Ֆրեդերիկ Շտորկ
Ֆրեդերիկ Շտորկ ռումիներեն՝ Frederic Ștefan Storck | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1872[1] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1942[2][3][4] (70 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի ազգային արվեստների համալսարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Ուսուցիչ | Յոն Գեորգեսկու և Wilhelm von Rümann? |
Ստեղծագործություն(ներ) | The Giants? և Q12723083? |
Ոճ | կլասիցիզմ, ռեալիզմ, մոդեռն, Վիեննական սեցեսիոն, Q61085245?, Tinerimea artistică?, Arta Society?, Fine Arts Union? և Salonul Oficial? |
Մասնագիտություն | քանդակագործ և պրոֆեսոր |
ազդվել է | Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ, Օգյուստ Ռոդեն և Արիստիդ Մայոլ |
Ամուսին | Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ |
Ծնողներ | հայր՝ Karl Storck? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Cecilia Storck Botez? և Ռոմեո Շտորկ |
Ստորագրություն | |
Frederic Storck Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Շտորկ (ռումիներեն՝ Frederic Storck, հունվարի 19, 1872[1], Բուխարեստ, Ռումինիա - դեկտեմբերի 26, 1942[2][3][4], Բուխարեստ, Ռումինիա), գերմանական ծագմամբ ռումինացի քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Շտորկը ծնվել է Բուխարեստում 1872 թվականին, քանդակագործ Կառլ Շտորկի ընտանիքում։ Սովորել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցում (Scoala de Arte Frumoase)՝ Յոն Գեորգեսկուի ղեկավարությամբ։ 1893 թվականին Շտորկն ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։ Ավելի ուշ Գեղարվեստի դպրոցում (Scoala de Arte Frumoase) եղել է քանդակագործության պրոֆեսոր։
Շտորկը կերտել է իր ժամանակակիցների դիմաքանդակները, ինչպես նաև Ռումինիայի և Գերմանիայի պատմամշակութային գործիչների դիմաքանդակները։ Բացի այդ, հայտնի է Ռումինիայի մայրաքաղաքի (Adevarul) և Գալացի (Industria և Agricultura, Միհայ Էմինեսկուի արձան, 1907) հրապարակներում տեղադրված իր մոնումենտալ ալերգիկական արձաններով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին Բուխարեստում գտնվող այն տունը, որտեղ Շտորկն ապրում էր կնոջ՝ նկարչուհի և քանդակագործ Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի հետ, վերածվել է նրանց ստեղծագործության թանգարանի[5]։ Այստեղ ցուցադրվում են նաև նրա հոր և ավագ եղբոր՝ Կարոլ Շտորկի գործերը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետարանականները, 1903-1905, չորս ավետարանականների քանդակները, որ տեղադրվել են Բելու գերեզմանատան մատուռի անկյուններում
- Հսկան, 1906
- Արդյունաբերություն
- Գյուղատնտեսություն
- Արդարություն
- Կնոջ դիմանկարը
- Յոն Հելիադե-Ռըդուլեսկուի, Ալեքսանդր Մաչեդոնսկու, Անաստաս Սիմի, Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի, Գյոթեի, Ալֆոնսո Կաստալդիի, Ֆլորիկա Կոնդրուսի, Ջորջ Իոնեսկու-Ջիոնայի, Սպիրու Կոստաքեի Հարեթի և այլոց դիմաքանդակներ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործ Կառլ Շտորկի որդին է։ Եղբայրը՝ Կառոլ Շտորկը, նույնպես եղել է քանդակագործ։ Նկարչուհի, քանդակագործ Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի ամուսինն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կառլ Շտորկի դիմաքանդակը
-
Հսկան
-
Կնոջ՝ Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի դիմաքանդակը (1909)
-
Գերեզմանային քանդակ Բուխարեստի Բելու գերեզմանատանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 19 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Բուխարեստ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 1942 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ռումինացի քանդակագործներ
- Բուխարեստի գեղարվեստի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Ռումինացի գրաֆիկական դիզայներներ