Ֆրիդերիկա Բրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրիդերիկա Բրուն
Frederikke Brun 1818.jpg
Ծնվել էհունիսի 3, 1765(1765-06-03)[1][2][3][4]
ԾննդավայրԳրաֆենտոննա, Tonna, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2]
Վախճանվել էմարտի 25, 1835(1835-03-25)[1][2][3][4] (69 տարեկանում)
Վախճանի վայրԿոպենհագեն, Դանիա[1][2]
Մասնագիտությունգրական սալոնի տեր, գրող և բանաստեղծ
Լեզուգերմաներեն[5]
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ԱմուսինԿոնստանտին Բրուն
ԶավակներԻդա Բրուն և Ս. Ֆ. Բ. Բրուն
Friederike Brun Վիքիպահեստում

Ֆրիդերիկա Սոֆյա Քրիստինա Բրուն (գերմ.՝ Sophie Christiane Friederike Brun, հունիսի 3, 1765(1765-06-03)[1][2][3][4], Գրաֆենտոննա, Tonna, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2] - մարտի 25, 1835(1835-03-25)[1][2][3][4], Կոպենհագեն, Դանիա[1][2]), գերմանացի բանաստեղծուհի, Բալտազար Մյունտերնի դուստրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդերիկա Բրունը ծնվել է 1765 թվականին Գոտա հերցոգությունում: 1791 թվականին ճամփորդել է Հարավային Եվրոպայում, 1795 թվականին` Իտալիայում, երկու ճամփորդությունների մասին գրել է «Prosaische Schriften»-ում (4 հ., Ցյուրիխ, 1799-1801): 1801 թվականին ճամփորդել է Շվեյցարիայում և երկար ժամանակ բնակվել Կոպպեում` Նեկկերի և նրա դստեր Մադամ դե Ստալի մոտ, այնուհետև վերադարձել է Հռոմ, այդ ճամփորդության մասին գրել է «Episoden»-ի առաջին երկու հատորներում (հ. 1 և 2, Ցյուրիխ, 1807-1809, հ. 3 և 4, Մյունխեն և Հայդելբերգ, 1816-1818), Հռոմում ապրելը նկարագրել է «Römisches Leben»-ում (2 հ., Լայպցիգ, 1833): 1806 թվականին մեկ անգամ ևս ճամփորդել է Իտալիայում, 1809 թվականին եղել է Հռոմի իրադարձությունների ականատեսը, որոնք նախորդել և հաջորդել են Պիյա VII պապի գերեվարմանը, որի մասին տպավորությունները նա նկարագրել է «Նամակներ Հռոմից» եղբորը` զելանդական եպիսկոպոսին. այդ նամակները հրատարակվել են Բյոտիգերի կողմից (Դրեզդեն, 1816, նոր հրատարակչություն 1820): Ֆրիդերիկա Բրուն իր վերջին ճամփորդությունը նկարագրել է «էպիզոդների» 3-րդ և 4-րդ հատորներում: Նրա առաջին «Gedichte»-ը հրատարակվել է Մատտիսսոնի կողմից (Ցյուրիխ, 1795, 4-րդ հրատարակություն, 1806), հետագայում նա նկարագրել է «Neue Gedichte»-ում (Դարմշտադտ, 1812) և «Neueste Gedichte»-ում (Բոնն, 1820): Իր պատանեկությունը Ֆրիդերիկա Բրունը նկարագրել է «Wahrhe it aus Morgenträumen und Idas ä sthetische Entwickelung»-ում (Aapay, 1824):

Ֆրիդերիկա Սոֆյա Քրիստինա Բրունը մահացել է 1835 թվականին Կոպենհագեն քաղաքում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Römisches Leben, 1833
  • Prosaische Schriften, 4 vols., Zürich, 1799-1801
  • Tagebuch einer Reise durch die östliche, südliche und italienische Schweiz, 1800
  • Episoden aus Reisen durch das südliche Deutschland etc., 4 vols., 1807-1818
  • Other works:
  • Sitten- und Landschaftsstudien von Neapel und seinen Umgebungen, 1818
  • Briefe aus Rom, letters from Rome addressed to her brother, the bishop of Seeland; edited by Böttiger, Dresden, 1816; new ed., 1820
  • Wahrheit aus Morgenträumen und Idas ästhetische Entwickelung, her last work, containing a partial autobiography and an account of her daughter Ida's education, 1824
  • Römisches Leben, 2 vols., Leipzig, 1833

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брун, Фридерика-София-Христина // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]