Ֆրանս Մազերել
Ֆրանս Մազերել հոլ.՝ Frans Masereel | |
|---|---|
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Frans Laurent Wilhelmina Adolf Lodewijk Masereel[1] |
| Ծնվել է | հուլիսի 30, 1889[2][3][4] |
| Ծննդավայր | Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[3] |
| Վախճանվել է | հունվարի 3, 1972[5][6][2][…] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Ավինյոն[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Royal Academy of Fine Arts of Gent? |
| Մասնագիտություն | նկարիչ-փորագրող, նկարիչ, գծանկարիչ, վիզուալ արտիստ, նկարազարդող, փայտ փորագրող, գծանկարիչ, exlibrist և ջրանկարիչ |
| Ուշագրավ աշխատանքներ | Q17495506? |
| Ամուսին | Laure Malclès-Masereel? |
Ֆրանս Մազերել (հոլ.՝ Frans Masereel, հուլիսի 30, 1889[2][3][4], Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[3] - հունվարի 3, 1972[5][6][2][…], Ավինյոն[3]), բելգիացի նկարիչ։
1907-1908 թվականներին սովորել է Գենտի գեղարվեստի ակադեմիայում։ 1909 թվականից հիմնականում ապրել է Ֆրանսիայում։ Օգտագործելով էքսպրեսիոնիզմին և 20-րդ դարի գեղարվեստական այլ հոսանքներին բնորոշ ստեղծագործական սկզբունքներ, նաև գրական ֆաբուլան, ավանդական սիմվոլների և այլաբանության լեզուն՝ Մազերելը ստեղծել է Փայտագրությունների շարքեր («վեպերը նկարներում»)։ Մազերելի հերոսը ժամանակակից աշխարհի մարդն է, յուրահատուկ հասարակական, քաղաքային նկարագրով։ Իր արվեստով փորձել է արտահայտել գիտակցված քաղաքական բողոքը բռնության և շահագործման դեմ («Գաղափարը, նրա ծնունդը, նրա կյանքը, նրա մահը», 1920, «Քաղաք», 1925, «Մահվան պարը», 1941)։
Հայտնի են Շառլ դը Կոստերի, Ռոմեն Ռոլանի և այլոց ստեղծագործությունների նրա պատկերազարդումները։ Ստեղծել է գծանկարների և ջրաներկ աշխատանքների ալբոմ, բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, աշխատել կինոյում, թատրոնում։
Մազերելի արվեստը նպաստել է քննադատական ռեալիզմի կերպարային-արտահայտչական նոր միջոցների ձևավորմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://academieroyale.be/fr/who-who-detail/relations/frans-laurent-wilhelmina-adolf-lodewijk-masereel
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frans Masereel — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Frans Masereel (նիդերլ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 132)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս Մազերել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Բելգիայում ծնվածներ
- Հունվարի 3 մահեր
- 1972 մահեր
- Ավինյոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բելգիացի նկարիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Բելգիացի գրաֆիկներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Բելգիացի փորագրիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին