DPR Ian

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
DPR Ian
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1990(1990-09-06) (33 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
Մասնագիտությունռեփեր
ԱնդամությունC-Clown?

Քրիստիան Յու (անգլ.՝ Christian Yu, սեպտեմբերի 6, 1990(1990-09-06), Սիդնեյ, Ավստրալիա), հայտնի է որպես DPR Ian[1], ավստրալացի երգիչ, ռեփեր և ռեժիսոր[2][3], 2012-2015 թվականներին C-Clown բոյ բենդի անդամ։ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին սոլո դեբյուտ է ունեցել իր սեփական՝ Dream Perfect Regime (DPR) լեյբլում՝ «So Beautiful» թվային սինգլով։ Իր առաջին՝ «Moodswings in to Order» ստուդիական ալբոմը թողարկել է 2022 թվականի հուլիսի 29-ին[4]։ 2022 թվականին նա Spotify հարթակի 10-րդ ամենաշատ լսումներ ունեցող քեյ փոփ տղամարդ արտիստն է[5][6]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա փոքր էր, և նրան մեծացրել է մայրը։ Հաճախել է Վուլոնգոնգ քաղաքի կատարողական արվեստի ավագ դպրոցը և նվագել է ծանր մետալ խմբում, որտեղ նրա վրա ազդեցություն են ունեցել մյուզիքլներն ու կրկեսները, որոնք նա հաճախել է մանուկ հասակում[7][8]։ 2008 թվականին, երբ նա 18 տարեկան էր, սկսել է տեսանյութեր վերբեռնել իր ՅուԹյուբյան ալիքում՝ «B Boy B.yu» անվամբ։ Դպրոցն ավարտելուց հետո Յուն մեկ տարի գիտություն և արվեստ է սովորել Սիդնեյի համալսարանում, նախքան դուրս գալը։ Այնուհետև, նա տեղափոխվել է Հարավային Կորեա՝ զբաղվելու պարով։ Սկզբում, նա մտադրություն չուներ քեյ փոփ այդոլ դառնալ, սակայն նրան դրսում նկատել է լեյբլի գործակալը և հրավիրել լսումների։ Առաջին լսումների ժամանակ նա չէր կարողանում երգել, բայց կարողանում է տպավորել իր պարային կարողություններով[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն դեբյուտ է կատարել որպես C-Clown խմբի լիդեր՝ Հռոմ (Rome) բեմական անվամբ, որը առաջացել է իր կորեական՝ «Ba-rom» անունից։ Վեց հոգուց բաղկացած տղաների խումբը դեբյուտ է կատարել 2012 թվականին և հանդիսանում է Yedang Entertainment-ի առաջին այդոլ խումբը[1]։ 2015 թվականին C-Clown-ի լուծարումից հետո Յուն՝ DPR Live-ի, Cream-ի և REM-ի հետ միասին հիմնել է Dream Perfect Regime-ը, որի անդամներն իրենց անուններին կցում են լեյբլի հապավումը՝ DPR[9][10]։ 2021 թվականին թողարկել է իր դեբյուտային՝ «Moodswings in This Order» մինի ալբոմը[11], իսկ դեբյուտային՝ «Moodswings In To Order» ստուդիական ալբոմը 2022 թվականին[12]։

Յուն պատասխանատու է DPR լեյբլի վիզուալ արվեստի համար և բոլոր երաժշտական տեսահոլովակների ռեժիսորն է, ինչպիսիք են DPR Live-ի «Jasmine», «Legacy» և «Yellow Cab» տեսահոլովակները, ինչպես նաև իր սեփական տեսահոլովակները՝ «So Beautiful», «No Blueberries» և «Ballroom Extravaganza»: Նա նաև նկարահանել և մոնտաժել է երաժշտական տեսահոլովակներ այլ արտիստների համար, ներառյալ Բոբիի «HOLUP», Մինոյի «Body» և Թեյանգի «Wake Me Up» տեսահոլովակները[13]։ 2020 թվականին DPR Ian-ը նկարահանվել է CL-ի «5 Stars» երգի տեսահոլովակում[14]։ Այդ տարի նրանք նաև համագործակցել են՝ թողարկելով «So Beautiful» և «No Blueberries» երգերը[15]։

2021 թվականին DPR Ian-ը և DPR Live-ը թողարկել են «Diamonds + and Pearls» երգը՝ որպես «Շան-Չին և տասը մատանիների լեգենդը» ֆիլմի սաունդթրեքի մի մաս[16]։ 2024 թվականին DPR Ian-ը նկարահանել և նկարահանվել է IU-ի «Shopper» երգի տեսահոլովակում[17]։

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

DPR Ian-ի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում, երբ նա դեռահաս էր, իսկ քսան տարեկանում՝ անհատականության դիսոցիատիվ խանգարում[18][8], որոնք հետագայում հիմք են հանդիսանում ստեղծել իր ալտեր էգոները՝ Միտոն և «Mr. Insanity»-ն[19][20]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ
KOR
[21]
US
[22]
Moodswings in to Order 30 146

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ
KOR
[21]
US
[24]
Moodswings in This Order
  • Թողարկում՝ մարտի 12, 2021
  • Լեյբլ՝ Dream Perfect Regime, Kakao M
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
40 __
Dear Insanity
  • Թողարկում՝ հոկտեմբերի 6, 2023[25]
  • Լեյբլ՝ Dream Perfect Regime
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
31 138

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
"So Beautiful 2020 Moodswings in This Order
No Blueberries (CL-ի և DPR Live-ի հետ համագործակցությամբ)
Ballroom Extravaganza 2022 Moodswings in to Order
Peanut Butter & Tears[25] 2023 Dear Insanity
So I Danced/Don't Go Insane

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Արտիստ Նշումներ Ծան.
2020 +5 Star+ CL [14]
2024 Shopper IU որպես ռեժիսոր [17]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Regime World Tour (DPR Live-ի և DPR Cream-ի հետ համատեղ) (2022)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրում Արդյունք Ծան.
Կորեական հիփ-հոփ մրցանակաբաշխություն 2022 Տարվա R&B ալբոմ Moodswings in This Order Առաջադրված [27]
2023 Տարվա R&B թրեք Ballroom Extravaganza Առաջադրված [28]
Տարվա տեսահոլովակ Miito Movie (Part 1)⁣ Առաջադրված [29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Diving deep into DPR Ian's past and present». MoinNet. 2021 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Partridge, Ken (2022 թ․ հուլիսի 27). «DPR IAN Adds To His Mystique With New Single "Ballroom Extravaganza"». Genius (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Yeo, Gladys (2022 թ․ հուլիսի 26). «DPR IAN drops brand-new song 'Ballroom Extravaganza'». NME. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Yeo, Gladys (2022 թ․ հունիսի 14). «DPR IAN announces first studio album 'Moodswings In To Order'». NME. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «@dprianupdates». Twitter (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  6. «2023 Spotify Wrapped: Most-Streamed Kpop Artists and Songs - KPOPPOST» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  7. Wilder, Gabriel (2013 թ․ դեկտեմբերի 7). «Putting the 'popular' into K-pop». The Sydney Morning Herald (անգլերեն).
  8. 8,0 8,1 Mulenga, Natasha (2021 թ․ ապրիլի 23). «DPR Ian and the DPR Crew Are Building a Music Industry Blueprint». Teen Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Siroky, Mary (2022 թ․ հուլիսի 29). «DPR Ian Breaks Down New Album Moodswings In To Order Track by Track: Exclusive». Consequence. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  10. Singh, Lavanya (2018 թ․ հոկտեմբերի 3). «DPR: 'We Did this Ourselves From the Ground Up'». Rolling Stone India. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  11. «DPR IAN, 오늘(12일) 첫EP 발매…독창적 세계관». Herald. 2021 թ․ մարտի 12.
  12. «The Mythology of DPR IAN: Korean-Australian Idol to Pop World Creator». Rolling Stone Australia (ավստրալիական անգլերեն). 2022 թ․ հուլիսի 29. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  13. «10 Music Videos You Might Not Have Known Were Directed By DPR IAN». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  14. 14,0 14,1 Kim, Yeeun (2020 թ․ նոյեմբերի 6). «CL Unveils Love-Filled Music Video for New Single "+5 STAR+"». Hypebae. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  15. «DPR Ian drops new single 'So Beautiful' with music video – watch». Bandwagon Asia (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  16. maylkm (2021 թ․ նոյեմբերի 28). «Diving deep into DPR Ian's past and present». MoinNet (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  17. 17,0 17,1 Ziwei, Puah (2024 թ․ փետրվարի 14). «IU drops teaser for 'Shopper' music video, narrated by DPR Ian». NME. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  18. «TikTok - Make Your Day».
  19. Mamo, Heran (2021 թ․ մարտի 26). «DPR Ian Is Reframing Mental Disorders as 'Superpowers': Emerging Artists Spotlight». Billboard.
  20. «DPR IAN's 'Dear Insanity' Chooses The Unpredictable Path | GRAMMY.com». www.grammy.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  21. 21,0 21,1 «Moodswings In This Order». Circle Chart. 14–20 March 2021. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  22. @billboardcharts (August 8, 2022). «Debuts on this week's #Billboard200 (2/2)...» (Թվիթ). Վերցված է 9 August 2022-ին – via Թվիթթեր.
  23. «Moodswings in to Order». Circle Chart (կորեերեն). 2022 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
  24. @billboardcharts (October 16, 2023). «Debuts on this week's #Billboard200...» (Թվիթ). Վերցված է 17 October 2023-ին – via Թվիթթեր.
  25. 25,0 25,1 «DPR IAN Reveals EP 'Dear Insanity' & Shares 'Peanut Butter & Tears' Single». Broadway World. 2023 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  26. «CIRCLE CHART - 써클차트». Circle Chart (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. «Korean Hip-hop Awards 2022 Nominees». Korean Hip-hop Awards.
  28. «후보 소개: KOREAN HIPHOP AWARDS 2023». koreanhiphopawards.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  29. «후보 소개: KOREAN HIPHOP AWARDS 2023». koreanhiphopawards.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.