«Fallen», (անգլ. թարգ․՝ Ընկած), ամերիկյան Evanescenceռոք խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը, թողարկվել է 2003 թվականին։ Այն դարձել է 2004 թվականի ամենավաճառված 8-րդ ալբոմը, մեկ տարվա ընթացքում վաճառվել է 6,85 միլիոն օրինակ։ Ալբոմը ձայնագրվել է Կալիֆոռնիայի «Ocean Studios» (Բըրբանք) և «Conway Recording Studios» (Հոլիվուդ) ստուդիաներում։
Ալբոմը իր մեջ ներառում է «Whisper», «My Immortal» և «Imaginary» երգերի նոր տարբերակները։ «Tourniquet» և «Taking Over Me» երգերից բացի, բոլոր երգերը գրել են Էմի Լին, Բեն Մուդին և Դեյվիդ Հոջեքսը։ «Taking Over Me» երգը գրել է Ջոն Լե Կոմփթոնը։ «Tourniquet» երգը գրել է թմբկահար Ռոք Գրեյը, որը սկզբնապես կատարում էր նրա նախկին՝ Soul Embraced խումբը։ Սակայն ալբոմում հարվածային մասերը նվագել է ոչ թե Ռոքը, այլ A Perfect Circle խմբի թմբկահար Ջոշ Ֆրիզը։ Ալբոմի մի քանի տարբերակներում առկա է «My Immortal (խմբի տարբերակ) 12-րդ երգը։ «Fallen» ալբոմը յոթ անգամ (7 միլիոն օրինակ) պլատինե հավաստագրում է ստացել ԱՄՆ-ում և վեց անգամ (420 հազար օրինակ) պլատինե հավաստագրում է ստացել Ավստրալիայում։ Ալբոմը, որը 65 շաբաթ անցկացրել է չարթերում, ամբողջ աշխարհում 17,5 միլիոն օրինակով է վաճառվել։ «Fallen» ալբոմը 2004 թվականին առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Տարվա ալբոմ» անվանակարգում։
Ալբոմի առաջին սինգլը«Bring Me To Life»-ն է։ Թողարկվել է 2003 թվականի ապրիլի 22-ին։ Billboard Hot 100 չարթում չորրորդ հորիզոնական է հասել։ Երգը ձայնագրվել է 12 Stones ռոք խմբի լիդեր Փոլ ՄաքՔոյի մասնակցությամբ։ Սկզբնապես ենթադրվում էր, որ երգը տղամարդու վոկալ չի ներառելու։
Ալբոմի երկրորդ սինգլը դարձել է «Going Under» երգը։ Թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 9-ին։
Սկզբնապես երգը պետք է դառնար ալբոմի առաջին սինգլը, սակայն «Bring Me To Life» երգի մեծ հայտնիության պատճառով որոշում է կայացվել «Going Under» երգը դարձնել երկրորդ սինգլը։
Ալբոմի երրորդ սինգլը դարձել է «My Immortal» երգը։ Սինգլը թողարկվել է 2003 թվականի դեկտեմբերի 8-ին։ «Գրեմմիի» 47-րդ մրցանկաբաշխության ժամանակ երգը առաջադրվել է «Լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։
Ալբոմի չորրորդ սինգլը դարձել է «Everybody's Fool» երգը։ Թողարկվել է 2004 թվականի հունիսի 7-ին։
Էմի Լիի քրոջ՝ Քերրի Լիի հետաքրքրությունը Բրիթնի Սփիրսի նման փոփ աստղերն էին, որը ոգեշնչել է գրել այս երգը։ Քերրին 8 արեկան հասակից սկսել է նրանց նման հագնվել, ինչը բարկացնում էր Էմիին։
Երգը գրվել է 2001-2002 թվականներին, որպես դեմո ձայնագրություն, հետագայում ներառվել է «Fallen» ալբոմում։ Սա Էմիի երբևէ գրած ամենաանձնական երգն է և ալբոմի միակ երգը, որը երգչուհին երբեք չի կատարել համերգների և ելույթների ժամանակ։ «Hello»-ն Էմի Լիի քրոջ մասին է, որը անհայտ հիվանդությունից մահացել է 1987 թվականին՝ երեք տարեկան հասակում։ Հետագայում Էմի Լին նրան ևս մեկ երգ է նվիրել՝ «Like You»։
Ահա թե ինչ է Էմի Լին ասել «Blender» ամսագրին՝
«Երբ դա տեղի ունեցավ, աշխարհի իմ ամբողջ ընկալումը փոխվեց։ Դա հիմարություն է հնչում, սակայն հենց այդ ժամանակ ես արտիստ դարձա։ Երաժշտությունը դա ինքս ինձ բուժելու փորձ է։ Սրա նման բաները կարող են ոչնչացնել քեզ կամ դու կարող ես անցնել դրա միջով և առաջ շարժվել»։
Այս երգը Evanescence խմբի գոյությունից ի վեր մի շարք փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնապես թողարկվել է 1998 թվականին «Evanescence» մինի ալբոմում։ Էմի Լին գրել է այս երգը և ակնհայտ է, որ այն նրա հին սենյակի մասին է։ Երգը մեկնաբանվում է որպես անձնական խնդիրներից խուսափելու համար ՝ աշխարհի սահմաններից դուրս գտնվող վայրի որոնում։
Երգը իսպանական ռադիոկայանների համար որպես սինգլ է թողարկվել։ Վարկանիշում երգը 17-րդ հորիզոնական է հասել։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑«Evanescence – Fallen» (Japanese). oricon ME inc. 2003 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)