Ֆրանսիսկո Ուրոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիսկո Ուրոնդո
FranciscoUrondo.JPG
Ծնվել էհունվարի 10, 1930(1930-01-10)[1]
ԾննդավայրՍանտա Ֆե, Արգենտինա
Վախճանվել էհունիսի 17, 1976(1976-06-17)[1] (46 տարեկան)
Վախճանի վայրՄենդոսա, Արգենտինա
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, հեղինակ, սցենարիստ, համալսարանի պրոֆեսոր, գրող, դրամատուրգ և narrator
Լեզուիսպաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
ԱմուսինZulema Katz?

Ֆրանսիսկո «Պակո» Ուրոնդո (իսպ.՝ Francisco "Paco" Urondo, հունվարի 10, 1930(1930-01-10)[1], Սանտա Ֆե, Արգենտինա - հունիսի 17, 1976(1976-06-17)[1], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, գրաքննադատ, ժուռնալիստ, պարտիզանական «Մոնտոներոս» խմբավորման անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո Ուրոնդոն հեղինակել է բանաստեղծությունների, պատմվածքների, թատերգությունների մի շարք ժողովածուներ, մեկ վեպ («Los pasos previos»-ը), մեծ արձագանք ստացած հարցազրույց Թրելյուի կոտորածներից փրկվածների հետ, «Արգենտինական պոեզիայի քսան տարին» գրականագիտական մեծարժեք էսսեն... Բացի այդ, դարձել է Pajarito Gómez և Noche terrible կինոնկարների սցենարների համահեղինակ, հեռուստատեսության համար ադապտացրել-հարմարեցրել Ֆլոբերի «Մադամ Բովարի», Ստենդալի «Կարմիրը և սևը», պորտուգալացի գրող Ժոզե Մարիա Էսա դի Կեյրոշի «Os Maias» վեպերը:

1968 թվականին նշանակվել է Սանտա Ֆե պրովինցիայի մշակույթի նախարար, 1973 թվականին՝ Բուենոս Այրեսի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի գրականության բաժանմունքի ղեկավար, միաժամանակ այդ համալսարանում վարել արգենտինական գրականության պատմության դասընթացը: Որպես ժուռնալիստ՝ Ֆրանսիսկո Ուրոնդոն աշխատակցել է մի շարք հեղինակավոր պարբերականների, որոնցից էին Primera Plana-ն, Panorama-ն, Crisis-ը, La Opiníon-ը, Noticias-ը:

Բանաստեղծական առաջին ժողովածուները 1950-ական թվականներին լույս ընծայելուն զուգընթաց՝ նա ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում, ոչ միայն հրաշեկ խոսքով, այլև զենքով մաքառել հայրենի բնօրրանում տեր ու տիրակալ դարձած, մինչև մազերի ծայրը կոռումպացված բռնապետությունների դեմ: Նրա գրչակից ընկերներից Խուան Գելմանը իր հուշերում նշել է, թե ինչպես Ուրոդոն մի անգամ ասել է, որ ինքը զենք է վերցրել, քանի որ փնտրում է ճշմարիտ խոսքը[3]։

Ուրոդոն սկզբում դարձել է FAR, ապա՝ «Մոնտոներոս» պարտիզանական միավորման անդամ, մասնակցել մի շարք զինված բախումների: 1976 թվականի հունիսի 17-ին կառավարության անվտանգության ուժերի դարանակալած ջոկատը սպանել է նրան: Ի դեպ, նա իր մոտ միշտ ցիանիդի հաբ էր պահում, որ գերի ընկնելու դեպքում անձամբ վերջ դնի իր կյանքին, որպեսզի հարկադրված չլինի կտտանքների ազդեցության տակ մատնելու ընկերներին[4]:

Տարիներ անց՝ 2011 թվականին տեղի է ունեցել Ուրոնդոյին սպանողների դատավարությունը, և բոլոր մեղավորները արժանացել են ամենախիստ պատիժների: Իսկ մեծաքանքար, խիզախ անհատի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունով են կոչել Պուերտո Մադերոյի հրապարակներից մեկը և Բուենոս Այրեսի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի մշակութային կենտրոնը:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Historia Antigua, բանաստեղծություններ, 1956.
  • Breves, բանաստեղծություններ, 1959.
  • Lugares, բանաստեղծություններ, 1961.
  • Nombres, բանաստեղծություններ, 1963.
  • Todo eso, short-stories, 1966.
  • Veraneando y sainete con variaciones, թատերախաղ, 1966.
  • Al tacto, պատմվաածքներ, 1967.
  • Del otro lado, բանաստեղծություններ, 1967.
  • Adolecer, բանաստեղծություններpoetry, 1968.
  • Veinte años de poesía argentina, էսսե, 1968.
  • Larga distancia, բանաստեղծություններ, Madrid, 1971.
  • Los pasos previos, վեպ, 1972.
  • La patria fusilada, հարցազրույցներ, 1973.
  • Cuentos de batalla, բանաստեղծություններpoetry, 1998.
  • Poemas, բանաստեղծություններ, Visor.
  • Obra poética, բանաստեղծություններ, Hidalgo, 2006.

Գրականություն Ֆրանսիսկո Ուրոնդոյի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Unfinished Song of Francisco Urondo: When Poetry is Not Enough (Hernán Fontanet, Lanham, MD: University Press of America, 2014) 978-0-7618-6457-8.
  • Francisco Urondo y su poesía: un arma cargada de futuro (Hernán Fontanet, Newark, DE: Juan de la Cuesta - Hispanic Monographs, 2012) 978-1-58871-213-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]