Բրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծովազեփյուռից)

Բրիզ (ֆր.՝ brise՝ թույլ քամի) կամ ծովազեփյուռ, ծովերի, մեծ լճերի, ջրամբարների, լայնահուն գետերի ափերին փչող, տեղական, օրական պարբերական քամի։ Ընդգրկում է օդի մի քանի մետր ուղղաձիգ հաստության շերտ, որից վեր դիտվում է հակառակ հոսանք (հակաբրիզ)։ Ցերեկը փչում է ջրային մակերևույթից դեպի համեմատաբար տաք ցամաքը, գիշերը՝ սառը ցամաքից դեպի ջրային մակերևույթ։

A: Ծովային բրիզ (ցերեկային),
B: Գիշերային բրիզ

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա, Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես Մասրիկի դաշտի հատվածում) դիտվում է ապրիլ-հոկտեմբերին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1.8 մ/վ է, ցամաքից փչող բրիզինը՝ 2.4 մ/վ (լեռնային քամու ազդեցությամբ)։

Ցերեկային բրիզ անտառից դեպի դաշտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бризы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Бриз // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Бриз // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Прох Л. З. Словарь ветров. — Л.: Гидрометеоиздат, 1983. — С. 32—34. — 312 с. — 28 000 экз.