Ասիագո-DLR աստերոիդների հետազոտություն
Ասիագո-DLR աստերոիդների հետազոտություն | |
---|---|
Տեսակ | աստղագիտական հետազոտություն և աստղագիտական աստղադիտարան |
Երկիր | Իտալիա |
Հապավում | ADAS |
Հիմնադրված | 2001 |
Նպատակներ | Երկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում |
Գլխադասային գրասենյակ | Պադուայի համալսարան, Սայդինգ Սփրինգի աստղադիտարան, Ուպսալայի աստղադիտարան |
Ասիագո-DLR աստերոիդների հետազոտություն (անգլ.՝ Asiago-DLR Asteroid Survey, ADAS), աստղագիտական հետազոտությունների ծրագիր, որն անց է կացվում 2001 թվականից։ Հետազոտության հիմնական նպատակն է աստերոիդների և գիսաստղերի որոնումը, հատուկ ուշադրություն դարձնելով Երկրին մոտեցող աստերոիդների վրա։ Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով ADAS ծրագիրը գրանցված է որպես ավելին քան 200 աստերոիդների հայտնաբերող[1]։
Հետազոտությունը համատեղ անց է կացվում Պադուայի համալսարանի Աստղագիտության բաժին (օգտագործելով Ասիագո աստղադիտարանի Սիմա Էկարի դիտարկումների կայանը) և Գերմանական ավիա-տիեզերական կենտրոնի Տիեզերական տվիչների տեխնոլոգիայի և մոլորակային հետազոտությունների ինստիտուտի կողմից։ ADAS ծրագրին շնորհվել է «209» ՄԱՄ կոդը։ Հիմնական հետազոտողներն են Սեզարե Բարբերին (Պադուա/Ասիագո) և Գերհարդ Հանը (Բեռլին/DLR): Հետազոտությունը համագործակցում է Ուպսալա-DLR աստերոիդների հետազոտություն (UDAS) ծրագրի հետ։
Կիրառվող գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 67/92-սմ Շմիդտի աստղադիտակ (F=215 սմ, f/3,2) — այս տիպի ամենամեծ աստղադիտակը Իտալիայում
Հետազոտությունների ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր աստերոիդների և գիսաստղերի որոնում
- Աստերոիդների և գիսաստղերի աստղաչափական հետազոտություններ
Հիմնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայտնաբերվել է 176 աստերոիդ 2001-ից սկսած[2]։
- Հրապարակվել են 15367 աստղաչափական դիտարկումների տվյալներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Minor Planet Discoverers, Asiago-DLR Asteroid Survey
- ↑ Բոլոր աստղաչափական դիտարկումների տվյալները ՓՄԿ կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետազոտության պաշտոնական էջ Արխիվացված 2012-01-06 Wayback Machine
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում հրապարակումներ՝
NASA ADS տվյալների բազայում հրապարակումներ:
|