Jump to content

Don’t Worry, Be Happy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Don’t Worry, Be Happy»
-ի սինգլը
ԵրգահանBobby McFerrin?[1]

Don’t Worry, Be Happy (հայ.՝ «Մի անհանգստացիր, եղիր ուրախ»), ամերիկացի երաժիշտ Բոբի Մաքֆերինի երգը։ Թողարկվել է 1988 թվականի սեպտեմբերին և դարձել է առաջին ա կապելլա ստեղծագործությունը, որն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և գլխավորել է այն 2 շաբաթ։ Երգը հինգ շաբաթ եղել է բրիտանական UK Singles Chart աղյուսակում և բարձրացել մինչև երկրորդ հորիզոնական։ Երգը հինգ շաբաթ եղել է բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում և բարձրացել մինչև երկրորդ հորիզոնական։ 1989 թվականի «Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ «Don’t Worry Be Happy» երգը հաղթող է ճանաչվել «Տարվա երգ» (Song of the Year) և «Տարվա ձայնագրություն» (Record of the Year) անվանակարգերում, իսկ Բոբի Մաքֆերինը հաղթել է «Տղամարդու լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։ Երգի անունը հայտնի հնդիկ փիլիսոփա և միստիկ Մեհեր Բաբայի ասույթից է։ Երգը ներառում է ջազ և ռեգգի ոճեր։ Նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ բացի Մաքֆերինից ներգրավված են նաև Ռոբին Ուիլյամսը և Բիլ Իրվինը։ Երգն այնպես է ձայնագրվել, որ բացի Մաքֆերինի ձայնից հնչում է նաև գործիքային մաս՝ իր ձայնային տվյալներով։ Արդյունքում ստացվում է գործիքային երաժշտության տպավորություն, չնայած երգի կատարման ժամանակ չի հնչում ոչ մի երաժշտական գործիք։

Երգը 1980-ական թվականների լավագույն երգերի ցանկում զբաղեցնում է 31-րդ տեղը (VH1’s 100 Greatest One Hit Wonders of the 80s): 2011 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի՝ իր ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների, երգը «1980-ական թվականների ամենավատ երգերի» ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը[2]։

1996 թվականի «Don’t Worry Be Happy» քարտ

Հնդիկ միստիկ և փիլիսոփա Մեհեր Բաբան հաճախ է հեռագրել «Մի՛ անհանգստացիր, եղիր ուրախ» արտահայտությունը, երբ դիմում էր արևմուտքում գտնվող իր հետևորդներին[3]։ Ավելի ուշ՝ 1960-ական թվականներին, այս արտահայտությունը տպում էին էզոթերիկական խաղային քարտեզների և պլակատների վրա։ 1988 թվականին, երբ Մաքֆերինը գտնվում էր Tuck & Patti ջազ խմբի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող բնակարանում, նրա մոտ հայտնվել է նմանատիպ մի պաստառ։ Ոգեշնչվելով արտահայտության արտահայտիչ լինելուց և պարզությունից՝ Մաքֆերինը հետագայում գրել է հայտնի երգը։ Երգը դարձել է «Կոկտեյլ» ֆիլմի սաունդթրեքն ու հաջորդ տարվա հիթ։ USA Weekend Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ Մաքֆերինն ասել է.

Որտեղ էլ որ դուք տեսնեիք Մեհեր Բաբայի պաստառը, նա սովորաբար ասում է՝ Don’t worry, be happy: Ինձ թվում է, որ այս չորս բառերի մեջ ամփոփված է բավականին պարզ փիլիսոփայություն[4]:

Քավերներ և այլընտրանքային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքֆերինից բացի երգը կատարել են մի քանի երգիչներ։

  • 2007 թվականին անիմացված էգ ավանակ Հոլլի Դոլլին թողարկել է երգի իր տարբերակը։ Իր առանձնահատկության շնորհիվ երգը Շվեյցարիայում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը[5]։
  • Katsimiha Brothers խումբը հունարենով և իրենց գրած տեքստով ձայագրել է այս երգի քավերը։
  • Չեռնոգորացի երաժիշտ Ռամբո Ամադեուսը, երբ Հարավսլավիան գտնվում էր պատերազմի և տնտեսական ճգնաժամի մեջ, «Don’t Happy, Be Worry» անունով նմանակում է արել, որտեղ քննադատել է հարավսլավական էստրադայում թագավորող լավատեսությունը։
  • Public Enemy հիփ-հոփ խմբի «Fight the Power» ստեղծագործությունը նույնպես պարունակում է «Don’t Worry, Be Happy» արտահայտությունը։
  • Mondo Club նախագիծը 2001 թվականին Թրեվոր Թրեյլորի կատարմամաբ ձայնագրել է երգի քավեր տարբերակը։
  • 2004 թվականին Միխայիլ Բաշակովը ձայագրել է «Թեթև տար» ծաղրանմանակումը։
  • Mad Heads XL ուկրաինական խումբը ձայնագրել է սկա-քավեր անգլերեն (2005) և ուկրաիներեն (2007) լեզուներով։ Ուկրաիներենի վերնագիրն ՝ «Հանգստացիր, թեթև տար»։
  • Երգը 2000 թվականից օգտագորձվել է նաև անիմատորական երաժշտական խաղալիքներում։
  • Նիդերլանդական Hermes House Band խումբը երգի քավերը ներառել է իր «Rhythm of the Nineties» (2009) ալբոմում։

Ֆիլմեր և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը կամ նրա վերնագիրը հաճախ է օգտագործվում ԱՄՆ-ի մշակույթում։ Կատակերգակ Ջորջ Կարլինն իր «Napalm and Silly Putty» գրքում գրում է, որ շատ ամերիացիներ պատրաստ կլինեին ընդունելու երգի տեքստում շարադրված փիլիսոփայությանը բարիքներից հրաժարվելու վերաբերյալ։ Մաքֆերինի ստեղծագործությունն օգտագործվել է 1988 թվականի նախագահական ընտրությունների ժամանակին ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածու Ջորջ Բուշ Ավագ օգտին. մինչև դեմոկրատ հեղինակն արտահայտել է իր դժգոհությունը[6]։

Երգը հաճախ է օգտագործվում ֆիլմերում և հեռուստասերիալներու որպես սաունդթրեք լուսավոր և լավատեսական տեսարանների համար, օրինակ՝ «Չքվի՛ր (Flushed Away, 2006), ՎԱԼԼ-Ի (WALL-E, 2008) մուլտֆիլմերը, «Բևերլի Հիլզի արքայազնը» (The Fresh Prince of Bel-Air), «Սիմփսոնները», «Ֆուտորամա», «Մարմնի մասեր», «That 70s Show» սերիալները։ Երգը թողարկվելուց հետո միանգամից դարձել է «Կոկտեյլ» ֆիլմի (Cocktail, 1988) սաունդթրեքը։ Այն երբեմն օգտագործվում է ծաղրական համատեքստերում՝,ապշեցուցիչ և բրուտալ տեսարաններ ձևավորելու համար, օրինակ՝ «Մեռյալների լուսաբացը» (Dawn of the Dead, 2004) և «Ծովային հետևակ» (Jarhead, 2005) ֆիլմերը։ Երգը հնչում է Alamo Rent A Car, Walkers և Huggies տակդիրների հեռուստագովազդներում։ Ռուսական հեռախոսակապի օպերատոր «Ռոստելեկոմն» օգտագործում է այս ստեղծագործությունն իր «Վիրտուալ АТС» ապրանքանիշում որպես ողջույնի խոսք։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն առաջին անգամ ներկայացվել է 1988 թվականին «Կոկտեյլ» ֆիլմի հետ միաժամանակ և միանգամից հայտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 88-րդ հորիզոնականում[7]։ Սակայն նույն տարում երգը վերաթողարկվել է և 1988 թվականի սեպտեմբերի 24-ին գլխավորել այդ հիթ-շքերթը։ Այն նաև զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Tracks և 7-րդ տեղը Billboard Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթներում[7][8][7]։ Մեծ Բրիտանիայում երգը UK Singles Chart հիթ-շքերթում հասել է երկրորդ հորիզոնական։

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1988–1989) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[9] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[10] 1
Բելգիա Ultratop Flanders[11] 2
Canada Top Singles (RPM)[12] 1
Canada 30 Retail Singles (RPM)[13] 1
Դանիա (IFPI)[14] 2
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[15] 4
Ֆրանսիա SNEP[16] 29
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 10)[17] 1
Իռլանդիա (IRMA)[18] 3
Իտալիա (Musica e dischi)[19] 23
Նիդերլանդներ Dutch Top 40[20] 2
Նիդերլանդներ Mega Single Top 100[21] 3
Նոր Զելանդիա RIANZ[22] 2
Նորվեգիա VG-lista[23] 5
Հարավային Աֆրիկա (Springbok Radio)[24] 4
Իսպանիա (AFYVE)[25] 5
Շվեդիա Sverigetopplistan[26] 2
Շվեյցարիա Schweizer Hitparade[27] 2
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[28] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[29] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[30] 7
US Hot Black Singles (Billboard)[31] 11
Հիթ-շքերթ (2016) Ամենաբարձր
հորիզոնական
Լեհաստան Polish Airplay Top 20[32] 75

Տարեվերջյան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1988) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[33] 14
Բելգիա (Ultratop Flanders)[34] 35
Նիդերլանդներ (Dutch Top 40)[35] 22
Նիդերլանդներ (Single Top 100)[36] 47
US Billboard Hot 100[37][38] 37
West Germany (Official German Charts)[39] 43
Հիթ-շքերթ (1989) Հորիզոնական
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[40] 30
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[41] 26
West Germany (Official German Charts)[42] 10

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան ՀավաստագրումՎաճառք
Australia — 85,000[43]
Դանիա (IFPI Denmark)[44] Gold 45 000^
Գերմանիա (BVMI)[45] Platinum 500 000^
Իտալիա (FIMI)[46] Gold 50 000*
Իսպանիա (PROMUSICAE)[47] Gold 30 000^
Շվեդիա (GLF)[48] Gold 25 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[49] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[50] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ ISWC-Net
  2. ↑ Lenta.ru: Музыка: Читатели Rolling Stone выбрали худшие песни 1980-х
  3. ↑ Meher Prabhu: Lord Meher, The Biography of the Avatar of the Age, Meher Baba. Bhau Kalchuri, Manifestation, Inc. 1986. pp. 5134, 5770, 5970, 6405, 6742…
  4. ↑ USA Weekend Magazine, October 21-23, 1988
  5. ↑ «swedishcharts.com - Holly Dolly - Don't Worry Be Happy». Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  6. ↑ «"Don't Worry, Be Happy", Bobby McFerrin». VH1's Pop-up Video. 1997.
  7. 1 2 3 «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. ↑ «( Bobby McFerrin > Charts & Awards > Billboard Singles )». allmusic. 1950 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. ↑ Australian-charts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  10. ↑ Bobby McFerrin — Don't Worry, Be Happy Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  11. ↑ Ultratop.be — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  12. ↑ «Don't Worry, Be Happy in Canadian Top Singles Chart». Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  13. ↑ «Don't Worry, Be Happy in Canadian 30 Retail Singles Chart». Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  14. ↑ Danish Singles Chart. November 18, 1988.
  15. ↑ Pennanen, Timo (2021). «Bobby McFerrin». Sisältää hitin - 2. laitos Levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla 1.1.1960–30.6.2021 (PDF) (ֆիններեն). Helsinki: Kustannusosakeyhtiö Otava. էջ 166. Վերցված է 2022 թ․ հուլիսի 3-ին.
  16. ↑ Lescharts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  17. ↑ «Íslenski Listinn Topp 10 (14. október 1988)» (PDF) (իսլանդերեն). Dagblaðið Vísir. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  18. ↑ «Don't Worry, Be Happy in Irish Chart». IRMA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին. Only one result when searching "Don't worry be happy"
  19. ↑ «Classifiche». Musica e dischi (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին. Set "Tipo" on "Singoli". Then, in the "Artista" field, search "Bobby McFerrin".
  20. ↑ Nederlandse Top 40 - week 45, 1988 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  21. ↑ Dutchcharts.nl — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  22. ↑ Charts.org.nz — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. Top 40 Singles. Hung Medien.
  23. ↑ Norwegiancharts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. VG-lista. Hung Medien.
  24. ↑ John Samson. «Don't Worry, Be Happy in South African Chart». Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  25. ↑ «LISTAS DE AFYVE – Singles 1988» (իսպաներեն). 2007 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  26. ↑ Swedishcharts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. Singles Top 60. Hung Medien.
  27. ↑ Bobby McFerrin — Don't Worry, Be Happy swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  28. ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  29. ↑ Bobby McFerrin Album & Song Chart History Billboard Hot 100 for Bobby McFerrin.
  30. ↑ Bobby McFerrin Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Bobby McFerrin.
  31. ↑ «Bobby McFerrin Chart History: Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Վերցված է 2021-11-19-ին.
  32. ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  33. ↑ «ARIA Top 100 Singles for 1988». Australian Recording Industry Association. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  34. ↑ «Jaaroverzichten 1988». Ultratop. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  35. ↑ «Top 100-Jaaroverzicht van 1988». Dutch Top 40. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  36. ↑ «Jaaroverzichten – Single 1988». dutchcharts.nl. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  37. ↑ «1988 The Year in Music & Video: Top Pop Singles». Billboard. Vol. 100, no. 52. 1988 թ․ դեկտեմբերի 24. էջ Y-20.
  38. ↑ «Billboard Top 100 – 1988». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  39. ↑ «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. ↑ «Jahreshitparade Singles 1989». austriancharts.at. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  41. ↑ «Schweizer Jahreshitparade 1989». hitparade.ch. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  42. ↑ «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. ↑ Glenn A. Baker (1989 թ․ հունվարի 28). «Australia '89» (PDF). Billboard. Vol. 101, no. 4. էջ A-20. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին – via World Radio History.
  44. ↑ «Danish single certifications – Bobby McFerrin – Don't Worry Be Happy». IFPI Danmark.
  45. ↑ «Gold-/Platin-Datenbank (Bobby McFerrin; 'Don't Worry, Be Happy')» (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. ↑ «Italian single certifications – Bobby McFerrin – Don't Worry Be Happy» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. ↑ certweek IS REQUIRED for SPANISH CERTIFICATION.
  48. ↑ «Guld- och Platinacertifikat − År 1987−1998» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. ↑ «British single certifications – Bobby McFerrin – Don't Worry Be Happy». British Phonographic Industry.
  50. ↑ «American single certifications – Bobby Mc Ferrin – Don't Worry Be Happy». Recording Industry Association of America.