2017 թվականը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Գործող պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուլիսի 25 - Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորում հայտնաբերվում է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դին, որը փնտրվում էր որպես անհետ կորած։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նա սպանվել էր կացնահարության հետևանքով։ Սպանության մեղադրանքով կալանավորվում է նրա կինը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից և նրան սպանելիս, ըստ նախնական տեղեկությունների, աֆեկտի մեջ է եղել[2]։

Օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգոստոսի 1 - Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահում 50-ամյա Թելման Քալաշյանը կրակոցներ է արձակում, որի հետևանքով սպանվում է չորս տղամարդ, յոթը՝ վիրավորվում։ Նախնական տեղեկություններով՝ Քալաշյանը վրեժխնդիր էր եղել իր պարտքերը չվերադարձնելու համար։ Դեպքից 27 օր անց նա հայտնաբերվում և կալանավորվում է[2]։
  • Օգոստոսի 29 - Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 31–ամյա Գոռ Հակոբյանը պատանդ է պահում իր ընկերուհուն՝ 24-ամյա կնոջը, սպառնալով՝ սպանել նրան։ Իրավապահները մոտ մեկ ժամ բանակցելուց հետո արդյունքի չեն հասնում։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների բազմության միջից դիպուկահարը կրակոցով վնասազերծում է պատանդառուին։ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին պատանդառուն մահանում է, իսկ պատանդառված կինը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց[2]։

Սեպտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեպտեմբերի 15 - Երևանի Կենտրոն համայնքում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սպանվում է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ նույն մարզի բնակիչ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը վիրավորվում է։ Ավելի ուշ պարզվում է, որ սպանությունը վենդետա էր և նախօրոք ծագրված է եղել։ Սպանության մեղադրանքով կալանավորվում է Ռաֆիկ Խաչատրյանը, իսկ սպանության համար հետախուզվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը ավելի ուշ հայտնաբերվում են Վրաստանում[2], սակայն Հայաստան են արտահանձնվում 2 տարի անց՝ 2019 թվականի փետրվարի 5-ին[3]։

Հոկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոկտեմբերի 30 - Արմավիր քաղաքի 36–ամյա բնակիչ Արգամ Հովիկյանը նախկին կնոջը տեսնելու նպատակով դանակով զինված ներխուժում է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ։ Երբ կինը փորձել էր փախչել, նա պատանդ էր պահել մանկապարտեզի 3–ամյա մի երեխայի։ Պատանդառուն մի քանի ժամ շարունակ դանակը պահելով երեխայի պարանոցին՝ սպառնացել է վնասել նրան։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է անվնաս ազատել երեխային[2]։

Դեկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեկտեմբերի 31
    • Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ամանորի գիշերը Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 4 քաղաքացի, մարմնական վնասվածքներ է ստացել 24 քաղաքացի։ Հայաստանի տարածքում արձանագրվել էր 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 8-ը Երևանում[4]։
    • Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2017 թվականին արձանագրվել է սպանության 48 դեպք, որից 35–ն է բացահայտվել։ Ոստիկանությունում 59 ահազանգ ստացվել է ինքնասպանության վերաբերյալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամանորի գիշերը Շտապ օգնությունը Երեւանում 787 կանչ է ստացել». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «2017–ին արձանագրված աղմկահարույց սպանության դեպքերից քանի՞սն է բացահայտվել». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  3. ««Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան». aravot.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Ամանորի գիշերը գրանցվել է 53 ավտովթար. մահացել է 4 մարդ». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.