Alphaville
Alphaville | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | սինտիփոփ, նոր ալիք |
Գործունեություն | 1982 - այժմ |
Լեյբլ | Atlantic Records, Metropolis Records, Polydor Records |
Կայք | alphaville.de |
Անդամներ | |
Մարիան Գոլդ, Մարտին Լիստեր, Դեյվիդ Գուդս, Յակոբ Կիրշ, Մայա Քիմ, Քարսթեն Բրոքեր | |
Նախկին անդամներ | |
Ռայներ Բլոս, Բերնհարդ Լոյդ, Ռիկի Էկոլետ, Ֆրանկ Մերտենս | |
Alphaville (band) Վիքիպահեստում |
Alphaville, գերմանական սինտիփոփ խումբ, որը մեծ ճանաչում է ունեցել 1980-ական թվականներին։ Ստեղծվել է 1982 թվականին. ստեղծողները համարվում են Մարիան Գոլդը, Բերհնարդ Լոյդը և Ֆրանկ Մերտենսը։ Խումբը սկզբում անվանվել է Forever Young, սակայն ավելի ուշ փոխել է անունը՝ Alphaville: Խումբը համաշխարհային ճանաչում է ստացել երկու հիթերի շնորհիվ՝ «Big In Japan» և «Forever Young», որը թողարկվել է 1984 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին կար Nelson Community ծրագիրը։ Այն համարվում էր ստեղծագործ մարդկանց համայնք, որտեղ զբաղվում էին երաժշտությամբ, արվեստով, գրականությամբ և այլն։ 1980 թվականին Մարիանը ծանոթանում է Լոյդի հետ, ով միանում է ծրագրին։ 1981 թվականին առաջին համերգն է կայանում, որտեղ նանք կատարում են իրենց իսկ գրած երգերը։ Համերգը կայանում էր ակումբում, որտեղ Լոյդը դի ջեյ էր աշխատում։ 1982 թվականին Լոյդը սկսում է համագործակցել Ֆրանկ Մերտենսի հետ, նրանց է միանում նաև Մարիանը։ Խմբի անդամները իրենց նոր անուն են մտածում՝ «Forever Young»: Միասին գրում են «Forever Young» ստեղծագործությունը և ձայնագրում են այն։
1983 թվականին խումբը նոր անվանում է ստանում՝ «Alphaville». Ժան Լյուկ Գոդարի համանուն ֆիլմի անունը։ Ֆիլմում Ալֆավիլը ապագայի քաղաքն է, որը վերահսկվում է մի հզոր համակարգչի օգնությամբ։ Քաղաքում կանոններից դուրս են բոլոր մարդասիրական զգացմունքները, ինչպիսիք են՝ սերը, քնքշությունը, կարեկցանքը և փոխադարձ օգնությունը, արգելված են պոեզիան և ռոմանտիզմը։
1983 թվականի վերջում խումբը պայմանագիր է կնքում «WEA Records»-ի հետ։ 1984 թվականի հունվարին թողարկում է իր առաջին սինգլը՝ «Big In Japan»: Երգը գրել էր Գոլդը, դեռևս 1979 թվականին։ «Big In Japan» երգը մեծ ճանաչում է ձեռք բերում աշխարհի տարբեր ծայրերում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հունաստանում, Շվեդիայում, Շվեյցարիայում (զբաղեցնում է առաջին հորիզոնականը)։
Այս սինգլին հաջորդում են ևս երկու սինգլներ՝ «Sounds Like a Melody» և «Forever Young», որոնք նույնպես մեծ հաջողության են հասնում ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում։
Նույն տարվա աշնանը թողարկվում է դեբյուտային ««Forever Young» ալբոմը։ Չնայած հաջողությանը, Ֆրանկ Մարտենսը լքում է խումբը, և նրան փոխարեն 1985 թվականին գալիս է Ռիկի Էկոլետը։
Alphaville խումբը երաժշտություն է գրում «Der Bulle Und Das Mädchen» (Աղջիկը և ոստիկանությունը) ֆիլմի համար և «Nackt im Wind» երգով մասնակցություն է ունենում «Band Fuer Afrika» բարեգործական ծրագրում։ 1985 թվականի փետրվարին այդ երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Billboard-ի գերմանական տարբերակում։
1986 թվականի հունիսին թողարկվում է խմբի երկրորդ ալբոմը՝ «Afternoons In Utopia», որի առաջին սինգլը՝ «Dance With Me» բարձր հորիզոնականներ է զբաղեցնում եվրոպական մի շարք երկների հիթ շքերթներում։ Խումբը հրաժարվում է համերգային շրջագայություններից և զբաղվում է ստուդիական աշխատանքներով։ Այնուհետև թողարկվում է «Universal Daddy» սինգլը, իսկ դեկտեմբերին՝ «Jerusalem» սինգլը։ Ալբոմը ապագայի մասին էր, աշխարհի մասին, որտեղ չէր լինի սոցիալական անհավասարություն, միջուկային հակամարտություններ և այլ արատներ։
1987-2000 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը իր աշխատանքներն է սկսում «Soundtraxx For Imaginary Movies» ծրագրում։
1988 թվականի հունվարին Գերմանիայում թողարկվում է խմբի երգերի ժողովածուն։ Քննադատների մոտիվներով ժողովածուում երկու երգ չեն թողարկվել՝ «To Germany With Love» և «Summer in Berlin»: Նույն տարվա երկրորդ կեսին ԱՄՆ-ում թողարկվում է ռեմիքսային ժողովածու «The Singles Collection»` ներառելով վաղ տարիներին գրված երգերի օրիգինալ և ռեմիքսային տարբերակները։
Երրորդ ալբոմը «The Breathtaking Blue» թողարկվել է երեք տարի անց։ Ալբոմի պրոդյուսերը Կլաուս Շուլցն էր։ Խումբը մտածել էր կարճամետրաժ ֆիլմի նման տեսահոլովակ նկարահանել։ Տասը ռեժիսորներ, որոնց մեջ մտնում էր նաև Գոդրի Ռեջիոն, ստեղծում են «ֆիլմեր» ալբոմի երգերի համար։ Այն ուներ մեկ ընդհանուր անվանում՝ «Songlines»: «For A Million» երգի տեսահոլովակը նկարահանել է Ալեքսանդր Կայդանկովսկին։ Մարիան Գոլդը նրա մասին ասել է. «Մենք երջանիկ ենք եղել, որ նրան մասնակից ենք դարձրել մեր ծրագրին։ Մենք գիտեինք նրան և հիանում էինք նրանով։ Մենք տեսել ենք նրան Տարկովսկիի «Ստալկեր» ֆիլմում։ Նրա ներդրումը Songlines-ում շատ գեղեցիկ և լիրիկական է եղել։ Ես շոկի մեջ էի, երբ իմացա նրա մահվան մասին»[1]։ «Middle of the Riddle» երգի տեսահոլովակը Օսկար մրցանակաբաշխության ժամանակ անվանակարգվել է որպես «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»[2]։
Այս ամենից հետո խումբը որոշ ժամանակ դադարում է ստեղծագործել։ Մարիանը զբաղվում է սոլո ծրագրով՝ «So Long Celeste», որը լույս է տեսել 1992 թվականի օգոստոսին և ներառել է 6 օրիգինալ երգեր և 4 քավեր տարբերակներ։ Բերհնարդը սկսում է Alphavillie-ի հայտնի հիթերի ռեմիքսները ստեղծել, որոնք թողարկվում են «First Harvest 1984–92» ժողովածուում։
Այս դադարից հետո խումբը սկսում է երրորդ ալբոմի՝ «Prostitute» ձայնագրման աշխատանքները, որի պրոդյուսերները հենց խմբի անդամներն են դառնում։
1993 թվականին խմբին հրավիրում են Բեյրութ՝ համերգային շրջագայության։ Խմբի անդամները որոշում են ընդունել հրավերը 10 տարվա ստուդիական շխատանքներից հետո։ Այս համերգը խմբի առաջին համերգն էր։ Դրանից հետո՝ հունիսի 26-ին խումբը բացօթյա համերգ է տալիս Ֆինլանդիայում։
1994 թվականին թողարկվում է «Fools» սինգլը, այնուհետև՝ չորրորդ «Prostitute» ալբոմը։ Այս լաբոմը ներառում է տարբեր ժանրերի երգեր. փոփ, ռոք, ռեգգի։
Շուտով սկսվում են «Salvation» ալբոմի աշխատանքները, որի պրոդյուսերը դառնում է Էնդի Ռիչարդսը, ով եղել է նաև Art Of Noise և OMD խմբերի պրոդյուսերը։ Մարիան Գոլդը Ռուպեևտ Հայանի գլխավորությամբ ՀԱՀ-ում թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը՝ «United»: Միաժամանակ խմբին լքում է Ռիկի Էկոլետը։ Լոնդոնում կայանում է խմբի ջրջագայությունը և ստեղծվում է խմբի պաշտոնական կայքը։
Ռիչարդսի հետ համագործակցության ընթացքում թողարկվում է «Wishful Thinking» սինգլը։ Սեպտեմբերին խումբը թողարկում է Salvation» ալբոմը, որը ընդգծում էր խմբի սինտիփոփ հնչողությունը։ Սկավառակի թողարկման ժամանակ Ռիկի Էկոլետը պաշտոնապես լքում է խումբը, չնայած համարվում է ալբոմի մի քանի երգերի հեղինակ։ Այս ալբոմի թողարկումից հետո ավարտվում է «WEA Records» ընկերության հետ կնքած պայմանագիրը։
1998 թվականին խումբը շարունակում է շրջագայել Գերմանիայով և Արևելյան Եվրոպայով։ Ինչպես նաև համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում, Պերուում։ 1999 թվականի սեպտեմբերին թողարկվում է «Visions of Dreamscapes» ժողովածուն, որի երգերը գրվել էին խմբի բրազիլական շրջագայության ժամանակ։ Նույն թվականին Բերհնարդ Լոյդը իր երաժիշտ ընկերոջ՝ Մաքս Հոլերի հետ համացանցում նշում է իրենց՝ նոր երաժշտական ծրագիր ստեղծելու մասին։ ԱՄՆ-ում թողարկվում է «Flame» սինգլը։ Այն երգի քավեր տարբերակն է։
1999 թվականի հունիսին Alphaville-ը համերգ է տալիս Քիլում, ավելի քան տասը հազար հանդիսատեսի առջև։ Հուլիսին խումբը երկու խոշոր համերգներ է ունենում Սոլթ Լեյք Սիթիում։ Այդ համերգի տոմսերը վաճառվել են երկու շաբաթում այն բանից հետո, երբ խումբը պաշտոնապես հայտարարել էր համեգի կայանալու մասին։ Տարվա վերջում Alphaville-ը Պորտուգալիայում հանդես է գալիս 17 հազարանոց հանդիսատեսի առջև։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 Forever Young
- 1986 Afternoons In Utopia
- 1989 The Breathtaking Blue
- 1994 Prostitute
- 1997 Salvation
- 1999 Dreamscapes
- 2000 Stark Naked And Absolutely Live
- 2001 Forever Pop
- 2003 CrazyShow
- 2010 Catching Rays on Giant
- 2014 Strange Attractor
- 2014 So 80s!
Խմբի անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիան Գոլդ (վոկալ) (1983 — այժմ)
- Յակոբ Կիրշ (հարվածային գործիքներ) (2004 — այժմ)
- Դեյվիդ Գուդս (կիթառ) (2004 — այժմ)
- Մայա Քիմ (բաս, ստեղնաշարային գործիքներ) (2011 - այժմ)
- Քարսթեն Բրոքեր (ստեղնաշարային գործիքներ) (2014 - այժմ)
Նախկին անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերհնարդ Լոյդ (ստեղնաշարային գործիքներ) (1983—2000)
- Ֆրանկ Մերտենս (ստեղնաշարային գործիքներ) (1983—1984)
- Ռիկի Էկոլետ (կիթառ) (1985—1997)
- Ռայներ Բլոս (ստեղնաշարային գործիքներ) (1997—2003)
- Մարտին Լիստեր (ստեղնաշարային գործիքներ) (1998—2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Ռուսական ֆան-ակումբ
- Alphaville Music
- Խմբի բլոգը Արխիվացված 2017-05-08 Wayback Machine
- Միջազգային ֆորում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alphaville» հոդվածին։ |
|