Վուլոնգոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վուլոնգոնգ
անգլ.՝ Wollongong
Flagstaff Hill Fort..jpg
Կոորդինատներ: 34°25′59″ հվ. լ. 150°52′59″ ավ. ե. / 34.43306° հս․. լ. 150.88306° ավ. ե. / 34.43306; 150.88306
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1834 թ.
Մակերես684 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն289 236 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+10
Փոստային ինդեքսներ2500
Պաշտոնական կայքwollongong.nsw.gov.au
##Վուլոնգոնգ (Ավստրալիա)
Red pog.png

Վուլոնգոնգ կամ Ուոլոնգոնգ (անգլ.՝ Wollongong [ˈwʊləŋɡɒŋ]), քաղաք Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Թասմանյան ծովի ափին։

Ըստ 2010 թվականի տվյալների՝ քաղաքում ապրում է 292 190 մարդ[1]։ Նահանգի բնակչության թվով երրորդ քաղաքն է՝ Սիդնեյից և Նյուքասլից հետո, իսկ երկրում՝ 9-րդը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wollongong.jpg

Ժամանակակից քաղաքի տեղում սկզբնապես ապրում էին ավստրալիայի աբորիգենները։ Եվրոպացիների առաջին այցը եղել է 1796 թվականին, նրանց շարքում էին Մեթյու Ֆլինդերսը և Ջորջ Բասը։ 19-րդ դարի սկզբում ստեղծվել են առաջին գաղութները։ 19-րդ դարի կեսից սկսած բնակչության հիմնական զբաղմունքը ածուխի արդյունահանումն էր։

Հետագայում Վուլոնգոնգը դարձել է սև մետաղաձուլության կենտրոնը, չնայած վերջին տարիներին Վուլոնգոնգի ամենախոշոր (և միակ) պողպատաձուլական գործարանը, որը պատկանում է BlueScope Steel ընկերությանը, նշանակալի չափով կրճատել է արտադրանքի ծավալը։ Ներկայումս քաղաքի նշանակալի հաստատությունը Վուլոնգոնգի համալսարանն է։ Արվարձաններում տեղակայված է Պորտ Քեմբլը՝ երկրի ամենախոշոր նավահանգստային և արդյունաբերական գոտիներից մեկը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլոնգոնգը նահանգի մայրաքաղաք Սիդնեյից գտնվում է 80 կմ հարավարևմուտք՝ Քեմբլ և Քեյր լեռների լանջին։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Իլավար ծովալճակը։

Քաղաքի կլիման մեղմ է, խոնավ, օվկիանոսային։ Ձմռանը միջին ջերմաստիճանը +12-+13°С է, ամռանը՝ +21-+22°С։ Անձրևի տեսքով տեղումների տարեկան միջին քանակը 1300-1400 մմ է։ Անձրևային օրերը ձմռանը 7-10 են, իսկ ամռանը՝ 13-15[2]։ Ամռան շոգը մեղմանում է մշտական ծովազեփյուռով։

Վուլոնգոնգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 44.1
(111.4)
41.7
(107.1)
40.2
(104.4)
35.4
(95.7)
28.5
(83.3)
24.7
(76.5)
25.7
(78.3)
30.3
(86.5)
34.2
(93.6)
38.8
(101.8)
40.6
(105.1)
41.5
(106.7)
44.1
(111.4)
Միջին բարձր °C (°F) 25.6
(78.1)
25.6
(78.1)
24.5
(76.1)
22.5
(72.5)
20.0
(68)
17.6
(63.7)
17.0
(62.6)
18.3
(64.9)
20.3
(68.5)
22.1
(71.8)
22.9
(73.2)
25.0
(77)
21.8
(71.2)
Միջին օրական °C (°F) 21.7
(71.1)
21.9
(71.4)
20.6
(69.1)
18.3
(64.9)
15.9
(60.6)
13.5
(56.3)
12.6
(54.7)
13.5
(56.3)
15.4
(59.7)
17.3
(63.1)
18.6
(65.5)
20.7
(69.3)
17.5
(63.5)
Միջին ցածր °C (°F) 17.9
(64.2)
18.2
(64.8)
16.7
(62.1)
14.2
(57.6)
11.8
(53.2)
9.4
(48.9)
8.3
(46.9)
8.8
(47.8)
10.6
(51.1)
12.6
(54.7)
14.4
(57.9)
16.5
(61.7)
13.3
(55.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 9.6
(49.3)
10.3
(50.5)
9.1
(48.4)
5.1
(41.2)
3.1
(37.6)
2.0
(35.6)
0.8
(33.4)
2.0
(35.6)
3.3
(37.9)
4.7
(40.5)
5.4
(41.7)
8.3
(46.9)
0.8
(33.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 130.3
(5.13)
156.4
(6.157)
160.4
(6.315)
129.3
(5.091)
106.4
(4.189)
112.4
(4.425)
63.4
(2.496)
83.3
(3.28)
67.4
(2.654)
100.5
(3.957)
115.6
(4.551)
94.6
(3.724)
1320,9
(52,004)
Միջ. անձրևոտ օրեր 13.8 13.7 14.5 11.2 10.8 9.7 8.5 7.8 9.3 11.4 13.6 13.0 137.3
աղբյուր: [3]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Перепись 2006 года
  2. Bureau of Meteorology
  3. «Wollongong, New South Wales Köppen Climate Classification (Weatherbase)»։ Weatherbase։ Արխիվացված օրիգինալից 6 September 2015-ին։ Վերցված է 2019-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]