Cuphead (համակարգչային խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Cuphead
Cuphead promo logo ddwtd.png
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[1], Humble Store[2], Nintendo eShop և Microsoft Store
ԿոմպոզիտորKristofer Maddigan?
Թողարկման թվականսեպտեմբերի 29, 2017, հոկտեմբերի 19, 2018[3] և ապրիլի 18, 2019
ՊլատֆորմներXbox One, Վինդոուզ, Nintendo Switch, ՕԷս Տաս և PlayStation 4
ՇարժիչUnity
Ժանրshoot 'em up? և պլատֆորմեր
Խաղի ռեժիմtwo-player video game?, միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
USKUSK 6
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, գեյմփադ և մկնիկ
Պաշտոնական կայքcupheadgame.com(անգլ.)

Cuphead, ( անգլ. թարգմանաբար՝ «Գավաթագլուխ»[4]), run and gun և պլանտֆորմեր ժանրի համակարգչային խաղ մշակված և հրապարակված ծրագրավորողների կանադական StudioMDHR Entertainment խմբի կողմից։ Խաղի անոնսը կայացել է 2013 թվականին, սակայն խաղը անհատական համակարգիչներ և Xbox One-ի համար թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին։

Ղեկավարելով Քափհեդ անունով հերոսին, խաղացողը պետք է կռվի մի շարք հզոր հերոսների դեմ, որպեսզի սատանաին վերադարձնի պարտք։ Խաղի հեղինակաները ոգեշնչված 1930-ական թվականների անիմատորների գործերով, ինչպիսք են օրինակ Fleischer Studios-ը, փորձել են առավելագույն պահպանել խաղի սյուռեալիստական որակը։ Խաղը Microsoft Windows-ի և Xbox One-ի համար թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ Nintendo Switch-ի համար 2019 թվականի ապրիլի 18-ին։

2020 թվականին կթողարկվի խաղի DLC-ը The Delicious Last Course անվամբ։

Խաղային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Cuphead-ը shoot 'em up խաղ է, հիմնված է շարունակական մարտերի վրա[5]։ Խաղի հերոս՝ Քափհեդը, վեճի ընթացքում պարտվել է սատանաին և փորձում է վերադարձնել պարտքը։ Խաղը ունի շարունական զարգացող փուլերի տեսք[6]։ Քափհեդը ունի անվերջ փորձի հնարավորություն, և նա մահից հետո չի կորցնում զենքը[6][7]։ Գլխավոր հերոսը ունի հնարավորություն տարատեսակ օբյեկների հայտնաբերման, որոնք նշված են վարդագույն գույնով։ Հաջողությամբ ձեռք բերված օբյեկները լրացնում են հատուկ հաշվիչը, որը թույլ է տալիս օգտագործել հատուկ հնարավորությունները[8]։ Փուլերը հասնելի են դառում հատուկ ներքին քարտեզի շնորհիվ, որն էլ ունի գաղտնի ճանապարհները[5][9]։ Խաղը կարելի է խաղալ երկուսով, այդ դեպքում ավելանում է նոր հերոս՝ Մագմենը (անգլ.՝ Mugman, «Человек-Кружка»)[10][10]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Cuphead առաջին խաղը թողարկել է StudioMDHR Entertainment, որի մշակել են Չադ և Ջարեդա եղբայները[6]։ Հավելյալ անիմացիոն աշխատանքը կատարել է Ջեյք Քլարկը։ Խաղի մշակումը սկսվել է 2010 թվականին։ Ծրագրավորողները խաղի վրա աշխատել են իրենց տներից՝ Տորոնտոից և Սասկաչեվանից[5]։ Խաղը ոգեշնչվել է Fleischer Studios, Disney մուլտֆիլմերից[11]։

Եղբայները երիտասարդ տարիքում դիտել էին 30-ական թվականների մուլտֆիլմերից, ինչը Չադը նկարագրում է ինչպես դեպք, որը իրենց մոտ հասունացել է նվեր ստացած մուլտֆիլմերի VHS-ձայնաերիզների։ Այսպես նրանք որոշում են ստեղծել խաղտ դեռ 2000 թվականին, բայց նրանց չէր բավարարում ռեսուրսները մշակումը շարունակելու համար։ Super Meat Bоy-ի ինդի-խաղի հաջողության հասնելուց հետո, եղբայները ևս մեկ անգամ են սկսում խաղի մշակումը։ Խաղի գլխավոր հերոս՝ Քափհեդի գաղափարը, եղբայները վերցրել են 1936 թվականի արտադրության ճապոնական մի ֆիլմից, որտեղ մարդը գլխին դրված բաժակով հանդերձ դառնում է տանկ։ Եղբայները ընտրեցին հենց այս կերպարը քանի-որ, այն թվում էր տարօրինակ[11]։

Անիմացիոն տեխնիկան, որ օգտագործվել է խաղում նման է 1930-ական թվականների մուլտիպլիկացիային[11]։ Չադը, ով աշխատել է ինչպես գրաֆիկ դիզայներ, նկարել է անիմաիան և ֆոնը։ Նա հերոսներին գունավորել է Photoshop-ով։ Կադրերի հաճախականութունը համարվում է միակ փոփոխութույնը ի տարբերություն նախնական տարբերակի։ Cuphead խաղային պրոցեսսը ունի 60 կադր/վայրկյանում, ի տարբերություն 30-ականների մուլտֆիլմերի, որտեղ կադրերի քանակը հավասար է 24-ի[12]։ Ջարեդը աշխատել է խաղի այլ ասպեկտներում, սակայն խաղի գեյմփլեյի հետ կապված հարցերը նրանք քննարկում էին երկուսով։ Նրանց ստուդիան վարձել էր ռումինական ծրագրավորողի, անիմատրի Բրուկլինից և ջազ երաժշտի Օնտարիոից։

Եղբայները Cuphead-ը նկարագրել են, ինչպես բարդ «ռետրո-խաղ», որում շեշտը դրված է ավելի շատ գեյմփլեյի վրա, քան սյուժեի[6]։ Kill Screen կայքը ծրագրավորողներին նկարագրում է ինչպես հասարակ անիմացիաին նվիրավածներ[5]։ Մշակման ընթացքում խաղային պրոցեսսը կրել է բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում թե ինչպես է հերոսը իրեն պահում պլատֆորմի ծայրերին և որքան ժամանակ խաղացողը պետք է մնա անխոցելի[11]։ Նրանք ծրագրել էի մի քանի տարատեսակ բարդությունների փուլեր։ Մշակողները որոշել էին սահամանել համաշխարհային ռեկորդ բոսսերի դեմ պայքարի փուլերի քանակով, ունենալով ավելի քան 30 այդպիսի մարտ, այն դեպքում երբ ամենաշատ մարտերի թիվը այդ ժամանակ հանում էր 25-ի։

Չնայած նրան, որ խաղը ներկայացվեց Electronic Entertainment Expo 2014 կոնֆերանսի ժամանակ, այն երկար ժամանակ հասանելի չէր Xbox համակարգերի համար։ 2014 թվականին խաղը պատրաստ էր 40 տոկոսով։ Սպասվում է, որ խաղը հետագայում կունենա հավելումմներ։ Cuphead խաղը Microsoft Windows-ի և Xbox-ի համար թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերին, macOS-ի և Linux-ի համար թողարկելու պոտենցիալով։ Cuphead-ը Xbox-ի համար կլինի բացառիկ և կապահովի Xbox Play Anywhere-ի կողմից[13]։ Խաղը ստեղծվել է Unity խաղային շարժիչի հիման վրա[14][15]։ Սեպտեմբերի 26-ին խաղը թողարկվեց Tesla Arcade-ի համար, որտեղ խաղալու համար միացվում է USB գեյմպադ[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GOG.com — 2008.
  2. Humble Store
  3. https://steamcommunity.com/games/268910/announcements/detail/1709572363921243276
  4. Горбунов, М. Игра с дьяволом : [Рецензия на игру Cuphead] // IGN. Россия. — 2017. — 28 ноября. — Цит. : «Крайне редко случаются ситуации, когда источник угрозы один — их может быть и два, и три, и четыре. Большинство из них, как правило, не движется по заданной траектории, а направляется в точку, где сейчас находится Чашкоголовый».(Ստուգված է 12 Մայիսի 2018)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Purdom Clayton (July 3, 2014)։ «Cuphead is roughly 40% done, but hey, it’s gonna be a trilogy»։ Kill Screen։ Վերցված է August 2, 2019 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Suszek Mike (January 4, 2014)։ «1930s cartoon-inspired Cuphead targeting late 2014 on PC»։ Joystiq։ AOL Tech։ Արխիվացված օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 2, 2014 
  7. «Cuphead» (ռուսերեն)։ kanobu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին։ Վերցված է 2017-09-30 
  8. Kohler Chris։ «This Is the Most Adorable, Brutally Difficult Game at E3»։ Wired։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-17-ին։ Վերցված է June 17, 2015 
  9. Ильин, Родион (2017-08-23)։ «Превью Cuphead. Когда вместо головы — чашка»։ Игромания։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին 
  10. 10,0 10,1 Pitcher Jenna (June 9, 2014)։ «Cuphead is a game. Watch it, view it»։ Polygon։ Vox Media։ Արխիվացված օրիգինալից August 2, 2014-ին։ Վերցված է August 2, 2014 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Purdom Clayton (July 14, 2014)։ «Where Did Cuphead Come From?»։ Kill Screen։ Վերցված է August 2, 2019 
  12. Callaham John (April 13, 2016)։ «Check out how the Cuphead team brings its animations to life»։ Windows Central։ Windows Central։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-16-ին։ Վերցված է April 13, 2016 
  13. Hall Charlie (2017-07-04)։ «Cuphead wont be coming to PlayStation 4»։ Polygon։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-04-ին։ Վերցված է 2017-07-04 
  14. Gilbert Ben (July 10, 2014)։ «Cuphead: Bringing 1930s style to 21st century games»։ Engadget։ AOL Tech։ Արխիվացված օրիգինալից July 3, 2015-ին։ Վերցված է July 3, 2015 
  15. Dornbush Jonathon (October 11, 2016)։ «Cuphead Delayed to 2017»։ IGN։ Ziff Davis։ Արխիվացված օրիգինալից October 11, 2016-ին։ Վերցված է October 12, 2016 
  16. «Introducing Software Version 10.0» (անգլերեն)։ www.tesla.com։ 2019-09-26։ Վերցված է 2019-09-29