Jump to content

Doubleday (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Doubleday
Изображение логотипа
Տեսակգրահրատարակչություն և տպարան
Հիմնադրված է1897
ՀիմնադիրFrank Nelson Doubleday? և S. S. McClure?
ՎայրՆյու Յորք, ԱՄՆ
ԱրդյունաբերությունՀրատարակչություն և հրատարակչություն
ՍեփականատերKnopf Doubleday Publishing Group?
Կայքdoubleday.knopfdoubleday.com
 Doubleday (publisher) Վիքիպահեստում

Doubledayամերիկյան հրատարակիչ ընկերություն է, որը հիմնադրվել է 1897 թվականին, որպես Doubleday & McClure Company և մինչև 1947 թվականը Միացյալ Նահանգների ամենամեծ հրատարակչական կազմակերպությունն էր։ Այն հիմնականում թողարկում էր ԱՄՆ-ի գրողների աշխատանքները և տարածում էր իր խանութներում։ 2009 թվականից, Doubleday-ը միացել է Knopf Publishing Group-ին և կազմել Knopf Doubleday Publishing Group-ը։

Ընկերությունը հիմնադրվել է 1879 թվականին, Doubleday & McClure Company անունով, Ֆրենկ Նելսոն Դաբլդեյի կողմից[1], ով բաժնետիրություն ուներ Սեմյուել ՄաքՔլարի ասմագրերի հրատարակչության հետ։ Իրենց առաջին բեսթելլերներից էր Ռեդյարդ Կիպլինգի «Օրվա աշխատանք» ժողովածուն։ Մյուս գրողները, ինչպիսիք Վիլյամ Սոմերսեթ Մոեմն է և Ժոզեֆ Կոնրադը, թողարկվել են ընկերության ավելի վաղ տարիներին։ Ավելի ուշ, Թեոդոր Ռուզվելտը դարձավ ընկերության փոխնախագահը։

1900 թվականին, ընկերության անվանումը փոխվեց Doubleday, Page & Company, երբ Ուոլթեր Հայնս Փեյջը միացավ որպես նոր բաժնետեր։ 1922 թվականին, հիմնադրի որդի Նելսոն Դաբլդեյը միացավ ընկերությանը։

1910 թվականին, Doubleday, Page, and Co.-ի գրասենյակը տեղափոխվեց Նյու Յորքի Գարդեն Սիթի, որն ընդգրկեց գնացքի կայարանը[2]։ Doubleday ընկերությունը գնեց Ֆրանկլին պողոտայի արևմտյան մասի մեծ մասը և տեղի բնակիչների համար տներ կառուցվեցին Չորրորդ փողոցում։ 1916 թվականին, ընկերության համաստեղծողը և Գարդեն Սիթիի ղեկավար Ուոլթեր Հայնս Փեյջը դարձավ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանը։

1927 թվականին, Doubleday-ը միացավ George H. Doran Company-ին, ստեղծելով Doubleday, Doran-ը, անգլախոս աշխարհում ամենամեծ հրատարակչական բիզնեսը։ 1946 թվականին, ընկերությունն անվանափոխվեց Doubleday and Company-ի։ Նելսոն Դաբլդեյ կրտսերը նշանակվեց նախագահ, սակայն շարունակեց մնալ նաև ղեկավարման նախագահ՝ մինչև իր մահը՝ 1949 թվականի հունվարի 11-ը։ Դուգլաս Բելք-ը անցավ ղեկավարություն և նախագահի պաշտոնում մնաց 1946 թվականի 1963 թվականը[3]։

1947 թվականից, Doubleday-ն ամենամեծ հրատարակչությունն էր ԱՄՆ-ում, որը տարեկան վաճառում էլ 30 միլիոն գիրք։

Դաբլդեյի փեսա Ջոն Թըրներ Սերջենթը, 1963-ից 1978 թվականները դարավ նախագահ և գլխավոր տնօրեն։ Նելսոն Դաբլդեյը նույն պաշտոններում նրան հաջորդեց 1978-ից 1985 թվականներին, իսկ Ջեյմս ՄաքԼաֆլինն էլ Դաբլդեյին, որից հետո Դաբլդեյը դարձավ ղեկավարման նախագահ։

1980 թվականին, ընկերությունը գնեց New York Mets բեյսբոլի թիմը։ Այն ջախջախելով Boston Red Sox-ին, հաղթեց 1986 թվականի աշխարհի խաղերում։

1986 թվականին, ֆիրման միջազգային հարաբերություններում դարձավ լիովին ինտեգրացված կազմակերպություն, որն անում էր առևտրական հրատարակում, մասսայական շուկայի համար փափուկ կազմով գրքերի թողարկում, գրքային ակումբներ և գրքի արտադրություն՝ հեռուստառադիոհեռարձակման և գովազդման ձեռնարկությունների հետ համատեղ։ Ընկերությունը գրասենյակներ ունի Լոնդոնում և Փարիզում, լիովին տնօրինված մասնաճյուղեր Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում և միացյալ ձեռնարկություններ Միացյա Թագավորությունում և Նիդերլանդներում։

Doubleday-ը հրատարակչական ընկերությունը 1986 թվականին վաճառեց Bertelsmann-ին[4][5] և միացավ փոքրամասնության սեփականատեր Ֆրեդ Ուիլփոնին գնելու New York Mets-ը։ 1988 թվականին, ֆիրմայի մասերը դարձան Bantam Doubleday Dell Publishing-ի բաժնեմասերը, որն էլ իր հերթին համարվում է Random House-ի ենթաբաժինը։

2008 թվականի վերջին և 2009 թվականի սկզբին, Doubleday իմպրինտը միացավ Knopf Publishing Group-ին կազմեց Knopf Doubleday Publishing Group ընկերությունը[6]։

Նշանավոր խմբագիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր գրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր ծառայողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «History». randomhouse.com.
  2. Newportvintagebooks.com
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  4. 4,0 4,1 McDowell, Edwin (1986 թ․ դեկտեմբերի 18). «German Firm Completes Acquisition of Doubleday». New York Times.
  5. Mcdowell, Edwin (1986 թ․ հոկտեմբերի 1). «PENGUIN AGREES TO BUY NEW AMERICAN LIBRARY». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  6. [1] Shakeups hit Random House, other publishers
  7. Fargnoli, A. Nicholas; Golay, Michael (2009). Critical Companion to William Faulkner. Infobase Publishing.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]