Միցիո Կակու
Միցիո Կակու անգլ.՝ Michio Kaku | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1947[1][2][3][…] (74 տարեկան) Սան Խոսե, Կալիֆոռնիա |
Բնակության վայր(եր) | Նյու Յորք |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ճապոնական ծագումով ամերիկացի |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, գիտական գրող, գիտության մասսայականացնող, ապագայաբան, համալսարանի պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող, ռադիոհաղորդավար և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և աստղագիտություն |
Անդամակցություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Ստենլի Մանդելստամ |
Պարգևներ | Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ |
Կայք | mkaku.org |
Michio Kaku Վիքիպահեստում |
Միցիո Կակու (ճապ.՝ 加來 道雄, անգլ.՝ Michio Kaku, հունվարի 24, 1947[1][2][3][…], Սան Խոսե, Կալիֆոռնիա[6]), ճապոնական ծագմամբ ամերիկացի գիտնական, տեսական ֆիզիկայի ոլորտի փորձագետ։ Հայտնի է որպես գիտությունը մասսայականացնող անձ, հեղինակ է գիտահանրամատչելի մի շարք գրքերի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միցիոն ծնվել է 1947 թվականի հունվարի 24-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում[7]: Նրա նախնիները եղել են ճապոնացի էմիգրանտներ։ Նրա պապը եկել է Ամերիկա, որպեսզի մասնակցի 1906 թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին։ Միցիոյի հայրը ծնվել է Կալիֆոռնիայում, սակայն կրթվել է Ճապոնիայում և փոքրիշատե կարողանում է խոսել անգլերեն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ծնողներն ուղարկվել էին ճապոնացիների համար նախատեսված ռազմական ճամբար, որտեղ և նրանք հանդիպել էին, և որտեղ ծնվել էր Միցիո Կակուի եղբայրը։
Կակուն 1960-ական թվականներին սովորել է Պալո-Ալտոյի Քիբբերի միջին դպրոցում և եղել է դպրոցի շախմատի թիմի ավագը։ «Ապագայի ֆիզիկա» գրքում Միցիո Կակուն գրում է իր դպրոցական տարիների մասին.
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում անցկացվող ազգային գիտությունների տանավաճառի ժամանակ նա իր վրա է հրավիրում ֆիզիկոս Էդվարդ Թելլերի ուշադրությունը, ով իր հովանավորության տակ է վերցնում Կակուին՝ տալով նրան «Հերց» ֆոնդից կրթաթոշակ։
Կակուն առաջինն էր, ով 1968 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանի բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում։ Այնուհետև նա ընդունվել է Բերկլի Կալիֆոռնիայի համալսարանի ռադիացիայի լաբորատորիա, որտեղ և 1972 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (Ph.D)։ Իսկ արդեն 1973 թվականին նա դառնում է Փրինսթոնի համալսարանի դասախոսներից մեկը։
Վիետնամի պատերազմի ժամանակ Կակուն Ջորջիայում ավարտում է բազային նախապատրաստումը, և հետևազորային մարզումները Վաշինգտոնում: Պատերազմը վերջացել էր մինչև նրա՝ ռազմաճակատում հայտնվելը։
Ամուսնացած է Սուձուե Կակուի հետ։ Ունի երկու աղջիկ։ Ներկայումս ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայում Կակուն աշխատում է Նյու Յորքի քաղաքային քոլեջում որպես ուսուցիչ։ Այնտեղ նա դասավանդել է շուրջ 25 տարի։
Միցիո Կակու, տեսական ֆիզիկայի ակտիվ մասսայականացնող և ժամանակակից տիեզերքի կառուցվածքի մասին կոնցեպցիայի հեղինակ է, հեղինակ է գիտահանրամատչելի մի շարք գրքերի, որի հիմնական նպատակն է փորձ փոխանցել համալիր գիտական տեսությանը, ցանկացած ընթերցողի մատչելի լեզվով։ Կակուն հաճախ էր ելույթ ունենում ռադիոյով և հեռուստատեսությամբ, նկարահանվում է փաստագրական ֆիլմերում։ Օրինակ՝ որպես հեռուստահաղորդավար հանդես է գալիս Discovery հեռուստաալիքի How the Universe works և Sci Fi հաղորդումներում։ Այդ ֆիլմերից մի քանիսը նույնիսկ թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Այդ թվում նաև վարում է Նյու Յորքի կոնֆերանսներից մի քանիսը։
Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միցիո Կակուն հետաքրքրվում էր նաև աստղագիտությամբ: Համարվում է մի շարք տիեզերքի վերաբերյալ վավերագրական ֆիլմերի հսկիչ։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Введение в теорию суперструн. — М.: «Мир», 1999 г., 624 стр., ISBN 5-03-002518-9 (перевод с англ. — Michio Kaku. Introduction to Superstrings, Springer, 1990, 568 p., ISBN 978-0-387-96700-4)
- Параллельные миры. Об устройстве мироздания, высших измерениях и будущем Космоса. — М.: ООО Издательство «София», 2008 г., 416 стр., ISBN 978-5-91250-520-1 (перевод с англ. — Michio Kaku. Parallel Worlds: A Journey Through Creation, Higher Dimensions, and the Future of the Cosmos, Anchor, 2006, 448 p., ISBN 978-1-4000-3372-0)
- Физика невозможного Archived 2014-11-04 at the Wayback Machine.. — М.: Альпина нон-фикшн, 2009 г., 456 стр., ISBN 978-5-91671-024-3 (перевод с англ. — Michio Kaku. Physics of the Impossible, New York: Doubleday, 2008, 329 p., ISBN 978-0-385-52069-0)
- Физика будущего Archived 2014-08-19 at the Wayback Machine.. — М.: Альпина нон-фикшн, 2012 г., — 584 стр., ISBN 978-5-91671-164-6 (перевод с англ. — Michio Kaku. Physics of the Future, New York: Doubleday; First Edition, 2011, 416 p., ISBN 978-0-385-53080-4)
- Митио Каку Гиперпространство. Научная одиссея через параллельные миры, дыры во времени и десятое измерение. — М.: Альпина Нон-фикшн, 2014. — 502 с. — ISBN 978-5-91671-397-8
- Митио Каку Будущее разума = The Future Of The Mind. The Scientific Quest To Understand, Enhance, And Empower The Mind. — М.: Альпина Нон-фикшн, 2015. — 502 с. — ISBN 978-5-91671-369-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Internet Movie Database
- ↑ Michio Kaku - Time: 3 - Earthtime, BBC MMIV
- Հունվարի 24 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Սան Խոսե քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ֆուտուրոլոգներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ