Ֆրից կատվի ինը կյանքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆրից կատվի ինը կյանքերը
անգլ.՝ The Nine Lives of Fritz the Cat
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
Թեմակատու
ՌեժիսորRobert Taylor?
ՀնչյունավորումSkip Hinnant?
ՊրոդյուսերSteve Krantz?
ԵրաժշտությունTom Scott?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունAmerican International Pictures
ԴիստրիբյուտորAmerican International Pictures
Տևողություն79 րոպե
ՊրիկվելFritz the Cat?
Թվականհունիսի 26, 1974

«Ֆրից կատվի ինը կյանքերը» (անգլ.՝ The Nine Lives of Fritz the Cat) «Ֆրից կատվի արկածները» մուլտֆիմի շարունակությունն է, ստեղծված ռեժիսոր Ռոբերտ Թեյլորի կողմից: Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի հունիսի 26-ին: Ինչպես և «Ֆրից կատվի արկածները» մուլտֆիլմերը հիմնված են «Ֆրից կատու» կոմիկսի վրա, որի հեղինակը Ռոբերտ Քրամբը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականներին: Ֆրից կատուն ամուսնանում է, և ունենում է Ռալֆ անունով որդի, որը հաճախ էր զբաղվում ձեռնաշարժությամբ: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, սակայն Ֆրիցը չի ազատվում իր վնասակար սովորությունից՝ կանեփ ծխելուց: Դա դուր չի գալիս իր կնոջը, և այդ պատճառով նա հաճախ նախատում է վերջինիս: Ինքը՝ կատուն հերթական բանավեճի ժամանակ հեռանում է իր փոքրիկ աշխարհ՝ պատկերացնելով իր համար նոր կյանք:

Նա հանդիպում է Պուերտո Ռիկոյի իր ընկեր Հուանի հետ: Նրանք քննարկում են Հուանի քրոջ Չիտային: Դրանից հետո դեպքերը զարգանում են Հուանի տանը: Ֆրիցը նտած է բազմոցին Չիտայի հետ, որը գիրք է կարդում: Չիտային դուր չեկավ կանեփի հոտը, բայց կատուն ստիպեց աղջկան ծխել: «Թեթևություն» զգալով՝ նա Ֆրիցի հետ սեքսով է զբաղվում: Միևնույն ժամանակ տան մոտ սպասում էին ագռավ-կողոպտիչները, որոնք ցանկանում էին կողոպտել Ֆրիցին, բայց այնուհետև փոխում են իրենց միտքը և սկսում են հետևել զույգին: Սակայն սեքսը ընդհատվում է Չիտայի հոր այցի պատճառով: Տեսնելով Ֆրիցին նա վերցրեց որսորդական հրացանը և կրակեց Ֆրիցի վրա:

Երկրորդ կյանքում ֆրիցը հանդիպում է մի հարբած մարդու, որն բոլորին համոզում էր, որ նա Աստված է: Այնուհետև դեպքերը շրջվում են և շարունակվում է Նացիստական Գերմանիայում: Այստեղ գլխավոր հերոսը պատկերացնում է իրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվոր: Նա սեքսով է զբաղվում իր սպայի կնոջ և աղջկա հետ, բայց երբ դրա մասին իմանում է սպան, Ֆրիցը փախչում է և հայտնվում Ադոլֆ Հիտլերի մոտ, որը նոր հանձնակատար էր փնտրում: Ֆյուրերը, ընտրելով կատվին, խոսում է նրա հետ Գերմանիայի աշխարհակալության ծրագրի մասին: Հայտնի է դառնում, որ այդ ծրագրով Հիտլերը ցանկանում էր գրավել այլ երկրների քաղաքական գործիչների ուշադրությունը: Սակայն Ֆրիցը զոհվում է ամերիկացի տանկիստի կողմից ստացված վերքից:

Այնուհետև դեպքերը նորից շարունակվում են Նյու Յորք քաղաքում: Ֆրիցը փորձում է օգտագործված պահպանակ վաճառել գինու խանութի սեփականատեր Նիկիին: Վաճառականը սկզբում զայրույթի մեջ էր, սակայն այնուհետև դժգոհությունը փոխվում է ուրախության, և նա սկսեց իր կյանքից հին դեպքեր հիշել: Սակայն պոզիտիվ տրամադրությունը երկար չտևեց. Նիկին իմացավ, որ իր կինը գոնորեայով է վարակվել Ֆրիցից: Սրանից հետո գլխավոր հերոսն ասում է անցորդ Լեննիին, որ նա անդիմադրելի էր 1930-ական թվականներին, և սկսվում է մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես էր նա ապրում այն տարիներին:

Հաջորդ կյանքում Ֆրիցը փորձում է կանխիկացնել չեկը գրավատան սեփականատեր Մորիսի մոտ: Փրիցը նրան գործարք է առաջարկում. Մորիսը կանխիկացնում է չեկը, և փոխարենը ստանում է զուգարանակոնք: Սեփականատերը սկզբում չի համաձայնվում, սակայն թթու վարունգների պատճառով իր մոտ փորլուծություն էր սկսվել, և նա ստիպված համաձայնվում է: Բայց փողի փոխարեն նրան տիեզերական սաղավարտ: Դրա շնորհիվ Ֆրիցն իրեն պատկերացնում է իրեն ՆԱՍԱ-ի իր երազած տիեզերագնացի դերում: Այտեղ կատուն պետք է իրականացներ առաջին թռիչքը դեպի Մարս: Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Ֆիցը սիրահարվում է մի աղջիկ-ագռավի, որին նա հրավիրում է շաթլ՝ սեքսով զբաղվելու համար: Թռիչքի կառավարման կենտրոնից տիեզերանավը նախատեսվածից շուտ է սկսում թռիչքը, իսկ տիեզերքում պայթյուն է տեղի ունենում:

Հետո Ֆրիցը տեսնում է իր մահացած ընկերոջ՝ Դյուկի ուրվականը: Այնուհետև գլխավոր հերոսն ուղևվորվում է ապագա: ԱՄՆ-ում կայացող հերթական նախագահական ընտրություններին ընտրվում է Հենրի Քիսինջերը: Նա ընդունում է Նյու Ջերսի նահանգի անկախությունը, և նոր երկիը անվանվեց Նոր Աֆրիկա: Ֆրիցն այդ ժամանակ ցրիչ էր աշխատում, և ամերիկական կառավարությունը պատվոգիր է տալիս Ֆրիցին Նոր Աֆրիկայի նախագահ դառնալու համար: Սև տանը երկրի վարչապետը սպանում է նախագահին, իսկ մեղավոր է անվանում «սպիտակ կատվին»: Երկրների միջև պատերազմ է սկսվում: Քիսենջերը հայտարարում է կապիտուլյացիայի մասին: Իսկ անմեղ Ֆրիցին մահվան են դատապարտում:

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սքիփ Հիննաթ (անգլ.՝ Skip Hinnant) - Ֆրից
  2. Ռեվա Ռոուս (անգլ.՝ Reva Rose) - Ֆրիցի կինը
  3. Բոբ Հոլթ (անգլ.՝ Bob Holt) - Աստված, ՆԱՍԱ-ի նախագահ, ԱՄՆ-ի նախագահ և այլն
  4. Ռոբերտ Ռիջլի (անգլ.՝ Robert Ridgely) - սատանա
  5. Փիթեր Լիդս (անգլ.՝ Peter Leeds) - Հուան
  6. Լուիզա Մորից (անգլ.՝ Louisa Moritz) - Չիտա

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրից կատվի արկածները» մուլտֆիլմից հետո ռեժիսոր Ռալֆ Բաքշին սկսեց զբաղվել «Բարդ ճանապարհ» մուլտֆիլմի ստեղծմամբ[1][2]: Այդ պատճառով «Ֆրից կատվի ինը կյանքերը» մուլտֆիլմում ռեժիսոր դարձավ Ռոբերտ Թեյլորը, որը մինչ այդ սռեղծել էր «The Mighty Heroes» մուլտֆիլմը[3][4]:

Սցենարիստները որոշեցին Ֆրիցին ստեղծել ընտանիքասեր, որը սակայն ոչ մի կերպ չազդեց նրա վնասակար սովորության վրա: Նա շարունակում էր կանեփ ծխել: Մուլտֆիլմը բաժանվում էր մի քանի մասերի: Հիմնական ուշադրությունն այն էպիզոդների վրա էր, որտեղ իրադարձությունները կատարվում էին Երրորդ Ռայխում[5]:

Մուլտֆիլմի երաժշտությունը գրվել է կոմպոզիտոր Թոմ Սքոթի կողմից[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ralph Bakshi: Biography» (անգլերեն)։ Ralph Bakhi Website։ Վերցված է 2014-07-16 
  2. Beck Jerry. (2007-01-10)։ «Steve Krantz (1923-2007)» (անգլերեն)։ Cartoon Brew։ Վերցված է 2014-07-16 
  3. Lenburg, Jeff. Ralph Bakshi // Who's Who in Animated Cartoons. — Hal Leonard, 2006. — С. 15. — 315 с. — ISBN 155783671X
  4. «The Nine Lives of Fritz the Cat» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2014-07-17 
  5. Harvey, Robert C. The Art of the Comic Book: An Aesthetic History. — Univ. Press of Mississippi, 1996. — С. 218.
  6. «Soundtracks: Nine Lives Of Fritz The Cat, Tom Scott, 1974» (անգլերեն)։ Blaxploitation.com։ Վերցված է 2014-06-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]