենգո Հեռուստասերիալ
2009-2010 Hay alguien ahí Սիլվիա Լատիեգուի
2010 El vlog de Greta Վիվ 2 սերիա («Ինչու աղջիկները», «Ring Ring»)
2011 Հրեշտակ թե Սատանա (հեռուստասերիալ) Լուսիա Դրվագ 1
2011 Hospital Central Ալմա Ռիվերո 2 սերիա
2011 - 2013 Նավ Վիլմա Գլխավոր դեր (27 սերիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Սալաս» հոդվածին։