Գրանդ հոթել (հեռուստասերիալ)
Գրանդ հոթել Gran Hotel | |
---|---|
Գրանդ հոթելը | |
Ժանր | historical play? |
Ստեղծող | Մարիա Լոպես Կաստանյո |
Երկիր | Իսպանիա |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Կարլոս Սեդես |
Գլխավոր դերերում | Ամայա Սալամանկա, Յոն Գոնսալես, Պեդրո Ալոնսո, Llorenç González?, Ադրիանա Օսորես, Կոնչա Վելասկո, Էլոյ Ասորին, Մարտա Լառալդե, Ֆելե Մարտինես, Pep Anton Muñoz? և Luz Valdenebro? |
Պրոդյուսեր | Պեդրո Գարսիա Կախա |
Սցենարիստ | Տինա Օլիվարես |
Օպերատոր | Խորխե Սանչես-Կաբեսուդո |
Նկարահանման վայր | Palacio de la Magdalena?[1] |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 39 |
Սերիաների ցանկ | Հեռուստասերիալի սերիաների ցանկ |
Էկրաններին է | հոկտեմբերի 4, 2011-ից հունիսի 25, 2013-ը |
Հեռուստաալիք | Antena 3 |
Ընկերություն | Bambú Producciones |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
«Գրանդ հոթել» (իսպ.՝ Gran Hotel), Bambú Producciones հեռուստաընկերության արտադրության իսպանական հեռուստասերիալ[2]։ Ռեժիսորը՝ Կարլոս Սեդեսն է, գլխավոր դերերում եղել են Յոն Գոնսալեսն ու Ամայա Սալամանկան։ Իսպանիայում պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 11-ին «Antena 3» հեռուստաալիքով[3], իսկ Մեծ Բրիտանիայում՝ 2012 թ.-ի նոյեմբերի 18-ին Sky Arts հեռուստաալիքով։ Հայաստանում սկսել է ցուցադրվել 2016 թվականի հունվարի 11-ից՝ Առաջին ալիքի եթերում։
Սերիաների առաջին ցուցադրության լսարանը գերազանցել է 3,7 միլիոն դիտողը, որը կազմում է մոտավորապես 20%[4]։
Հեռուստասերիալը նկարահանվել է Սանտանդերում գտնվող Լա-Մագդալենայի թագավորական պալատում։ Իրադարձությունները կատարվում են 20-րդ դարասկզբին՝ Ալֆոնսո XIII-ի թագավորության շրջանում։ Սյուժեի կենտրոնում արիստոկրատ հյուրանոց է, որի տերերն ու սպասավորները խճճված են գաղտնի և տարօրինակ պատմությունների մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները կատարվում են 1905-1907 թվականներին։ Աշխատավոր դասի երիտասարդ Խուլիո Օլմեդոն ժամանում է լյուքս դասի Գրանդ հյուրանոց, որպեսզի այցելի այնտեղ սպասուհի աշխատող քրոջը՝ Քրիտինային։ Մատուցողներից մեկը Խուլիոյին ասում է, որ մեկ ամիս առաջ Քրիստինային աշխատանքից հեռացրել են գողության համար, բայց այս պատմությանը եղբայրը չի հավատում։ Նա կասկածում է, որ այստեղ՝ հյուրանոցում ինչ-որ բան է քրոջ հետ պատահել և նրանից դա թաքցնում են։ Նա ընդունվում է հյուրանոց մատուցողի աշխատանքի՝ Խուլիո Էսպինոզա անվամբ, որպեսզի պարզի իր քրոջ անհետացման մանրամասները։ Այս ճանապարհին նա հանդիպում է Ալիսիա Ալարկոնին՝ հյուրանոցի տիրոջ՝ Դոնյա Թերեզայի աղջիկներից մեկին, ում սիրահարվում է։ Ալիսիան իր կամքին հակառակ պետք է ամուսնանա հյուրանոցի կառավարիչի՝ Դիեգո Մուրկեյի հետ. վերջինս նույնպես կասկածվում է հյուրանոցում կատարվող շատ կասկածելի դեպքերի համար։ Խուլիոն և Ալիսիան միասին փորձում են բացահայտել հյուրանոցում կատարվող մութ գործերը։
Նկարահանումների վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ սյուժեի՝ սերիալի իրադարձությունները տեղի են ունենում մտացածին Կանտալոա քաղաքից ոչ հեռու։ Առաջին եթերաշրջանի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Լա Մագդալենա թերակղզում՝ Սանտանդեր քաղաքում, իսկ Գրանդ հոթելի մարմնացում դարձավ հայտնի Լա Մագդալենայի արքայական պալատը, որը նախկինում իսպանական թագավոր Ալֆոնսո XIII նստավայրն էր, իսկ այժմ թերակղզու ամենահաճախելի վայրը։ Պալատն ունի երկու հիմնական մուտք՝ հյուսիսային և հարավային, որն էլ հանդիսանում է գլխավոր մուտք ինչպես հեռուստասերիալում, այնպես էլ իրականում[5]։
Հեռուստասերիալի նկարահանումները տևել են մոտ երկու տարի։ Վերջին տեսարանի նկարահանման ժամանակ բոլոր դերասանները հուզվել և արտասվել են, քանի որ այլևս նույն անձնակազմով չէին աշխատելու։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ամայա Սալամանկա | իսպ.՝ Alicia Alarcón Aldecoa de Murquía) | Ալիսիա Ալարկոն Ալդեկոա դե Մուրկիա (
Յոն Գոնսալես | իսպ.՝ Julio Olmedo / Julio Espinosa/Julio Malins) | Խուլիո Օլմեդո / Խուլիոս Էսպինոսա (
Ադրիանա Օսորեսս | իսպ.՝ Doña Teresa Aldecoa de Alarcón) | դոնիա Թերեզա Ալդեկոա դե Ալարկոն (
Էլոյ Ասորին | իսպ.՝ Javier Alarcón Aldecoa) | Хавьер Ալարկոն Ալդեկոա (
Ֆելե Մարտինես | իսպ.՝ Alfredo Vergara) | Ալֆրեդո Վերգարա (
Մանուել դե Բլաս | իսպ.՝ Benjamín Nieto) | Բենխամին Նիետո(
Պեպ Անտոն Մունյոս | իսպ.՝ Detective Ayala) | խուզարկու Այալա (
Պեդրո Ալոնսո | իսպ.՝ Diego Murquía/ Adrian Vera Selante) | Դիեգո Մուրկիա/ Ադրիան Վերա Սելանտե (
Լուս Վալդենբորո | իսպ.՝ Sofía Alarcón Aldecoa de Vergara) | Սոֆյա Ալարկոն Ալդեկոա де Вергара (
Մարթա Լարանդե | իսպ.՝ Belén Martin) | Բելեն Մարտին (
Լյորես Գոնսալես | իսպ.՝ Andrés Sernuda/ Alarcón) | Անդրես Սերնուդա/ Ալարկոն (
Մարիան Արաուենտես | իսպ.՝ Isabel) | Իսաբել (
Իվան Մորալես | իսպ.՝ Sebastián) | Սեբաստիան (
Պաուլա Պրենդես | իսպ.՝ Cristina Olmedo) | Քրիստինա Օլմեդո (
Կոնչա Վելասկո | իսպ.՝ Ángela Salinas) | Անխելա Սալինաս (
Ասունսիոն Բալագես | իսպ.՝ Luzdivina "Lady") | Լուսվինիդա "լեդի" (
Խուան Լուիս Գալյարդո | իսպ.՝ Ernesto) | Էռնեստո (
Վիկտոր Կլավիհո | իսպ.՝ Ángel Alarcón Salinas / Fernando Llanes) | Անխել Ալարկոն Սալինաս / Ֆեռնանդո Լյանես (
Կիտի Մանվեր | իսպ.՝ Doña Elisa) | դոնիա Էլիսա (
Լիդիա Բոշ | իսպ.՝ Violeta Salinas) | Վիոլետա Սալինաս (
Անդրեա Տրեպատ | իսպ.՝ Camila) | Կամիլա (
Մեգան Մոնտաներ | իսպ.՝ Maite Ribelles) | Մայտե Ռիբելյես (
Մարթա Ասաս | իսպ.՝ Laura) | Լաուրա (
Լուիս Օմար | իսպ.՝ Jesús Manzano) | Խեսուս Մանսանո (
Անդրեա Դուրո | իսպ.՝ Celia Velledur) | Սելիա Վելյեդուր (
Հեռուստասերիալի սերիաների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջան | Սերիա | Եթեր հեռարձակվելու ամսաթիվ | Վերջին սերիայի ամսաթիվը | Միջին լսարանը | ||
---|---|---|---|---|---|---|
Դիտողներ | Բաժինը տոկոսներով | |||||
1 | 9 | 4 հոկտեմբերի 2011[6] | 6 դեկտեմբերի 2011 | 3 396 000 | 18,5 % | |
2 | 8 | 3 հոկտեմբերի 2012[7] | 21 նոյեմբերի 2012 | 2 806 000 | 14,7 % | |
3 | 22 | 22 հունվարի 2013 | 25 հունիսի 2013 | 2 667 000 | 14,1 % |
Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Պրեմիերայի ամսաթիվ | Դիտողների քանակ | Տոկոսներով | |
---|---|---|---|---|
1 | La doncella en el estanque | 4 հոկտեմբերի 2011 | 3 719 000 | 20,0 % |
2 | El anónimo | 11 հոկտեմբերի 2011 | 3 447 000 | 19,7 % |
3 | El cuchillo de oro | 18 հոկտեմբերի 2011 | 3 401 000 | 18,6 % |
4 | La casa abandonada | 25 հոկտեմբերի 2011 | 3 302 000 | 17,8 % |
5 | Luna de sangre | 1 նոյեմբերի 2011 | 3 412 000 | 18,6 % |
6 | La joya desaparecida | 8 նոյեմբերի 2011 | 3 284 000 | 17,9 % |
7 | La carta robada | 22 նոյեմբերի 2011 | 3 562 000 | 19,0 % |
8 | La sangre de la doncella | 29 նոյեմբերի 2011 | 2 963 000 | 16,2 % |
9 | La huella | 6 դեկտեմբերի 2011 | 3 443 000 | 19,1 % |
Երկրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Պրեմիերայի ամսաթիվ | Դիտողների քանակ | Տոկոսներով | |
---|---|---|---|---|
1 | Luces y sombras | 3 հոկտեմբերի 2012 | 2 823 000 | 14,7 % |
2 | Un llanto en la noche | 10 հոկտեմբերի 2012 | 3 095 000 | 15,9 % |
3 | El secreto | 17 հոկտեմբերի 2012 | 2 822 000 | 14,6 % |
4 | Retorno al pasado | 24 հոկտեմբերի 2012 | 2 662 000 | 13,6 % |
5 | Cecilia | 31 հոկտեմբերի 2012 | 2 298 000 | 12,9 % |
6 | El aniversario | 7 նոյեմբերի 2012 | 2 904 000 | 15,4 % |
7 | El Bautizo | 14 նոյեմբերի 2012 | 2 902 000 | 15,2 % |
8 | El camarógrafo | 21 նոյեմբերի 2012 | 2 940 000 | 15,5 % |
Երրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Պրեմիերայի ամսաթիվ | Դիտողների քանակ | Տոկոսներով | |
---|---|---|---|---|
1 | Baile de máscaras | 22 հունվարի 2013 | 2 626 000 | 14,2 % |
2 | Propósito de enmienda | 29 հունվարի 2013 | 2 784 000 | 14,5 % |
3 | El secuestro | 5 փետրվարի 2013 | 2 617 000 | 13,7 % |
4 | Álbum de familia | 12 փետրվարի 2013 | 2 742 000 | 14,2 % |
5 | El juego de las apariencias | 19 փետրվարի 2013 | 2 747 000 | 14,2 % |
6 | Lazos de sangre | 26 փետրվարի 2013 | 2 513 000 | 13,9 % |
7 | El círculo de mediodía | 5 մարտի 2013 | 2 578 000 | 14,0 % |
8 | La última noche | 12 մարտի 2013 | 2 733 000 | 14,5 % |
9 | El primer día | 19 մարտի 2013 | 2 720 000 | 15,0 % |
10 | Valtejar | 2 ապրիլի 2013 | 2 711 000 | 13,8 % |
11 | La Venta | 9 ապրիլի 2013 | 2 608 000 | 13,7 % |
12 | El Torreón | 16 ապրիլի 2013 | 2 691 000 | 14,4 % |
13 | Nobleza obliga | 23 ապրիլի 2013 | 2 705 000 | 14,4 % |
14 | La subasta | 30 ապրիլի 2013 | 2 541 000 | 13,1 % |
15 | La variante de dragón | 7 մայիսի 2013 | 2 602 000 | 13,8 % |
16 | El enemigo en casa | 14 մայիսի 2013 | 2 509 000 | 13,6 % |
17 | El escarmiento | 21 մայիսի 2013 | 2 517 000 | 13,1 % |
18 | La ejecución | 28 մայիսի 2013 | 2 615 000 | 13,4 % |
19 | La salud de los difuntos | 4 հունիսի 2013 | 2 660 000 | 13,9 % |
20 | Revancha | 11 հունիսի 2013 | 2 569 000 | 13,7 % |
21 | El sacrificio | 18 հունիսի 2013 | 2 705 000 | 13,7 % |
22 | Cólera | 25 հունիսի 2013 | 2 625 000 | 14,9 % |
Համաշխարհային ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիրը | հեռուստաալիքը | Անվանումը երկրում |
---|---|---|
Բրազիլիա | Globosat | Grande Hotel |
Բուլղարիա | Nova television (Bulgaria) | Гранд Хотел |
Ֆրանսիա | Téva | Grand Hôtel |
Ֆրանսիա | M6 | Grand Hôtel |
Միացյալ Թագավորություն | Sky Arts 2 | Grand Hotel |
Ռուսաստան | Ռոսիա 1 | Гранд отель |
Ռուսաստան | Sony Entertainment Television Russia | Гранд отель |
Թուրքիա | Sinema TV Aşk | Grand Hotel |
Լիտվա | LNK | Viešbutis "Grand Hotel" |
Էստոնիա | Sony Entertainment Estonia | Grand Hotel |
Էստոնիա | Kanal11 | Hotell Grand |
Վենեսուելա | Televen | Gran Hotel |
Գերմանիա | Sony Entertainment Televisión | Grand Hotel |
Լեհաստան | AXN White | Grand Hotel |
Սերբիա | RTS 2 | Хотел Гранд |
Չեռնոգորիա | RTCG | Veličanstveni hotel |
Պորտուգալիա | SIC Mulher | Grande Hotel |
Հայաստան | Առաջին ալիք | Գրանդ հոթել |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lanacion.com.ar/conversaciones-de-domingo/a-los-97-anos-el-periodista-abrasha-rotenberg-publica-su-sexto-libro-anoro-la-epica-de-los-suenos-la-nid05112023/
- ↑ «Bambú Producciones, Gran Hotel». bambuproducciones. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «antena3.com, Gran Hotel». antena3.
- ↑ «'Gran Hotel' aplasta a 'Homicidios', consiguiendo 3,7 millones de espectadores». elreferente.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «El Palacio de la Magdalena bate nuevos récords de visitantes» (իսպաներեն). eldiariomontanes.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Antena 3 estrenará en octubre 'Gran Hotel', su nueva ficción de época». formulatv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Antena 3 ya promociona la segunda temporada de 'Gran Hotel'». formulatv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռուստասերիալի պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-13 Wayback Machine (իսպ.)
- Հեռուստաալիքի պաշտոնական կայք (իսպ.)
- Հեռուստաընկերության պաշտոնական կայք Արխիվացված 2012-06-24 Wayback Machine (իսպ.)
- Դիտել «Գրանդ հոթել»-ն առցանց (իսպ.)
- Գրանդ հոթել Արխիվացված 2012-12-09 Wayback Machine
|