Անդրեա Դուրո
Անդրեա Դուրո իսպ.՝ Andrea Duro | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Անդրեա Դուրո Ֆլորես (իսպ.՝ Andrea Duro Flores, հոկտեմբերի 14, 1991[1], Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, հայտնի է դարձել «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում խաղացած Յոլանդա «Յոլի» Ֆրեյրեի և «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմում խաղացած Մառայի դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեան հեռուստատեսային գործունեությունն սկսել է 2007 թվականին՝ 15 տարեկանում՝ «Հարցեր սեռական հարաբերության մասին» սերիալի երկու սերիաներում խաղալով Բերթայի դերը։ Մեկ տարի անց «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում խաղացել է Յոլիի դերը, որը հայտնիություն է բերել նրան[2]։ Նա այնտեղ նկարահանվել է 7 եթերաշրջան՝ մինչև 2011 թվականը։
2010 թվականին «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմի շրջանակներում համագործակցել է Մարիո Կասասի և Մարիա Վալվերդեի հետ։ Նույն տարում նա հայտնվել է «Canal+» հեռուստաընկերության «Դերասանուհիներ» փաստավավերագրական ֆիլմում, «Բույն» և «Այն, ինչ մենք ունենք» հաղորդումներում։ Նաև լուսանկարվել է «FHM» և «Overlay» ամսագրերի շապիկների համար[3]։
2011 թվականին՝ «Ֆիզիկա կամ քիմիա» սերիալի ավարտից հետո, նա շարունակել է իր գործունեությունը կինոնկարներում՝ «Կործանիչ զոմբին»՝ նկարահանված Կուբայում, «Ուրվականի արկածները» ֆիլմերում և «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմի շարունակությունում` «Ես ցանկանում եմ քեզ»։ Վերջին երկուսը թողարկվել է 2012 թվականին։ Նույն տարում պարգևատրվել է Կապիտալ մրցանակաբաշխության «Լավագույն առաջնելույթ» անվանակարգում՝ «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» ֆիլմում խաղացած Մառայի դերի համար[4]։
2011 թվականի փետրվարից նկարահանվել է «Antena 3» հեռուստաալիքի «Հին կամրջի առեղծվածը» սերիալում, որտեղ խաղացել է սրամիտ և ինքնակա Էնրիգետտայի դերը։
2013 թվականին «Գրանդ հոթել» հեռուստասերիալում խաղացել է Սելիա Վելյեդուրի դերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեության ուղին | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2007 | «Հարցեր սեռական հարաբերության մասին» | Բերթա | 2 սերիա («Las reglas del juego», «Independencia») |
2008-2011 | «Ֆիզիկա կամ քիմիա» | Յոլանդա «Յոլի» Ֆրեյրե | Գլխավոր դեր (77 սերիա) |
2010 | «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» | Մառա | Երկրորդական դեր |
2011 | «Դերասանուհիներ» | կամեո | 3 սերիա («El futuro», «La técnica», «La sabiduría») |
«Կործանիչ զոմբին» | Քամիլա | Երկրորդական դեր | |
2012 | «Ուրվականի արկածները» | Մարիվի | Գլխավոր դեր |
«Հին կամրջի առեղծվածը» | Էնրիգետտա | Հայտնվել է ժամանակավոր(30 սերիա) | |
«Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ» | Մառա | Երկրորդական դեր | |
2013 | «Գրանդ հոթել» | Սելիա Վելյեդուր | Երկրորդական դեր |
2015 | «Օլմոս և Ռոբլես» | Նուրիա Աթիսա | Երկրորդական դեր |
2018 | «Եկեղեցի ծովի մոտ» | Ալեդիս | Երկրորդական դեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «10 años después de 'Física o química', Yoli y Cabano viven su noche más romántica». Huffington Post (իսպաներեն). España Prisa Noticias S.L.U. 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «La primera de la clase». FHM. Madrid (81). 2010 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ el Teatro Kapital
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Դուրո» հոդվածին։ |
|