Airbnb

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airbnb
888 Brannan, San Francisco, 2016.jpg
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, կայք, ձեռնարկություն և հանրային ընկերություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Հիմնադրված2008[2]
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, ԱՄՆ և Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Անձնակազմ5597 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[4]
ՀիմնադիրԲրայան Չեսքի, Joe Gebbia? և Nathan Blecharczyk?
Կայքairbnb.com
airbnb.com.tr

Airbnb (հայերեն՝ «Էյրբիէնբի»[5]), օնլայն հարթակ` ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալության, մասնավոր բնակարաններ առաջարկելու և գտնելու համար։

Կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbnb-ից օգտվողները հնարավորություն ունեն ճանապարհորդներին վարձակալությամբ տրամադրել իրենց բնակարանն ամբողջությամբ կամ մասնակի։ Կայքը հարթակ է տրամադրում տանտիրոջ ու հյուրի միջև կապի հաստատման համար, ինչպես նաև` պատասխանատու է փոխհամաձայնության համար։ Airbnb-ն կացարան է առաջարկում աշխարհի 65.000 քաղաքներում 191 երկրից։ 2008 թվականի օգոստոսին հիմնադրումից հետո[6] մինչև 2017 թվականի ապրիլ Airbnb կայքի միջոցով կացարան է գտել ավելի քան 150 միլիոն մարդ։ Իր գործունեության համար կայքը վերցնում է որոշակի տոկոս` տանտիրոջից գումարի 3 տոկոսը, իսկ պատվիրողից` 6-12 տոկոսը (ըստ 2017 թվականի ապրիլի տվյալների)[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbnb-ի գրասենյակը Տորոնտոյում

Airbnb-ն (ի սկզբանե` AirBed&Breakfast[8], «փչած ներքնակ և նախաճաշ») հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, Սան Ֆրանցիսկոյում։ Դրա հիմնադիրները Բրայան Չեսքին, Ջո Գեբբիան և Նեյթան Բլեչարզիկն են։ Ի սկզբանե ֆինանսավորումն ստացվում էր Y Combinator բիզնես-ինկուբատորից։ Ավելի ուշ Greylock Partners-ը, Sequoia Capital-ն և Էշթոն Քաթչերը նույնպես ներդրում են կատարել ընկերությունում[9][10]։

Հիմնադրումից մինչև 2017 թվականի ապրիլ նախագծում կատարվել է մոտ 3.4 միլիարդ դոլար ներդրում։ Ներդրողներից մեկը դարձել է ռուս գործարար Յուրի Միլների DST Global հիմնադրամը[7]։

Բացի Սան Ֆրանցիսկոյի գլխամասից, ընկերությունն ունի 10 տարածաշրջանային գրասենյակներ Բարսելոնայում, Բեռլինում, Համբուրգում, Կոպենհագենում, Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Սան Պաուլոյում, Սինգապուրում և Սիդնեյում[11]։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbnb-ի օգտագործողների պրոֆիլները (ինչպես հյուրերինը, այնպես էլ` հյուրընկալներինը) պարունակում են վարկանիշ, խորհուրդներ և ակնարկներ, որոնք թողնում են այլ օգտատերեր։ Օգտատերերի անձը կարող է հաստատվել սոցիալական ցանցերում պրոֆիլների միջոցով։ Կայքը հնարավոորություն է տալիս տանտիրոջն ու պոտենցիալ հյուրին առանձին շփվել` պատվերն իրականացնելուց առաջ[12]։

Պատվիրման համար վճարումը կատարվում է Airbnb կայքի միջոցով, գումարը պահվում է ընկերության կողմից 24 ժամ` հնարավորություն տալով հյուրին համոզվել, որ կացարանը համապատասխանում է նկարագրությանն ու լուսանկարներներին, որից հետո միայն գումարը փոխանցվում է տանտիրոջը[13]։

Այցելությունն ավարտելուց հետո հյուրն ու տանտերը կարծիք են թողնում միմյանց մասին և գնահատում են իրար` ըստ որոշակի չափանիշների, ինչն արդյունքում ձևավորում է նրանց երկուսի վարկանիշը։ Առցանց վարկանիշի կառավարման նմանատիպ համակարգ է օգտաործում նաև Իբէյ ինտերնետ աճուրդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]