Սպիրու Կոստաքեի Հարեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիրու Կոստաքեի Հարեթ
ռում.՝ Spiru Haret
Spiru Haret (1).jpg
Ծնվել էփետրվարի 15, 1851(1851-02-15)[1]
Յասի, Մոլդովական իշխանություն
Մահացել էդեկտեմբերի 17, 1912(1912-12-17)[1] (61 տարեկանում)
Բուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ և գրող
Հաստատություն(ներ)Բուխարեստի համալսարան
Ալմա մատերՓարիզի համալսարան և Բուխարեստի համալսարան
Գիտական ղեկավարVictor Puiseux?[2]
Spiru Haret Վիքիպահեստում

Սպիրու Կոստաքեի Հարեթ (փետրվարի 15, 1851, Յաշ - դեկտեմբերի 17, 1912, Բուխարեստ), ռումինահայ մաթեմատիկոս-աստղագետ, սոցիոլոգ, պետական-հասարակական գործիչ։ Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1882 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուխարեստի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ Սպիրու Հարեթը մեծ դեր է խաղացել երկրի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքում։ 1885-1888 թվականներին եղել է լուսավորության նախարարության ընդհանուր քարտուղար, 1897-1899, 1901-1904 և 1907-1910 թվականներին Ռումինիայի դավանությունների և հանրային կրթության նախարար։ Նրա անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ հիմնադրվել են ռումինական նոր տիպի դպրոցներ, վերակազմվել հանրային կրթությունը, ուսուցման մեթոդները և ծրագրերը («Տարեկան ընդհանուր հաշվետվություն հանրակրթական ուսման մասին», հրատարակվել է 1884 թվականին, «Կրթական օրենքի նախագիծ», հրատարակվել է 1896 թվականին), գյուղերում բացվել են գրադարաններ, ակումբներ, մշակույթի տներ, կոոպերատիվներ և այլն։ Նրա գրած «Եռանկյունաչափություն» դասագիրքը (հրատարակված 1873 թվականին) մոտ 75 տարի, մասնակի փոփոխություններով, դասավանդվել է Ռումինիայի դպրոցներում։ Հիմնադրվել է առաջադիմական բնույթ ունեցող մատենաշար, հանդես, լրագիր։ Հարեթն իր բացահայտ համակրանքն է արտահայտել ժողովրդական զանգվածների, հատկապես գյուղացիության նկատմամբ։ Ելնելով երկրի ագրարային վիճակից և հողային հարաբերություններից՝ առաջարկել է հողային հարցի լուծման, թեև ոչ ռացիոնալ, սակայն գյուղացիության դրությունը բարելավող եղանակներ։ Հարեթը կանխատեսում էր գյուղացիական շարժման վերելքը և դեմ էր դրանց դեմ ձեռնարկվող միջոցառումներին։ Հարեթի «Սոցիալական մեխանիկան» (ֆրանսիայում հրատարակված 1910-1911 թթ.) սոցիոլոգիան մաթեմատիկանացնելու առաջին փորձերից էր։ Հրատարակվել է Հարեթի գործերի 6 հատոր։ Նրա հուշարձանը կանգնեցված է Բուխարեստում։ Հատուկ անվանումների Լուսնի քարտեզի խառնարաններից մեկը կոչվում է Հարեթի անունով։ 1976 թվականին ՑՈԻՆԵՍԿՕ-ն նշել է նրա ծննդյան 125-ամյակը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլորակային ուղեծրերի մեծ առանցքների անփոխելիության մասին, ատենախոսություն, 1878:
  • Տարեկան ընդհանուր հաշվետվություն հանրակրթական ուսուցման մասին, 1884:
  • Կրթական օրենքի նախագիծ, 1896:
  • Եռանկյունաչափություն, դասագիրք, 1873:
  • Սոցիալական մեխանիկա, աշխատություն, 1910, 1911:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 303 CC-BY-SA-icon-80x15.png